Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Սիրված դերասան Երվանդ Մանարյանի ուղերձը «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հինադիր անդամներին
September 30, 2018     (5206 դիտւմ)

Սիրելի տղաներ, սրտանց ողջունում եմ ձեր մուտքը մեր նոր Հայաստանում ստեղծվելիք, ձեր ասած, դասական քաղաքական կյանք։ Տարիներ ի վեր դուք ձեր ապրած կյանքով (պատերազմ ու քաղաքացիական պայքար և, վերջապես, իբրև մեր ժողովրդի պատվեր` անձնազոհ ապստամբության իրագործում) ապացուցել եք, որ հանդիսանում եք մեր ժամանակի ազատության և արդարության հաստատման ջահակիրը։ Դուք արդարացիորեն վաստակել եք մեր ժողովրդի սերն ու հարգանքը, որը նաև շատ ծանր բեռ ու պատասխանատվություն է։ Եվ ես վստահ եմ, որ դուք, ունենալով հիրավի հզոր ազգային գործիչ, ինչպիսին Ժիրայր Սեֆիլյանն է, կարողանալու եք կենսագործել հայոց ազգային իղձերն ու նպատակները։ Մեր բոլորիս օրհնությունը ձեզ, ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի։ Սիրով և հավատով ձեր` Երվանդ Մանարյան։

Մեկնաբանություններ