Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
կանոնակարգ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հիմնադիր խորհրդարանի

2015 թվականի հունվարի 24-ի որոշմամբ

ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

  1. Հիմնադիր խորհրդարանը
    • Հիմնադիր խորհրդարանը ժողովրդի կամքը ներկայացնելու հավակնություն ունեցող իշխանության իրականացման այլընտրանքային մարմին է:

Հիմնադիր խորհրդարանը մշակում և հաստատում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հիմնադիր խորհրդարանի միջև Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի իշխանությունը հաստատելու և նոր որակի հայկական պետություն ստեղծելու մասին պայմանագիր» (այսուհետև` Պայմանագիր) և ձեռնամուխ է լինում քաղաքացիների հետ այդ Պայմանագիրը կնքելու գործին՝ ձգտելով ապահովել  ժողովրդի անունից Պայմանագրով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետով Հիմնադիր խորհրդարանի միջոցով իշխանության իրականացման լեգիտիմությունը:

  • Հիմնադիր խորհրդարանի նպատակն է ժողովրդի կամքի բռնադատման ու նրա իշխանության յուրացման պայմաններում հայության և նրա պետության դեմ ծառացած գոյութենական մարտահրավերների ազդեցությամբ Հայաստանում (Արցախը ներառյալ) առաջացած արտակարգ իրավիճակի հաղթահարումը և Նոր որակի հայկական պետության կառուցման նախադրյալների ստեղծումը:
  • Հիմնադիր խորհրդարանն իր գումարման պահից՝ 2015 թ. հունվարի 10-ից, ստանձնում է ժողովրդի համախմբման, նրա կամքի պարտադրմամբ ռեժիմիհեռացման, իսկ դրանից հետո՝ ազգային շահերով առաջնորդվող պետական կառավարման յուրային համակարգի ստեղծման, ժողովրդավարական պետության ձևավորման, Հայաստանի Հանրապետությանը Արցախի դե-յուրե միավորման և երկրի ապագաղութացման անցումային գործընթացի կազմակերպման պատասխանատվությունը:
  • Հիմնադիր խորհրդարանը մինչ ռեժիմի հեռացումը գործում է բացառապես նրա և նրա օտար տերերի վերահսկողությանը ենթակա պետական կառավարման համակարգից դուրս և զուգահեռաբար հանդես է գալու նաև որպես «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման կառավարման մարմին ու ռեժիմին հեռացնելու քայլերն սկսելու վերջնաժամկետ է սահմանում Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրը՝ 2015 թ. ապրիլի 24-ը:
  • Հիմնադիր խորհրդարանը ժողովրդի կամքի պարտադրմամբ ռեժիմի հեռացումը նախատեսում է ազգային ազատագրական պայքարի ձևաչափում ժողովրդավարական սկզբունքով քաղաքականապես կազմակերպվելու և քաղաքացիական անհնազանդության ձևերով արտահայտվող անհրաժեշտ արտակարգ քայլեր կատարելու միջոցով:
  • Հիմնադիր խորհրդարանը ռեժիմի հեռացումից հետո կազմակերպելու է ազատ և արդարարտահերթ ընտրություններ, ինչին պետք է նախորդի կարճաժամկետ անցումային փուլը (այսուհետև՝ Անցումային փուլ): Զուգահեռաբար՝ քաղաքացիների հետ անձ առ անձ պայմանագրեր կնքելու միջոցով նա ձեռք է բերելու լեգիտիմություն և ապահովելու է պետության կառավարումը կարճաժամկետ անցումային փուլում:
  • Հիմնադիր խորհրդարաննԱնցումային փուլում հանդես է գալու նաև որպես Սահմանադիր ժողով և ապահովելու է Նոր որակի հայկական պետության Սահմանադրության մշակումն ու նրա ընդունման հանրաքվեի անցկացումը:
  • Մինչ 2015 թ. ապրիլի 24-ը ազգի և պետության առջև ծառացած գոյութենական մարտահրավերների սրացման և անկառավարելիության վիճակ առաջանալու պարագայում Հիմնադիր խորհրդարանն ամեն պահի պատրաստ է ստանձնելու պետության կառավարման պատասխանատվությունը:
  • Ռեժիմի հեռացումից հետո պետական կառավարման պատասխանատվությունը ստանձնելու պահից Հիմնադիր խորհրդարանի գործունեությունը կանոնակարգվելու է Պայմանագրի և դրան չհակասող մասով՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով:
  • Հիմնադիր խորհրդարանը մինչ Անցումային փուլը մշակում և ընդունում է Անցումային փուլի ռազմավարական ծրագիրը, ինչպես նաև ձեռնամուխ է լինում Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի մշակմանը և ընդունմանը:
  1. Հիմնադիր խորհրդարանի պատգամավորները և Հիմնադիր խորհրդարանի կառուցվածքը
    • Հիմնադիր խորհրդարանի պատգամավորներն ընտրվում են Հիմնադիր խորհրդարանի Ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

Հիմնադիր խորհրդարանի Ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով նոր կազմով Հիմնադիր խորհրդարանի ընտրության դեպքում սույն Կանոնակարգով սահմանված բոլոր պաշտոնների համար անցկացվում է նոր ընտրություն:

  • Հիմնադիր խորհրդարանն ունի հետևյալ կառուցվածքը.
    • Նախագահ և նախագահի տեղակալներ
  • Հիմնադիր խորհրդարանի նախագահ
  • Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ (քաղաքական հարցերով)
  • Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ (կազմակերպական հարցերով)
    • Մշտականհանձնաժողովներ
  • ԱրտաքինգործերիևՍփյուռքիհարցերիհանձնաժողով
  • Տնտեսության ևֆինանսներիհանձնաժողով
  • Հայրենադարձությանևսոցիալականհարցերի հանձնաժողով
  • Պաշտպանությանևարտակարգիրավիճակների հանձնաժողով
  • Ներքինգործերիհանձնաժողով
  • Գիտության, կրթությանևմշակույթի հանձնաժողով
  • Ենթակառույցների, գույքիևպաշարների հանձնաժողով
  • Պետականկառավարմանհարցերիհանձնաժողով
    • Ժամանակավորհանձնաժողովներ
  • Էթիկայիհարցերովժամանակավորհանձնաժողով
  • Ժամանակավորհաշվիչհանձնաժողով
    • Մշտական և ժամանակավորհանձնաժողովներինախագահներ
    • Քարտուղարություն

Օպերատիվկազմ (օպերատիվ-մարտավարականհարցեր)

  • Համակարգող
  • Համակարգողիտեղակալ
  • Անդամներ

Ընդլայնվածկազմ (օպերատիվ-ռազմավարականհարցեր)

  • Օպերատիվկազմ
  • Հիմնադիրխորհրդարանինախագահ, նախագահիտեղակալներ և հանձնաժողովներինախագահներ
    • Հիմնադիր խորհրդարանի աշխատանքները (ներառյալ՝ նիստերի վարումը) համակարգում է Հիմնադիր խորհրդարանի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ Հիմնադիր խորհրդարանի նախագահի այն տեղակալը, որը պատասխանատու է քաղաքական հարցերի համար, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ Հիմնադիր խորհրդարանի նախագահի՝ կազմակերպական հարցերի համար պատասխանատու տեղակալը:
    • Հիմնադիր խորհրդարանի գործունեության և նրա որոշումների իրագործման ապահովման համար Հիմնադիր խորհրդարանը պատգամավորների և իր աջակիցների շրջանից կազմավորում է Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն (այսուհետև՝ Քարտուղարություն):

Քարտուղարությունն աշխատում է երկու ձևաչափով՝ օպերատիվ կազմով (Քարտուղարության համակարգող, համակարգողի տեղակալ և անդամներ) և ընդլայնված կազմով՝ (Քարտուղարությանհամակարգող, համակարգողի տեղակալ, անդամներ, Հիմնադիր խորհրդարանի նախագահ, նախագահի տեղակալներ և Հիմնադիր խորհրդարանի հանձնաժողովների նախագահներ):

Ընդլայնված կազմով Քարտուղարության աշխատանքը կազմակերպելու դեպքերն ու ձևաչափը որոշում է Քարտուղարության համակարգողը՝ խորհրդակցելով Հիմնադիր խորհրդարանի նախագահի հետ:

  • Զանգվածայինլրատվությանմիջոցների և հասարակությանհետՀիմնադիրխորհրդարանիկապնապահովելունպատակովընտրվում է Հիմնադիրխորհրդարանիմամուլիխոսնակ:
  • Հիմնադիր խորհրդարանի նախագահին, նրա տեղակալներին, հանձնաժողովների նախագահներին, ժամանակավոր հանձնաժողովների անդամներին, Քարտուղարության համակարգողին, նրա տեղակալին և քարտուղարության անդամներին, ինչպեսնաևմամուլիխոսնակին ընտրում է Հիմնադիր խորհրդարանը:
  • Հիմնադիրխորհրդարանիմշտականհանձնաժողովիանդամենդառնումայնպատգամավորները, ովքերայդնպատակովդիմումենհանձնաժողովինախագահին: Մեկպատգամավորըլիարժեքձայնիիրավունքովկարող է դառնալոչավել, քաներկումշտականհանձնաժողովիանդամ, իսկմյուսհանձնաժողովներիաշխատանքինկարող է մասնակցելխորհրդակցականձայնիիրավունքով:

Հանձնաժողովիորոշմամբդրաաշխատանքինխորհրդակցական ձայնի իրավունքով կարողենմասնակցելնաևփորձագետներ և խորհրդականներ:

Հանձնաժողովինիստնիրավազոր է, եթենրանմասնակցումենհանձնաժողովիանդամներիկեսիցավելին:

ՀանձնաժողովիորոշումներնընդունվումենՀիմնադիրխորհրդարանիորոշումներիընդունմանհամարսահմանվածկարգով:

  • ԱնհրաժեշտպահինՀիմնադիրխորհրդարաննընտրում է գործադիրիշխանությանիրականացմանմարմին (ժամանակավորկառավարություն), որիկառուցվածքինախագիծը և ղեկավարիուանդամներիթեկնածություններնառաջարկում է Հիմնադիրխորհրդարանինախագահը(նրա բացակայության դեպքում՝ նրան փոխարինող տեղակալը):
  • Միևնույնանձըմիաժամանակչիկարողլինելև՛ ՀիմնադիրԽորհրդարանի, և՛ Ժամանակավորկառավարությանանդամ:
  1. Հիմնադիրխորհրդարանի նիստերի անցկացման և որոշումների ընդունման կարգը
    • Հիմնադիրխորհրդարանի հերթական նիստերը, որպես կանոն, անցկացվում են շաբաթը մեկ անգամ:
    • Հիմնադիրխորհրդարանինիստնիրավազոր է, եթեդրանմասնակցում է Հիմնադիրխորհրդարանիպատգամավորներիկեսիցավելին:
    • Հիմնադիր խորհրդարանի արտահերթ նիստ կարող է հրավիրել Հիմնադիր խորհրդարանի նախագահը (նրա բացակայության դեպքում՝ նրան փոխարինող տեղակալը), Հիմնադիր խորհրդարանի պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը, ինչպես նաև Քարտուղարությունը:
    • Արտահերթնիստնանցկացվում է հրավիրողիօրակարգով, եթենրահամաձայնությամբՀիմնադիրխորհրդարաննայլորոշումչիընդունում:
    • Հիմնադիր խորհրդարանի հերթական նիստերի օրը և ժամը, որպես կանոն, հայտարարում է Հիմնադիր խորհրդարանի նախագահը (նրա բացակայության դեպքում՝ նրան փոխարինող տեղակալը):
    • Հիմնադիր խորհրդարանի հերթական նիստի օրակարգը Քարտուղարության հետ միասին կազմում և Հիմնադիր խորհրդարանի հաստատմանն է ներկայացնում Հիմնադիր խորհրդարանի նախագահը (նրա բացակայության դեպքում՝ նրան փոխարինող տեղակալը):
    • Նիստը վարում է Հիմնադիր խորհրդարանի նախագահը, իսկ նրա բացակայության ժամանակ՝ նրան փոխարինող տեղակալը:
    • Սույն Կանոնակարգի 2.5 և 2.7. կետերով սահմանված դեպքերում, ինչպես նաև ռազմավարական բնույթի հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են բացարձակ մեծամասնությամբ՝ պատգամավորների ընդհանուր քանակի կեսից ավելի ձայներով:
    • Մնացած հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են պարզ մեծամասնությամբ՝ նիստին մասնակցող պատգամավորների կեսից ավելի ձայներով:
    • Քարտուղարության ոչ պատգամավոր անդամները, Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու դառնալու համար ինքնառաջադրվածները և հրավիրյալները Հիմնադիր խորհրդարանի նիստերին կարող են մասնակցել խորհրդակցական ձայնի իրավունքով:
    • Հիմնադիր խորհրդարանը խորհրդակցական ձայնի իրավունքով նիստին մասնակցողի առաջարկությունը (բացի Քարտուղարության ոչ պատգամավոր անդամի առաջարկությունից) քվեարկության է դնում միայն այն դեպքում, եթե այդ առաջարկությանը կողմ է հանդես գալիս Հիմնադիր խորհրդարանի որևէ պատգամավոր:
    • Մեկ նիստի ընթացքում, բացի զեկուցումից (որի տևողությունը չի կարող գերազանցել քսան րոպեն), օրակարգի յուրաքանչյուր հարցի վերաբերյալ կարծիք արտահայտելու համար տրվում է առավելագույնը երեք ելույթի հնարավորություն (յուրաքանչյուր ելույթի տևողությունը չի կարող գերազանցել երեք րոպեն), եթե Հիմնադիր խորհրդարանն այլ որոշում չի կայացնում:
    • Հիմնադիր խորհրդարանի պատգամավորը հարգելի պատճառով կարող է նիստին և քվեարկություններին մասնակցել հեռավար կապի միջոցով:
    • Նիստն ավարտվում է օրակարգի կամ դրա համար հատկացված ժամանակի սպառման դեպքում, եթե Հիմնադիր խորհրդարանն այլ որոշում չի կայացնում: