Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Վաղը, դեկտեմբերի 7-ին Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի օրվա կապակցությամբ նախընտրական քարոզչություն չի իրականացնելու։
December 6, 2018     (540 դիտւմ)

Հարգելի լրագրողներ,

Վաղը, դեկտեմբերի 7-ին Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի օրվա կապակցությամբ նախընտրական քարոզչություն չի իրականացնելու։
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության պատվիրակությունը կայցելի աղետի գոտի և ծաղկեպսակներ կդնի Սպիտակում, Վանաձորում և Գյումրիում 88թ․-ի  երկրաշարժի զոհերի հիշատակի հուշարձանների մոտ։

Ժամը 9:00-ին Սպիտակում անմեղ զոհերի հիշատակի հուշարձանի մոտ

Ժամը 9:30-ին Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակի խաչքարի մոտ

Ժամը 10:30-ին Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցու բակում

Այնուհետ ժամը 13:30-ին Սասնա Ծռեր համահայկական կուսակցության ներկայացուցիչները կհավաքվեն Եռաբլուրում, որտեղ կկատարեն ուխտի արարողություն։

16:30-ին Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը ԶԼՄներին կտա ամփոփիչ ասուլիս ՀՀ կառավարական տան թիվ 1 շենքի նախասրահում(մուտքը Մելիք-Ադամյան փողոցի կողմից):

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության շտաբ

Մեկնաբանություններ