Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
հայեցակարգ

Նախախորհրդարանն իր հիմնադրման պահից ձեռնամուխ է եղել Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի մշակման աշխատանքին։

Նախախորհրդարանն իր հիմնադրման պահից ձեռնամուխ է եղել Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի մշակման աշխատանքին ։

Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգը համազգային և պետական քաղաքական-ծրագրային փաստաթուղթ է, որում համակարգված ձևով ներկայացվում են ներպետական, համազգային և միջազգային մակարդակներումանհատի, ընտանիքի, համայնքի, հասարակության,պետության և համայն հայության հոգևոր-մշակութային առողջացման ու սոցիալ-տնտեսական բարգավաճման, նրանց կարողությունների բացահայտման, համախմբման, գործադրման ու կայուն զարգացման, ինչպես նաև հայության անօտարելի իրավունքների վերատիրացման պետական և համազգային քաղաքականության ընդհանուր հիմնադրույթները:

Ռազմավարական հայեցակարգն արտահայտում է հայկական գործոնի` հայկական պետության և նրա առանցքի շուրջ համախմբվող հայության ամբողջական կազմակերպվածքի, ձևավորման ու գործառման արժեհամակարգային ուղենիշը, սկզբունքները, նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև դրա հարաճուն զարգացման ապահովման մեխանիզմները:

Փաստաթուղթը ներկայումս նախագծային փուլում է և մասնագիտական խոորհրդատվության, հանրային ներկայացումների և  քննարկումների շարքի միջոցով մաս առ մաս լրամշակվում և հարստացվում է։   Նշված հանրային միջոցառումների շարքով Նախախորհրդարանը նպատակ ունի Հայաստանի քաղաքացիների և համայն հայության ուշադրությունը հրավիրելու Նոր որակի հայկական պետության կառուցման խնդրին, համախմբել հայաստանաբնակ և արտերկրաբնակ շահագրգռված և ունակ մասնագետներին՝ իրենց ներդրումն ունենալու ապագա պետության կարևորագույն փաստաթղթի մշակման գործում։
Փաստաթուղթը բաղկացած է հետևյալ մասերից՝

1․ Ընդհանուր դրույթներ

2. Ներպետական մակարդակ

3․ Համազգային մակարդակ

4. Միջազգային մակարդակ

5․ Պետական կառավարման համակարգ  (Տվյալ ոլորտը մշակման փուլում է)

6․ Ազգային ռազմավարական գերակայություններ

7.  Հասկացությունների և տերմինների բացատրական բառարան

Ռազմավարական հայեցակարգը ենթակա է ճշգրտումների և վերանայման` ըստ ներպետական, ներազգային ու միջազգային իրադրությանև հայության ռազմավարական գերակայությունների փոփոխման ու նպատակների իրագործման: