Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Սեֆիլյան․ «Գործը ամբողջությամբ քաղաքական պատվեր է»
February 23, 2016     (441 դիտւմ)

Իպաշտպանություն «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գևորգ Սաֆարյանի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքում շարունակվող բողոքի ակցիայի կապակցությամբ «Ազատությունը» զրուցել է շարժման առաջնորդներից՝ Ժիրայր Սեֆիլյանի հետ:

«Ազատություն»․ – Այսօր հայտնի դարձավ, որ Գևորգ Սաֆարյանը նաև Վճռաբեկ դատարան է դիմել: Այնուամենայնիվ՝ կարծես դատական ատյաններում այս հարցը չի լուծվում, ինչո՞ւ:

Սեֆիլյան․ – Տարբեր ատյաններ՝ լինի քննչական շրջանակների թե դատաքննական թե այլ, Գևորգի հարցում կարծես մեկը մյուսի վրա գցելու, րոպե առաջ ձերբազատվելու ինչ-որ միտումներ ենք նկատում:

Պատճառը պարզ է՝ գիտեն, որ գործը ամբողջությամբ քաղաքական պատվեր է և չեն ուզում մտնել այդ պարտավորության տակ:

Ես վստահ եմ, որ Human Rights Watch-ի նման հեղինակավոր կազմակերպության պահանջը կյանքի չկոչելը էժան չի նստելու: Սակայն Սերժ Սարգսյանին, անշուշտ, շատ ավելի հետաքրքրում է այսօրվա պահը, ոչ թե հեռանկարը՝ առհասարակ: Նա գործում է ոչ ռազմավարական ծրագրերով, նա ընդամենը կարճաժամկետ ու ամենօրյա խնդիրներ է փորձում լուծել իր իշխանությունը երկարաձգելու ուղղությամբ:

Բնական է, որ այս հարցը երկար չի կարող տևել, նրանք պիտի փորձեն ինչ-որ բաներ մոգոնել և Գևորգին երկար պահել: Բայց կարևորը՝ մեր նման քաղաքական ուժեր մնան համառ իրենց դիրքերում, մեզանից ավելի կարևորը մեր քաղաքացիներն են, որոնք, բոլորդ ականատեսն ենք այս մի քանի ամիսների ընթացքում՝ այս ցրտին շարունակում են իրենց պայքարը, և ես համոզված եմ, որ չարչարանքները անիմաստ չեն լինելու, այսինքն՝ որևէ զոհողություն անիմաստ չէ և անպտուղ չի լինելու, գալու է և այդ պտուղները մենք ստանալու ենք:

«Ազատություն»․ – Վարդգես Գասպարիի կալանավորումը ինչպե՞ս կմեկնաբանեք:

Ժիրայր Սեֆիլյան․ – Դա նույնպես շշմեցուցիչ է: Այսինքն, այն դեպքում, որ մենք շատ լավ գիտենք ինչպիսի համակարգում ենք ապրում, սակայն մենք նույնիսկ զարմանում ենք: Վարդգեսի նկատմամբ կատարվածը՝ վերջն է․ մարդու արժանապատվությունը վերցրել ու տրորում են անընդհատ:

Մենք տեղյակ ենք Վարդգեսի նկատմամբ ինչպիսի վերաբերմունք են ունեցել ոստիկանապետից սկսյալ մինչև դատավորների վերաբերմունքը: Փոխանակ այդ մարդուն փայփայենք, մենք այսօր այդ մարդու արժանապատվությունը տրորում ենք: Ոչ ոք չէր սպասի, որ վիրավորանք հասցնելու պատճառով այսօր Վարդգես Գասպարիի նման մարդուն կարող է կալանավորեին: Ուրեմն՝ կա հոգևարք:

«Ազատություն»․ – Մարտի 1-ին ինչի՞ է ականատես լինելու հանրությունը: Հայտնի է, որ Հայ ազգային կոնգրեսի հետ համատեղ է «Նոր Հայաստանի» հանրահավաքը և դուք ավելի վաղ նաև ասում էիք, որ դա մոբիլիզացիայի նոր փուլն է լինելու: Հնարավո՞ր է նորից շուրջօրյա հավաքներ սկսեք:

Ժիրայր Սեֆիլյան․ – Մենք ունենք մեր օրակարգը, սակայն հանուն միասնության մենք չենք փորձելու պարտադրել մեր օրակարգը որևէ քաղաքական շրջանակի: Մենք ավելի կարևորում ենք այդ օրը ընդդիմադիր ուժերի՝ միասին լինելու հանգամանքը: Թե երթից հետո ի՞նչ կլինի՝ դա տակավին մենք չենք որոշել:

 

Աղբյուրը՝ http://www.azatutyun.am/content/article/27568979.html

Մեկնաբանություններ