Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Սույն թվականի հոկտեմբերի 27-ին Արցախում տեղի ունեցած «Արցախի դե յուրե միացումը Հայաստանի Հանրապետությանը. իրավաքաղաքական մեխանիզմներ» թեմայով սեմինար-քննարկմանը իրավաբան, պատմաբան և դիվանագետ Արա Պապյանի զեկույցը
October 29, 2018     (739 դիտւմ)

Արա Պապյան, 27 հոկտեմբերի, 2018թ., ք. Ստեփանակերտ

(1) Լեռնային Ղարաբաղի տարածքի
միջազգային իրավական կարգավիճակը

(2) Մեծարգո ներկաներ,

Միջազգային հարաբերությունների մեջ տարածքային վեճերը եղել են և շարունակե¬լու են լինել, քանի դեռ աշխարհում գոյություն ունեն տարբեր պետություններ և ազգեր: Ըստ այդմ, միջպետական հարաբերությունները կարգավորող իրավունքը՝ այն է միջազ¬գային իրավունքը, պետք է գտներ այն ընդհանրական չափորոշիչը, որով որոշվելու և ամրագրվե¬լու էր տվյալ տարածքի իրավատիրությունը: Նման չափորոշիչ է հանդիսանում տարածքի միջազգային իրավական կարգավիճակը: Ավելի պարզ ասած՝ միջազգային իրավական փաստաթղթով ո՞ր պետության տիտղոսն է ամրագրված տվյալ տարածքի նկատմամբ:
Նշածս լիովին վերաբերվում է Լեռնային Ղարաբաղին: Ադրբեջանն իր իրավունքները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ խարսխում է մի կեղծ հիմնադրույթի վրա՝ իբր Լեռնային Ղարաբաղը եղել է Ադրբեջանի մաս: Նման պնդում կատարելով հանդերձ՝ Ադրբեջանը եր¬բևէ չի վկայակոչում որևէ միջազգային իրավական փաստաթուղթ, որով ամրագրվել է Ադր-բեջանի տիտղոսը Լեռնային Ղարաբաղի վրա: Համառոտակի անդրադառնանք Լեռնային Ղարաբաղի և ընդհանրապես Ղարաբաղի տիտղոսի հարցին ու փորձենք լուսաբանել այն:
Հարկ չեմ համարում խորանալու պատմության մեջ, (3) քանզի համաշխարհային պատմագիտական մտքի կողմից ճանաչված իրողություն է, որ հին ու միջին դարերում ընդհանրապես չի եղել Ադրբեջան պետություն, հետևաբար Լեռնային Ղարաբաղը չէր կարող պատկնած լինել մի բանի, որը չի եղել: (4) Ադրբեջանական պնդումները, իբր, օրինակ, Սեֆյան կամ Ղաջարական Իրանը եղել են ադրբեջանական պետություններ, որովհետև իբր այդ պետություններում իշխող վերնախավերը ունեցել են թյուրքական ծագում կամ իբր նրանց արքունիքներում խոսել են թյուրքերեն, միանգամայն անհեթեթ են: Մի կողմ թողնելով սեֆյանների և ղաջարների ծագման և նրանց գործածած լեզվի հարցը, պարզապես նշենք, որ այդ գործոններով չէ, որ որոշվում է պետության ազգային պատկանելությունը: Պատմագիտության կողմից ընդունված փաստ է, որ Բյուզանդիայում մի ամբողջ դարաշրջան (867-1046թթ.) իշխել են ծագումով հայ կայսրեր: Սակայն այս իրողությունը մեզ հիմք չի տալիս պնդելու, որ Բյուզանդիան եղել է հայկական պետություն: Մի ամբողջ դարաշրջան ռուսական ողջ վերնախավը խոսել է ֆրանսերեն, անգամ այն ժամանակ, երբ կռվում էին ֆրանսիացիների դեմ, սակայն որևէ մեկը լեզվի պատճառով Ռուսաստանի կայսրությունը չի համարում ֆրանսիական:
Ինչևիցե: Վերադառնանք բուն հարցին՝ պատմության ընթացքում Ղարաբաղի տիտղո¬սին: XIXդ. սկզբին, արդեն գրեթե 3 դար՝ սկսած 1555թ. Ամասիայի պայմանագրից, չնա¬յած դրան հաջորդած 6 թուրք-պարսկական պատերազմներին, Հարավային Կովկասի արևելյան հատվածի վրա անսակարկ կերպով հաստատված էր Իրանի գերիշխանությունը և ամրա¬գրված՝ նրա տիտղոսը: Հարկ է նշել, որ այս ժամանակահատվածում ոչ հայկական և ոչ էլ առավել ևս ադրբեջանական որևէ տիտղոսի մասին խոսք անգամ չի կարող լինել, քանզի տիտղոսը, կամ ավելի պարզ լեզվով ասած՝ տարածքի պատկանելության հարցը, որոշվում է միջպետական հարաբերություններում միջազգային համապատասխան փաստաթղթով:
(5) XVIII դարում Հարավային Կովկասում ի հայտ է գալիս նոր ուժ՝ Ռուսաստանի կայսրու¬թյունը, որն էլ XIXդ. սկզբից սկսում է գերիշխող դիրք գրավել Հարավային Կովկասի տարա¬ծաշրջանում: (6) Նախ 1804-13թթ. պատերազմի արդյունքում Ռուսաստանը Պարսկաստանին ստիպում է հրաժարվել Ղարաբաղի, Գանձակի, Շեքիի, Շիրվանի, Դերբենդի, Ղուբայի, Բաքվի և Թալիշի խանություններից, ինչպես նաև այլ տարածքներից: Ապաև, 1826-28թթ. պատերազմի հետևանքով նվաճում է Երևանի և Նախիջևանի խանությունները:
Այստեղ ձեր ուշադրությունն ուզում եմ հրավիրել 2 հանգամանքի վրա: (7) Նախ, երբ խո¬սում ենք նվաճելու մասին, ապա միջազգային իրավական տեսանկյունից այն նշանակում է տվյալ տարածքի տիտղոսի փոխանցում մի սուվերենից մյուսին: Տվյալ դեպքում դա եղել է անցում պարսկականից ռուսականի: Ոչ հայերը և ոչ էլ հետագայում հորինվելիք ադրբե¬ջանցիներն իրավական տեսանկյունից այստեղ գոյություն չունեն: Երկրորդ, Շուշիի կամ Ղարաբաղի խանության սահմանները եղել են շատ ավելի ընդրաձակ և ներառել են Քուր-արաքսյան ողջ միջագետքը: Նման վարչական բաժանման հիմքը ոչ այնքան պատմական է եղել, որքան բնական սահմաններով երկրամասին կենսունակությունն ապահովելու ձգտում: Հետևաբար Ղարաբաղի սահմանները շատ ավելի լայն ընդգրկում ունեն, քան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ առավել ևս Լեռնային Ղարաբաղի Ինքնա¬վար Մարզի սահմանները:
Այսպիսով, 1813թ.-ից մինչև 1917թ. Ղարաբաղի վրա միանշանակորեն հաստատված է եղել Ռուսաստանի գերիշխանություն և տիտղոս: (8) 1917թ. նախօրյակին Հարավային Կովկա¬սը վարչականորեն բաժանված էր 4 գուբերնիայի՝ Բաքվի, Ելիզավետպոլի, Թիֆլիսի և Երևանի, 2 օբլաստի՝ Կարսի և Բաթումի, ինչպես նաև 2 օկրուգի՝ Զաքաթալայի և Սուխումի: Հարկ է ընդգծել, որ վարչական այս բաժանումը և վարչական միավորների սահմանները որևէ կապ չունեին երկրամասի ոչ պատմական անցյալի և ոչ էլ ազգրագրական պատկերի հետ: Դրանք ստեղծված էին Ռուսական կայսրության կողմից և հարմարեցված էին երկրի կառավարման ռուսական պատկերացումներին: Ելիզավետպոլի գուբերնիան, ըստ էության, ներառել է իր մեջ նախկին պարսկական Գյանջայի և Ղարաբաղի խանությունները: Բնական է, որ Ռուսական կայսրության տիրապետության ողջ ժամանակաշրջանում՝ 1813-1917թթ., անհեթեթ կլինի խոսել ադրբեջանական որևէ իրավատիրության մասին:
Իրավական, ինչպես նաև պատմական տեսանկյունից, ամենախճողված շրջանը սկսում է 1917թ.-ից և շարունակվում մինչև 1922թ.:
(9) Հիշենք, որ 1917թ. փետրվարյան հեղափոխությունից հետո Կովկասի փոխարքայու¬թյան փոխարեն Հարավային Կովկասում Ժամանակավոր կառավարությունը ստեղծում է ՕԶԱԿՈՄ-ը՝ Особый Закавказский Комитет (ОЗАКОМ): Այն գործել է 1917թ. մարտից նո-յեմբեր: Նոյեմբերից ՕԶԱԿՈՄ-ին փոխարինում է Անդրկովկասի կոմիսարիատը (Закав¬каз¬ский комиссариат), որն էլ գոյատևում է մինչև 1918թ. ապրիլ, երբ գերմանա-թուրքական ճնշման տակ հայտարարվում է Անդրկովկասի Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապե¬տության ստեղծման մասին (Закавказская демократическая федеративная республика – ЗДФР): Սա, ըստ էության, Հարավային Կովկասի անկախության հռչակումն էր Ռուսաստա¬նից: Եթե ՕԶԱԿՈՄ-ը և Անդրկովկասի կոմիսարիատը ռուսաստանյան տեղական կառա-վարման կառույցներ էին, ապա Անդրկովկասի Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապե¬տությունն իրեն անկախ էր հռչակել: Այստեղ անհրաժեշտ է շեշտել, որ միջազգային իրա¬վուն¬քի տեսանկյունից անկախության հռչակումը չէր փոխում Հարավային Կովկասի, ներառյալ Ղարաբաղի, միջազգային իրավական կարգավիճակը: Համաձայն միջազգային իրավունքի՝ միակողմանի հայտարարությունները չեն կարող ստեղծել իրավունքներ, այլ կարող են առաջ բերել միայն պարտավորություններ: Միջազգային համայնքը շարունա¬կում էր Հարավային Կովկասը դիտարկել որպես Ռուսաստանի տարածք: Հարավային Կովկասի այս կարգավիճակը չփոխվեց մինչևիսկ այն բանից հետո, երբ 1918թ. մայիսին այն տրոհվեց 3 մասի և հռչակվեցին Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի հանրապե¬տությունները: Նշյալ պետությունները մինչև 1920թ. հունվարը չստացան միջազգային հա-մայնքի կողմից ճանաչում, հետևաբար այդ համայնքի համար Հարավային Կովկասը, ներառյալ Ղարաբաղը, շարունակեցին մնալ որպես Ռուսաստանի տարածք:
(10) Բնականաբար, Հարա¬վային Կովկասում 3 անկախ պետությունների հռչակումով սահ¬մանների հարցում ի հայտ եկան լուրջ խնդիրներ: Կողմերը սկսեցին առաջ քաշել իրարա¬մերժ հավակ-նություններ: Օրինակ, քանի որ Թիֆլիսը համարվեց վրացական քաղաք, ապա անհասկանալի տրամա¬բանությամբ վրացիները սկսեցին հավակնություններ ցուցա¬բերել Թիֆլիսի ողջ նահանգի նկատմամբ: Նույնը Ադրբեջանը. քանի որ Ելիզավետպոլը (Գանձակը) հայտարարվեց Ադրբեջանի մայրաքաղաք, ապա Ադրբեջանը սկսեց հավակնել Ելիզավետպոլի նա¬հանգի ողջ տարածքի վրա՝ ներառյալ Ղարաբաղը և Զանգեզուրը:
Հարկ է նշել, որ Փարիզի Խաղաղության վեհաժողովը, որի իրավա-սությունների շրջանա¬կում էր նոր պետությունների ճանաչման հարցը, մերժեց այս մոտեցումը: Այսինքն, մերժեց նորաստեղծ պետությունների սահմանները նույնակա¬նացնել Ռուսական կայսրության վար¬չական սահմանների հետ: Ավելին, քանի դեռ կար Ռուսաստանում օրինական իշխանու¬թյան վերահաս¬տատման հույսը, միջազգային հանրությունը մերժում էր ընդհանրա¬պես այս երկրների ճանաչումը: Ինչպես արդեն նշել էի վերը, միայն 1920թ. հունվարի 18-19-ին Փարիզի Խաղաղության վեհաժողովը, հանձինս Գերագույն խորհրդի (Supreme Council of the Paris Peace Conference) երկրներ Մեծ Բրիտանիայի, Ֆրան¬սիայի և Իտալիայի, ճանա¬չեց Հարավային Կովկասի երկրները՝ սահմանների հստակեցման հարցը թողնելով հետա¬գային: (11) Ճանաչումից 1 ամիս անց՝ 1920թ. փետրվարի 24-ին, նույն վեհաժողովի՝ Հայաստա¬նի սահմանները որոշող հանձնաժողովը (Commission for the Delimita¬tion of the Boundaries of Armenia) Մեծ Բրի¬տանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի ներկայացուցիչների մասնակցությամբ, արդեն Ազգերի լիգայի խորհրդի անունից, համատեղ զեկույցով հստա¬կեցրեց Հարավային Կովկասում սահմանազատ¬ման (delimitation) սկզբունքը: Այնտեղ մաս¬նավորապես ասված էր հետևյալը. (12)
«Ինչ վերաբերում է Հայաստանի պետության և Վրաստանի, ինչպես նաև Ադր¬բե¬ջանի սահմանին, ապա Հանձնաժողովը գտնում է, որ ներկայումս նախընտրելի է սպասել վե¬րոնշյալ սահմանների հստակեցման վերաբերյալ այնպիսի համաձայ¬նու¬թյան արդյունք¬ներին, որոնց երեք հանրապետու¬թյուններն իրենք կհանգեն պայմանագրերի մեջ:
Այն դեպքում, եթե սույն հանրապետություններն իրենց սահմանների վերաբերյալ չեն հանգի որևէ համաձայնության, ապա հարցը պետք է փոխանցվի Ազգերի լիգայի իրավա¬րա¬րությանը, որը կստեղծի Միջդաշնակցային հանձնաժողով՝ տեղում որոշելու վերոնշյալ սահ-մանները՝ հաշվի առնե¬լով, որպես սկզբունք, ազգագրական տվյալները:
Այսինքն, հայ-ադրբեջանական, ինչպես նաև հայ-վրացական, սահմանազատման հար¬ցերը վերա¬պահված էին Ազգերի լիգային, որն էլ իր որոշումը պիտի խարսխեր ազգաբնակ¬չության տեղաբաշխման տվյալների վրա, այն է «հաշվի առնելով, որպես սկզբունք, ազգա-գրական տվյալները» (taking into account, in principle, ethnographical data): Բնականաբար, այս հարցում կարևորագույն դեր էր վերապահված, այսօր¬վա բառով ասած, «ադրբեջանա¬հայությանը»:
(13) Ավելին, Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովը կատարեց համապատաս¬խան ուսումնասիրություն և ներկայացրեց քարտեզ, (14) որից ակնհայտորեն երևում է, որ Փա¬րիզի վեհաժողովը ոչ միայն Լեռնային Ղարաբաղն էր համարում ՀՀ տարածք, այլև Դաշ¬տային Ղարաբաղի և Գարդմանքի մի մասը: Այս որոշումը վերահաստատվեց Սևրի պայմա¬նագրով և դրա գործադրումը ժամանակային առումով կապվեց Վուդրո Վիլսոնի՝ Հայաս¬տան-Թուրքիա սահմանի իրավարարության կայացման հետ: Մասնավորապես, Սևրի պայ-մանագրի 92-րդ հոդվածն ասում է. (15)
«Հայաստանի Ադրբեջանի և Վրաստանի հետ սահմանները որոշվելու են այդ երկրնե¬րի ուղղակի համաձայնության միջոցով:
Եթե վերոհիշյալ երկրները մինչև Հոդված 89-ում հիշատակված որոշման կայացումը ձախողեն համաձայնությամբ սահմանը որոշելը, ապա խնդրո առարկա սահմանագիծը կորոշվի Մեծ տերությունների կողմից, որոնք էլ տեղում կանցկացնեն սահմանագիծը»:
Ցավոք սրտի, այս որոշմանը վիճակված չէր իրականութ¬յուն դառնալ, քանի որ արդեն 1920թ. ապրիլից Ադրբեջանը, իսկ 1920թ. դեկտեմբերից Հայաստանը բռնազավթվեցին (օկուպացվե¬ցին) բոլշևիկյան 11-րդ բանակի կողմից և նշյալ պետությունները դադարե¬ցին գոյություն ունենա¬լուց: Հետագան ավելի է հայտնի. նորահաստատ սովետական իշխանու¬թյունները կուսակցա¬կան որոշումով վարչական վերաբաշխումներ արեցին և հայաբնակ զգալի տարածքներ, որոնք Փարիզի վեհաժողովի սկզբունքի կիրառման դեպքում անվիճե¬լիորեն հայաստանյան պիտի լինեին, դրեցին Բաքվի վարչական ենթակայության ներքո:
Այսուհանդերձ, առ այսօր Ազգերի լիգայի նշյալ որոշումը որևէ մեկը չեղյալ չի հայտարա¬րել: Այն, այո՜, չի իրագործվել, սակայն նաև չեղյալ չի հայտարարվել: Հետևաբար, ԽՍՀՄ տրոհումից և հատկապես 1991թ. հոկտեմբերի 18-ի Ադրբեջանի Պետական անկախության վերականգնման սահմանադրական ակտից հետո, որով ներկայիս Ադրբեջանը դար¬ձավ Ադրբեջանի առաջին հան¬րապետության իրավահաջորդը, հետևաբար նաև չեղյալ հայտա¬րարեց սովետական իշխանության տարիներին Ղարաբաղի հետ ունեցած մինչևիսկ վար-չական կապը, և միակ օրինական փաստա¬թուղթը մնաց Ազգերի լիգայի 1920թ. փետր¬վարի 24-ի նշյալ որոշումը:
Հիմա տեսնենք՝ ինչ ունենք ներկայումս, ինչպես ասվում է՝ գետնի վրա:
Ադրբեջանի նախա¬հար¬ձակ պատերազմի հետևանքով ակամայից տեղի է ունեցել բնակ¬չության տարանջատում և, ըստ այդմ, սահմանների հաստատում ըստ Ազգերի լիգայի առաջ քաշած սկզբունքի: Հայերը որոշակի տարածքներ են կորցրել Դաշտային Ղարաբա¬ղում և Հյուսիսային Արցախում, հսկա¬յական սեփականություն՝ Բաքվում, փոխարենը որոշ տարածքներ են ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզին հարող շրջաննե¬րում: Եթե որևէ մեկն ուզում է, որ հայերը վերադարձնեն Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզին հարող շրջանները, ուրեմն միաժամանակ հայե¬րին պիտի վերադարձվեն մինչև 1991-94թթ. զինված ընդհարումները, ինչպես նաև Ազգերի լիգայի 1920թ. փետրվարի 24-ի որոշ¬ման պահը, հայերով բնակեցված բոլոր տարածքները և հայերի սեփականությունը:
Ամփոփելով՝ կարող ենք անել հետևյալ եզրակացությունը.
Առաջին. Պատմության ընթացքում չի եղել մի որևէ, թեկուզև կարճատև ժամանակա¬հատված, երբ որևէ միջազգային փաստաթղթով Ղարաբաղի նկատմամբ ամրագր¬ված լինի Ադրբեջանի տիղոսը, պարզ ասած՝ Ղարաբաղը եղած լինի Ադրբեջանի մաս:
Երկրորդ. Համաձայն Փարիզի վեհաժողովի հատուկ հանձնաժողովի զեկույցի՝ Լեռնային Ղարաբաղն առ այսօր կրում է Հայաստանի Հանրապետության տիտղոսը: Ավելին, ՀՀ տիտղոսն ամրագրված է ներկայումս Ադրբեջանի կողմից վերահսկվող ևս 7-8 հազար քառ. կմ-ի վրա, առանց հաշվի առնելու Նախիջևանի տարածքը:
(16) Կարծում եմ, որ մենք պիտի միջազգային հանրությանն ավելի հետևողականորեն ներկայացնենք ժամանակին իր իսկ կողմից կատարված առաջարկներն ու որոշումները և պնդենք, որ ներկա վիճակից ցանկացած շեղում ի վնաս հայերի, նշանակում է ստալինյան քաղաքականության հաղթանակ միջազգային իրավունքի նկատմամբ:
Շնորհակալություն:

Մեկնաբանություններ