Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
«Սասնա ծռերի» գործողությունից հետո հասարակությունում փոփոխություն կա. Էմիլ Աբրահամյան
July 16, 2017     (107 դիտւմ)

«Հիմնադիր խորհրդարանի» գաղափարակից Էմիլ Աբրահամյանը «Սասնա ծռերի» գործողություններից հետո փոփոխություն է նկատում հասարակության մոտեցումներում, բայց կարծում է, որ դա չի արտահայտվում, քանի որ ճնշումները, բռնությունները, որոնք եղել են ժողովրդի նկատմամբ, իրենց դերը կատարել են. «Ժողովրդին անելանելի վիճակի մեջ են դրել եւ հայտնվել են ցայտնոտի մեջ։ Ժողովուրդը ոչ հույս ունի ինչ-որ բանի հետ կապելու եւ ոչ էլ նման նպատակներ կան որեւէ քաղաքական ուժի կողմից։ Եթե նույնիսկ կա, դա դեռեւս անհույս է, մինչեւ կգան այն ժամանակները, երբ այս իշխանությունը կլինի մի վիճակում, երբ իրենց դրությունը շատ արտահայտիչ ձեւով կարտահայտվի»։
-Խոսվում է այն մասին, որ հնարավոր է «Սասնա ծռեր 2» լինի, իրատեսական համարո՞ւմ եք։
-Ամեն ինչ հնարավոր է լինի եղածից հետո, միայն ավելի սաստիկ ձեւով, բայց քաղաքական, թե այլ նպատակներ կլինի, դա չեմ կարող ասել, բայց հնարավոր է ծնվի, լույս աշխարհ գա։

-Հավանաբար հետեւում եք «Սասնա ծռերի» դատավարությանը, բուն դատավարության ընթացք չի կատարվում։ Այդ ամենի ելքը ինչպե՞ս եք տեսնում։

-Իհարկե, ես կարծում եմ, որ այստեղ էլ միտում կա իշխանությունների կողմից, որպեսզի կարողանան կառավարելի դարձնեն այդ պրոցեսը։ Ինչպես երեւում է, ընթացքը մի քիչ շեղված է բուն գործընթացներից, ինչպես հայտնի է մեր հասարակությանը։ Դա արտառոց բնույթ կրող գործընթաց է, երբ քաղաքական է, բայց հասարակությանը ներկայացված է որպես քրեածին էլեմենտներով դատավարությունը։ Ամեն ինչ անում են իշխանությունները, որպեսաի լինի այնպես, ինչպես իրենց է հարմար։
նշենք,որ  «Սասնա ծռերի» գործը արդեն դատարանում է: Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների։
Աննա Պապիկյան Նյութի աղբյուրը ` hraparak.am

Մեկնաբանություններ