Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Րաֆֆի Հովհաննիսյանը «Նոր Հայաստան»-ի անունից նամակ է ուղարկել Եվրոպական Միության արտաքին գործոց և անվտանգության հարցերով Գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին
<
>
March 1, 2016     (1178 դիտւմ)

Federica_Mogherini_Official

Եվրոպական Միության արտաքին գործոց և անվտանգության հարցերով Գերագույն հանձնակատար

Ֆեդերիկա Մոգերինիին

Բրյուսել, Երևան

 

Հարգելի տիկին Մոգերինի

Մենք ողջունում ենք Ձեզ եվրոպական քաղաքակրթության և արժեքների բնօրրաններից մեկում՝ Հայաստանում: Հայ ժողովուրդը այդ արժեքներն ու քաղաքակրթությունը պաշտպանելու համար դարեր ի վեր տառապանքի է ենթարկվել՝ կորցնելով իր հայրենիքի մեծ մասը, կրելով զրկանքներ և ենթարկվելով ցեղասպանության ու հայրենազրկման: Ուստի մեր հինավուրց ազգը, որն այսօր ձեռք է բերել նոր Հանրապետություն, լիարժեք կերպով վաստակել է  այդ արժեքներին հարիր քաղաքական և հանրային կյանքի իր իրավունքը:

Սակայն, դժբախտաբար, ու նաև ճակատագրի հեգնանքով, այն անձը, որին Դուք այսօր հանդիպել եք, և այն վարչակարգը, որը նա մարմնավորում է, լեգիտիմ չեն և իրավասու չեն ներկայացնելու Հայաստանի ժողովրդին, նրա իրավունքներն ու շահերը կամ այն ուղենիշները, որոնք մենք կիսում ենք: Վստահ ենք, որ Դուք այս առնչությամբ համոզիչ ապացույցների եք տիրապետում:

Հետևաբար,  կարիք չկա մանրամասնորեն ներկայացնելու այն հաստատված իրողությունը, որ Ձեր զրուցակիցը եւ նրա վարչակազմը ձևավորել են Հայաստանում: Նրանք շարունակում են գործել որպես նեոբոլշևիկյան հանցավոր համագործակցություն, որը հռետորական հղումներ է կատարում, սակայն, իրականում ծաղրում է եվրոպական չափանիշները,  որը շարունակում է զավթած պահել քաղաքացիների սահմանադրական իշխանությունը քաղաքական ու տնտեսական միախառն մենաշնորհների, մարդու իրավունքների համատարած խախտումների, ընտրությունների ու հանրաքվեների համակարգված կեղծման միջոցով, և որի կառավարման նպատակն ու եղանակը էնդեմիկ կոռուպցիան և շահերի բախումն են:

Թերևս առավել ողբերգական մի այդպիսի դրվագ էր ութ տարի առաջ մարտի 1-ին տեղի ունեցածը, երբ նախագահական կեղծված ընտրություններից հետո իշխող ռեժիմը, պարոն Սարգսյանի հետ միասին, որն այն ժամանակ երկրի վարչապետն էր, հրամայեցին և  իրականացրին առնվազն տասը քաղաքացիների սպանությունները: Դրա հետևանքով ծանր վնասվածքներ ստացան հիսուն քաղաքացի և հարյուրավորներ ազատազրկվեցին: Մինչև հիմա պատասխանատվության չեն ենթարկվել ո՛չ դրա հեղինակները և ո՛չ էլ իրագործողները:

Եվ այս հանցագործության արյունից առաջացավ արտաքուստ ժողովրդավարական ձևերի մեջ քողարկված, սակայն իրականում ոճիրը կոծկող այն պետական քաղաքականությունը, որը հարություն է տալիս և ծավալում է երեկվա միակուսակցական բռնապետական կառավարման համակարգի նորօրյա մարմնացումը՝ նպատակ ունենալով Հայաստանն ամբողջությամբ կտրել իր իսկ յուրային եվրոպական քաղաքակրթական տիրույթից:

Ցավալի է, բայց փաստ է, այնուամենայնիվ, որ Եվրոպան՝ խաբվելով Սերժ Սարգսյանի եվրոպական ասոցացման հետ կապված կեղծ խոստումներին, դարձավ նրա հանցակիցը՝ 2011 թվականին աչք փակելով վերջինիս կողմից արդարադատությունը խոչընդոտող Մարտի 1-ի փաստահավաք խմբի լուծարման փաստի վրա, և շարունակեց  նույն կերպ արձագանքել հետընտրական սին խոստումներին՝ աջակցելով և նույնիսկ վավերացնելով Սերժ Սարգսյանի ղեկավարած նախընտրական կեղծիքների գործընթացն ու դրա արդյունքը՝  ինչպես 2013թ. նախագահական ընտրությունների, այնպես էլ 2015թ. սահմանադրական հանրաքվեի ժամանակ:

Հանցագործ և կոռումպացված վարչակարգը երբեք սեփական խղճի մտոք չի խոստովանի կամ պատժի իրեն: Նրանից նման ակնկալիք ունենալն անգամ օրինական չէ:

Հետեւաբար, քանի որ եվրոպական հանրության արժեքների առաքելությունը ժողովրդավարության հաստատումը և քաղաքացիական ու մարդու իրավունքների պաշտպանությունն է, ապա մենք, Ձեր միջոցով, դիմում ենք և պնդում, որ եվրոպական ժողովուրդների ընտանիքը շտկի իր սեփական հետագիծը.

1) ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ  բոլոր  այն անձանց  ինքնությունը, ովքեր կազմակերպել ու իրականացրել են և/կամ պարտակել են Մարտի 1-ի հանցագործությունը և, համապատասխանաբար,  միջազգային պատժամիջոցներ ԿԻՐԱՌԵԼՈՎ  նրանցից յուրաքանչյուրի ու բոլորի նկատմամբ: Սա պետք է արվի՝ հիմնվելով փաստահավաք խմբի բացահայտած և միջազգային մասնագետների վերահսկած քննությամբ ձեռք բերված ապացույցների վրա,

2) ԱՊԱՀՈՎԵԼՈՎ, որ համապատասխան դե ֆակտո իշխանություններն իսկույն ևեթ կկատարեն ա) «Human Rights Watch» կազմակերպության պահանջը քաղբանտարկյալ Գևորգ Սաֆարյանին ազատ արձակելու վերաբերյալ, և բ) մի քանի այլ իրավապաշտպանների ու մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունների պահանջը՝ վերանայելու բանտում գտնվող մյուս քաղաքացիների գործերը, որոնք հետապնդվում են իրենց քաղաքական հայացքների համար, և  ապա ազատ արձակել նրանց,

3) ԱՇԽԱՏԵԼՈՎ Հայաստանի Հանրապետության օրինապաշտ քաղաքացիների հետ, արդարադատություն՝ ներառյալ միջազգային պատժամիջոցներ, կիրառել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են քվեների համակարգված գողությունը ծրագրելու և ղեկավարելու համար՝ թե՛ վերջին նախագահական ընտրությունների, թե՛ բոլորովին վերջերս՝ 2015թ. դեկտեմբերի  6-ին տեղի ունեցած  սահմանադրական հանրաքվեի ընթացքում:

Հենց սա է մարտահրավերների այն  տրամաչափը և բանաձևը, որոնցով իրապես կորոշվեն ու կփորձարկվեն ԵՄ-Հայաստան հարաբերությունների ճակատագիրն ու ապագան, և վստահորեն, ի վերջո, կբացվի  նրանց  ներուժը:

Հարգանքներով՝

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

«Նոր Հայաստան» հանրային ճակատի Քաղխորհրդի անդամ

ՀՀ Արտաքին գործերի առաջին նախարար

ՀՀ «Ժառանգություն» կուսակցության նախագահ

 

 

 

1 March 2016

 

 

HE Federica Mogherini
High Representative of the European Union
for Foreign Affairs and Security Policy
Brussels and Yerevan
Dear Ms. Mogherini:
We welcome you to Armenia, one of the cradles of European civilization and values. In their defense we have over the centuries suffered and surmounted occupation and partition, genocide and national dispossession. And so our ancient nation turned new republic has, in the modern period, fully earned the right to a political and public life pursuant to those very values.
Most unfortunately, and ever so ironically, the man with whom you meet today—and the regime he embodies—do not legitimately represent the Armenian people, their rights and interests, or the benchmarks that we share. We trust that you possess persuasive evidence in this connection.
There is no need, therefore, to detail the long-standing reality that your interlocutor and his administration constitute a neo-Bolshevik criminal compact which makes rhetorical reference to but in truth mocks European standards; which continues to usurp the citizenry’s constitutional power by means of political and economic commingled monopolies, widespread violations of human rights and the systemic falsification of elections and referenda; and the means and ends of whose governance are endemic corruption and conflict of interest itself.
Perhaps the most tragic of such episodes took place eight years ago today, when after fraudulent presidential elections the ruling regime, with Mr. Sargsyan then as prime minister, ordered and carried out the killings of at least ten citizens, the wounding of another 50, and the incarceration of hundreds. To this day neither the masterminds nor the executors have been brought to account, and from these sources of blood has evolved a state policy to cover up this crime and to reinforce the autocratic single-party rule of yesteryear—all under a guileful veneer of seemingly democratic trappings that serve only to remove Armenia from its very own European domain.

 

It is sad, but a fact nonetheless, that Europe was so taken in by Sargsyan’s pledges for European association that it became complicit in turning a blind eye to his 2011 dissolution of the March 1 fact-finding group with the aim of obstructing justice, and has continued in the same vein to respond to false post-election promises by countenancing—and even validating—the Sargsyan-orchestrated fraudulence of process and result during both the presidential elections of 2013 and the constitutional referendum of 2015.
A criminal and corrupt regime will never confess or punish itself of its own volition; from it there can be no such legitimate expectation. Hence, as the mission of the European community of values is the establishment of democracy and the protection of civil and human rights, we petition and insist, through you, that the European family of nations correct its own track record of accommodation:
1) by revealing, on a re-examination of the evidentiary bases uncovered by the March 1 fact-finding group and under the supervision of international specialists, the identities of all those who organized, carried out, and/or covered up the crime of March 1 and by accordingly imposing international sanctions upon each and all of them;

 

2) by ensuring that the relevant de facto authorities implement forthwith a) the demand of Human Rights Watch to release political  prisoner Gevorg Safaryan and b) the demand of several other human rights defenders and associations to review the cases of, and then to release, all other citizens currently in prison for pursuit and publication of their political views; and

 

3) by working, together with the law-abiding citizens of the Republic of Armenia, to bring to justice, including via international sanctions, all those responsible for masterminding and realizing the crimes of systemic vote theft and falsification of the past presidential elections and, most recently, the constitutional referendum of 6 December 2015.
It is at the intersection of these challenges—and their resolution—that the fate and future of EU-Armenia relations will be truly tested and, most hopefully, their potential finally unleashed.
Sincerely yours,
For the New Armenia Front

Raffi K. Hovannisian

First Minister of Foreign Affairs

Chairman, Heritage Party

Republic of Armenia

Աղբյուրը՝ Նոր Հայաստն ֆեյսբուքյան էջ

 

 

Մեկնաբանություններ