Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
«Սասնա ծռերի» գործով օժանդակողների մեղադրանքների անհեթեթությունը.(տեսանյութ)
<
>
September 5, 2016     (1031 դիտւմ)

«Սասնա ծռերի» գործով օժանդակողների մեղադրանքների անհեթեթությունը. այս թեմայով այսօր հրավիրված մամուլի ասուլիսի բանախոսները՝ իրավապաշտպաններ Արթուր Սաքունցը, Տիգրան Հայրապետյանը, Ստեփան Ոսկանյանը և Հիմնադիր խորհրդարանի անդամ ԱՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանը միակարծիք են այն հարցում, որ «Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեղադրանքով ձերբակալվածների նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ հուլիսի 17-31-ը «Սասնա ծռերի»-ին օժանդակելու համար ձերբակալվածների խմբում 16 հոգի են. «Այդ մեղադրանքով նրանց քրեական հետապնդումը առնվազն տաօրինակ է, եթե չասենք անհիմն: Նրանք քաղաքական հետապնդման զոհեր են: Այն գործողությունները որոնք իրականացրել են նրանք կարող էր իրականացնել ցանկացած քաղաքացի, այսինքն՝ մասնակցել խաղաղ հավաքների,ասել իր կարծիքը, ունենալ հեռախոսային կապ: Հետևաբար լրագրողներին էլ կարող էին մեղադրել որպես օժանդակողներ, քանի որ նրանց հետ հեռախոսային կապ են ունեցել»:

Իրավապաշտպան Տիգրան Հայրապետյանը կարծիք հայտնեց, որ մեղադրանքները գրել են ոչ թե իրավաբանները, այլ բանասերները, իրավական հիմքեր չկան: Նա նաև ընդգծեց. «Չկան այն հանցագործությունները կատարողները, որոնց օժանդակելու մեջ մեղադրվում է Կարո Եղնուկյանը»:
Ամբողջական հոդվածը կարող այս հասցեով՝   http://www.1in.am/1998324.html

Մեկնաբանություններ