Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Ստեղծված իրավիճակից դուրս գալ արտակարգ լիազորությունների և իրավաքաղաքական լուծումների շնորհիվ
August 15, 2018     (6244 դիտւմ)

Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու
որոշումով և վերջինի կողմից քաղաքական վերադարձի հայտի բացահայտ
դրսևորումով` քրեաօլիգարխիկ և գաղութային ուժերը համաժողովրդական շարժման
հաղթանակից հետո  փորձում են կատարել ռեվանշի իրենց առաջին լուրջ քայլերը:
Ստեղծված իրավիճակը արդյունք է խնդիրներին բացառապես իրավական լուծումներ
տալու մոտեցմանը, մինչդեռ ներկա անցումային փուլը պահանջում է
իրավաքաղաքական լուծումներ:
Ռեվանշի նկրտումները խեղդելու և ժողովրդի հաղթանակը վերջնականապես
ամրագրելու համար անհրաժեշտ է.
1. Ժողովրդի կողմից` գործադիր իշխանության որոշակի ժամկետով արտակարգ
լիազորություններով օժտում: Այդ լիազորություններով օժտված, գործադիր
իշխանության կողմից`
2. Մինչև արտահերթ ընտրությունների կայացումը` սահմանադրության և
օրենսդրության որոշակի հոդվածների առկախում
3. Գործող Ազգային Ժողովի լուծարում:
4. Նախկին իշխանությունների հանցագործ պարագլուխների կալանավորում:
5. Անցումային արդարադատության դատարանի ձևավորում և հանցագործներին
դատելու գործընթացի ձեռնարկում:
6. Արտահերթ ընտրությունների կազմակերպում և կայացում:
Նշված քայլերը ոչ միայն հակաժողովրդավարական չեն, այլ ժողովրդավարական
կարգերի կայացման միակ երաշխիքն են:
Բռնատիրության տապալումից մինչև լիարժեք ժողովրդավարական համակարգի
ձևավորում և կայացում անխուսափելիորեն առաջանում է անցումային փուլի
անհրաժեշտություն, որ ենթադրում է անցումային ժողովրդավարության և դրան
զուգակցող անցումային արդարադատության կիրառում: Անցումային
ժողովրդավարությունն ու արդարադատությունը ենթադրում են,  որ օրվա
քաղաքական իշխանությունները, օժտված ժողովրդի կողմից իրենց տրված
լիազորությամբ և առաջնորդվելով իրավունքի գերակայության սկզբունքով,
առկախում են ուժի մեջ գտնվող սահմանադրության և օրենսդրության որոշ
հոդվածներ, որոնք տվյալ պայմաններում արգելակում են նույնինքն ժողովրդի
գերիշխանության սկզբնային իրավունքը և սահմանադրականության էությունը:
Անցումային ժողովրդավարության ու անցումային արդարադատության նպատակն այլ
բան չէ, քան` կարճ ժամանակում հաստատել ժողովրդի օտարված գերիշխանությունը
և սահմանադրականությունը:
Այս փուլում առանցքային խնդիրներին անհրաժեշտ է տալ իրավաքաղաքական
լուծումներ:
Լուծումները չեն կարող լինել բացառապես իրավական, որովհետև պետական
ինստիտուտները դեռևս ձերբազատված չեն նախկին համակարգի արատներից:
Ժամանակակից եզրաբանությամբ` դատաիրավական համակարգը կոչված է լինել
պետությունն ու հասարակությունը «վիրուսային ծրագրերից ապահովող
հակավիրուսային համակարգ»: Մեր դեպքում սակայն, «հակավիրուսային համակարգն»
ինքը «գերվարակված է ամենավտանգավոր վիրուսներով»:
Լուծումները չեն կարող լինել նաև բացառապես քաղաքական, որովհետև դա կարող է
հանգեցնել կամայականության և ամենաթողության:
Օգոստոսի 17-ի համաժողովրդական հավաքը պետք է լինի վերև նշված
իրավաքաղաքական քայլերին ընթացք տալու գործընթացի սկիզբը:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն
Սասնա Ծռեր խմբավորում

15 օգոստոսի 2018թ, ք. Երևան