Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Վահե Բուլանիկյան․ Հիշեք Սասնա Ծռերն առաջիններն էին, որ փորձեցին ընդվզել․․․
May 13, 2018     (1673 դիտւմ)

Հարգելիներս. Վերջին օրերին շատ է արծարծվում Սասնա Ծռերի և մյուս քաղբանտարկյալների հարցը: Կան մարդիկ, որ համամիտ չեն այն ձևակերպմանը, համաձայն որի անհրաժեշտ է օր առաջ փոխել նրանց խափանման միջոցը՝ հետագայում արդար դատաքննություն իրականացնելու պայմանով: Միայն մի բան պետք է հիշել. Սասնա Ծռերն առաջիններն էին, որ փորձեցին ընդվզել ազգադավ քաղաքականություն իրականացնող ռեժիմի դեմ (թեկուզ ոչ խաղաղ ճանապարհով, քանի որ ըստ նրանց համոզմունքի՝ ռեժիմը մեկ այլ այլընտրանք չէր թողել ժողովրդին): Եվ իհարկե չմոռանանք, որ այդպիսի ընդվզման անհրաժեշտությունն առաջացավ ապրիլյան դեպքերից հետո, երբ փորձ կատարվեց մեր տղաների արյան հաշվին իրականացնել հողերի հանձնում: Եվ միայն նրանց ընդվզումը կանխեց այդ ծրագիրը: Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը և մյուսներն իրենց անազատության գնով բացահայտեցին, հայրենիքը որպես վաճառքի առարկա դարձրած ազգադավ ռեժիմի ծրագրերը: Երեկ իր ասուլիսի ժամանակ, Հիմնադիր Խորդրդարանի ղեկավար Գարեգին Չուգասզյանը նշեց, որ Սասնա Ծռերի աբստամբության օրերին, միգուցե անհրաժեշտ էր լուրջ քննարկել նաև դեպքերի զարգացման մեկ այլ տարբերակ, որը հրապարակում առաջարկվեց Նիկոլի կողմից: Ինչի արդյունքում հնարավոր էր ռեժիմից ձեռբազատվել դեռևս երկու տարի առաջ: Միաժամանակ չպետք է մոռանալ, թե ինչպիսի լարված իրավիճակ էր ստեղծվել: Շատերը մտավախություն ունեին, որ Նիկոլի կողմից առաջ քաշված բաց ձեռքերի պայքարը, ռեժիմի կողմից կարող էր դիտարկվել, որպես պարտվողական քաղաքականություն, ինչը հնարավորություն կտար նրանց հաշվեհարդար իրականացնել տղաների նկատմամբ: Պետք է փաստել, որ երկու մոտեցումներն էլ (և՛ Սասնա Ծռերինը, և՛ Նիկոլինը) տվյալ պահին ունեին կյանքի կոչվելու իրավունք: Եվ ընտրելով մեկը, դեռևս չի նշանակում, որ բացառվում է մյուսը: Ընդհակառակը, այդ մոտեցումը նպաստեց, որպեսզի խաղաղ անհնազանդության պայքարի եղանակն ավելի հասունանա և չունենա այլընտրանք: Այնպես, որ ցանկացած տոտալիտար, ազգադավ ռեժիմի դեմ պայքարի այս երկու եղանակներն էլ ունեն լեգիտիմության բարձր աստիճան, քանի որ երկուսն էլ միտված են նույն նպատակին: Ուստի, դիմում եմ այն «ուժերին», որոնք անիմաստ փորձում են սեպ խրել, նույն նպատակը հետապնդող, այն է ԱԶԱՏ, ԱՐԴԱՐ, ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔ ունենալը, ուժերի միջև: Դա ԲԱՑԱՌՎՈՒՄ Է, քանի որ երկուսում էլ ընդգրկված է ՆՈՒՅՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, սակայն տարբեր մարտավարություն իրականացնող ՆՈՒՅՆ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ: Այնպես, որ խառնակչությամբ զբաղվելու փոխարեն, ավելի լավ կլինի նախ կողմնորոշվեք, թե դուք արդյո՞ք պատկանում եք մտածելու ունակություն ունեցող սուբյեկտների խմբին: Հա մի բան էլ, եթե փորձում եք ինչ-որ կարծիք հայտնել տարբեր հարցերի շուրջ, ապա փորձեք դա անել ձեր անունից, և ձեր պրոֆիլով, այլապես դուք դիտարկվում եք որպես ԱՆԴԵՄ, ՄՏԱՎՈՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԶՈՒՐԿ ՕԲՅԵԿՏՆԵՐ, որոնք բոլոր ժամանակաշրջաններում պարզապես արհամարվել են հասարակության կողմից: Առայժ այսքանը……..

Վահե Բուլանիկյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ