Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
ՍԵՐԺԻ՛Կ, ԴՈՒ ՉԵՍ ԿԱՐՈՂ ԹԱՔՆՎԵԼ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ, ԴՈՒ՛ՐՍ ԱՐԻ (տեսանյութ)
<
>
October 1, 2015     (12346 դիտւմ)

Սեպտեմբերի 29–ին Սերժ Սարգսյանի ԱՄՆ կատարած այցելության ժամանակ մի խումբ սփյուռքահայեր`Ռոբերտ Դավիդյանը, Գոքո Եղնուկյանը, Սասուն Կոսյանը, Արմեն Հայրապետյանը և Հայաստանից ժամանած Զարուհի Փոստանջյանն  ի նշան բողոքի յուրօրինակ ակցիա անցկացրին Նյու-Յորքի շենքերից մեկի դիմաց։ Ներկայացնում ենք տեսանյութում հնչեցված տեքստի սղագրությունը հայերեն թարգմանությամբ։

Ռոբերտ Դավիդյան

«Վերջին տարիներին միլիարդավոր դոլլարներ են հափշտակվել հենց այս մարդու կողմից։ Ամեն տարի հայ ժողովրդից միլիարդավոր դոլլարներ են գողացվել։ Մենք այս պահին գտնվում ենք Նյու–Յորքի շենքերից մեկի դիմաց։ Այդ մարդը (Սերժ Սարգսյանը) հիմա այստեղ է՝այս շենքում։ Նա այստեղ միլիոնների արժողության ոչ հրապարակային գործարք է անում մեկ այլ հայի հետ։ Ի՞նչ է, նա վախենո՞ւմ է Սփյուռքից։

Մենք` չորս սփյուռքահայերս, այստեղ ենք Զարուհի Փոստանջյանի հետ միասին։ Թող իմանա, որ մենք հետևում ենք իրեն։ Մենք եկել ենք, որ նրան ասենք՝ «Սփյուռքը տեսնում է քեզ, գո՛ղ», «Դադարեցրո՛ւ պատերազմի վետերաններին ծեծելն ու բանտարկելը», «Վերադարձրո՛ւ միլիարդները»։ Ի դեպ, մենք չենք խնդրում, մենք պետք է պարտադրենք, որ նա վերադարձնի դրանք, և նաև` «Սերժի’կ, հեռացրո՛ւ հանցագործ ձեռքերդ Սահմանադրությունից»։ Նա հիմա փորձում է փոխել Սահմանադրությունը, որպեսզի միակուսակցական համակարգ ստեղծի և պահպանի իր անձնական իշխանությունը։ Նա՝ որպես շախմատ խաղացող, իր քայլերն այնպես է անում, որ խուսափի բանտից և պահպանի իր իշխանությունը։ Մենք այստեղ՝այս փողոցում, որը կոչվում է 79 Ավենյու, կանչում ենք, «Սերժի’կ, դու չես կարող թաքնվել Նյու Յորքում, դու՛րս արի»։

Մեկնաբանություններ