Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության առաջին որոշումները

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հաղորդագրությունը

Ընդունվել են Կուսակցության Քարտուղարության առաջին որոշումները

 

4-ը հոկտեմբերի 2018 թ.                                                                         Երևան

 

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության (այսուհետև՝ Կուսակցություն) Քարտուղարությունն իր անդրանիկ նիստում սահմանված կարգով ընդունել է մի շարք որոշումներ:

Դրանց թվում ընդունվել են հանրային նշանակություն ունեցող հետևյալ որոշումները.

  1. Քարտուղարության համակարգողի տեղակալ ընտրել Արա Ալեքսանդր Կոմշույանին (Ալեք Ենիգոմշյան),
  2. Կուսակցության պատվավոր ներկայացուցիչ ընտրել Ժիրայր Սեֆիլյանին,
  3. Քարտուղարության Նիստերի քարտուղար ընտրել և Կուսակցության մամուլի խոսնակ նշանակել Վահագն Ավագյանին,
  4. ստեղծել Կուսակցության Երևանի Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների, Արմավիրի մարզի Էջմիածնի, Արարատի մարզի Մասիսի, Գեղարքունիքի մարզի Մարտունու և Վարդենիսի, Շիրակի մարզի Գյումրու, Ախուրյանի և Արթիկի, Լոռու մարզի Վանաձորի և Սպիտակի, Արագածոտնի մարզի Աշտարակի, Տավուշի մարզի Բերդի և Իջևանի, Սյունիքի մարզի Կապանի տարածքային ստորաբաժանումներ,
  5. հաստատել Կուսակցության անդամակցության հեռավար դիմումի ձևը (կհրապարակվի առանձին):