Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Սասնա ծռեր կուսակցության նախաձեռնող խմբի քարտուղարությունը շնորհավորում է Հասմիկ Պապյանի տարեդարձը
<
>
September 2, 2018     (215 դիտւմ)

Այսօր օպերային հայ մեծ երգչուհի, իսկական մտավորական և քաղաքացի Հասմիկ Պապյանի ծննդյան տարեդարձն է:
Մարդ, որ չնայած իր միջազգային համբավին, երբեք տուրք չի տվել ձևականությանն ու մակերեսայնությանը, այլ մշտապես արժևորել է խորքային արժեքն ու իսկական գեղեցիկը։ Մարդ, որ թեև հնարավորություն է ունեցել ապրել փառքի մեջ ու անտեսել մնացածը, տևապես մերժել է սուտն ու կեղծիքը, անարդարությունն ու ճնշումը,
ցցվել նրանց դեմ: Մարդ, որ հայու արժեքը պայմանավորել է նրա մարդկային արժեքով, իսկ իր մարդկային էությունը չի պատկերացրել առանց իր ազգային ինքնության:

Հասմիկ Պապյանի տեսակը հայ մարդու և Հայաստանի քաղաքացու օրինակելի տեսակն է:
Թող նա ապրի առողջ և երջանիկ: Բարձր մշակույթի և արժանապատվության կրողի նրա կերպարը թող սերմեր արձակի Հայաստանում:

Սասնա ծռեր կուսակցության նախաձեռնող խմբի քարտուղարություն

Մեկնաբանություններ