Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Վարչախումբը պարբերական հարձակման թիրախ է դարձրել Ժիրայր Սէֆիլյանի կնոջը. «Ընդդիմության միասնական շտաբ»-ի հաղորդագրություն
November 26, 2015     (2564 դիտւմ)

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի

«Ընդդիմության միասնական շտաբ»-ի հաղորդագրություն

Վարչախումբը պարբերական հարձակման թիրախ է դարձրել Ժիրայր Սէֆիլյանի կնոջը

26 նոյեմբերի 2015 թ.  Երևան

Վերջին օրերի ընթացքում վարչախումբը պարբերական հարձակման թիրախ է դարձրել Ժիրայր Սէֆիլյանի կնոջը՝ Նանոր Բարսեղյան-Սէֆիլյանին:

2015 թ. նոյեմբերի 23-ի երեկոյան Նանոր Բարսեղյանը, մոտենալով «Մարիոթ Հայաստան»  հյուրանոցի մոտ կայանած իր ավտոմեքենային, տեսել է, որ անվադողից ամբողջ օդը բաց են թողել, ինչը նպատակ է ունեցել հետապնդվողի հոգեվիճակ առաջացնել նրա մոտ և այդպիսով ճնշում գործադրել նրա վրա:

2015 թ. նոյեմբերի 25-ի երեկոյան իր ավտոմեքենայով տուն գնացող Նանոր Բասեղյանին հետապնդել են ՎԱԶ 2121 (Նիվա) մակնիշի 20 ou 700 պետհամարանիշի մուգ ապակիներով ավտոմեքենայով: Ընդ որում՝ հետապնդումը եղել է ոչ միայն բացահայտ, այլև ցուցադրական և ահաբեկող, քանի որ հետապնդման ընթացքում մի քանի անգամ ավտոմեքենայով փակել են նրա ճանապարհը՝ փորձելով ստեղծել ավտոմեքենաների բախման և ֆիզիկական բռնության հավանականության տպավորություն:

2015 թ. նոյեմբերի 26-ին, ժամը 16:30-ի սահմաններում, երբ Նանոր Բարսեղյանը դուրս է եկել Ամիրյան փողոցի վրա գտնվող «Բիբլոս» բանկի մասնաճյուղի շենքից, հարձակվել են նրա վրա, քաշքշել և, հափշտակելով նրա պայուսակը, որտեղ եղել են գումար, փաստաթղթեր և անձնական իրեր, փախուստի են դիմել:

Մեկնաբանություններ