Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Հովհաննես Ղազարյանի գործով վերաքննիչ բողոքը. առգրավված իրերը չվերադարձվեցին (տեսանյութ)
<
>
October 21, 2015     (717 դիտւմ)

Հոկտեմբերի 19-ին Վերաքննիչ քրեական դատարանում քննվեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Հովհաննես Ղազարյանի գործով վերաքննիչ բողոքը:


Այս գործով առաջին ատյանի դատարանը մասամբ էր բավարարել քաղաքացու բողոքը, մասնավորապես`վկային թույլատրվել էր օգտվել կասկածյալի կ
ամ մեղադրյալի իրավունքներից և ծանոթանալ իր գործին առնչվող փաստաթղթերին ու պատճենահանել դրանք, իսկ իրերից վերադարձվել էր միայն թանկարժեք քնապարկը:

Մինչդեռ առգրավված իրերի ցուցակը բավական զավեշտալի է՝ արշավային ուսապարկ՝ դեղատուփ, սրբիչ, գուլպաներ, մանկական սաղավարտ, բահի կոթ: Վերջինիս նկատմամբ փորձագետի կողմից տրվել է սառը զենքի եզրակացություն:

Պատանդ մնացած իրերի գլխավոր մեղավորը, ըստ Հովհաննես Ղազարյանի, իր անձնական համակարգիչն է, որտեղ հայտնաբերվել են քրեական գործին առնչվող նյութեր:

Մեկնաբանություններ