Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
հռչակագիր

Հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը:

ՀՌՉԱԿԱԳԻՐ 
ՆՈՐ ՈՐԱԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմնադիր խորհրդարանը՝ որպես ժողովրդի կամքը ներկայացնելու հավակնություն ունեցող պետական կառավարման այլընտրանքային մարմին,

փաստելով, որ ըստ էության չեն իրագործվել Հայաստանի անկախության հռչակագրի եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հիմնական նպատակները՝ Արցախը Հայաստանի Հանրապետությանը միավորման գործընթացը մտել է փակուղի, երաշխավորված չեն

մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, ժողովուրդը զրկված է պետականության կրող լինելու եւ իշխանություն իրականացնելու հնարավորությունից, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը մնացել է որպես օտար պետությունների շահերի իրացման գործիք եւ չի նպաստում պատմական արդարության վերականգնմանը, Հայաստանի Հանրապետությունը չի կայացել որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական եւ սոցիալական պետություն,

ահազանգելով, որ պետության կյանքի բոլոր ոլորտներում հաստատվել եւ հետզհետե խորանում է ազգի եւ պետականության գոյությանն սպառնացող համակարգային ճգնաժամ, որը դրսեւորվում է.

  •   ժողովրդի իշխանության եւ երկրի տնտեսության քրեաօլիգարխիական մենաշնորհացմամբ,
  •   արդարության եւ իրավունքի ոտնահարմամբ, համատարած կոռուպցիայով, կառավարիչների բացասական ընտրազատմամբ, պետական կառույցների նենգափոխմամբ, ինչպես նաեւ դրանց եւ քաղաքական վերնախավի ապազգայնացմամբ ու կամազրկմամբ,

 իր պետությունից քաղաքացու օտարմամբ,

 ընտրական մեխանիզմի՝ որպես կառավարող ռեժիմի լիակատար վերահսկողության տակ գտնվող ու նրա վերարտադրությունն ապահովող գործիքի վերածմամբ,

 տնտեսության փլուզման գործընթացով, դրա կառուցվածքի ձեւախեղմամբ, գյուղի քայքայմամբ, գործազրկության բարձր մակարդակով, վարձու աշխատողների մեծամասնության շահագործմամբ, սոցիալական ծայրահեղ բեւեռացմամբ,

 կրթության, գիտության եւ մշակույթի հետընթացով,

 բնական պաշարների գիշատչական շահագործմամբ եւ բնության անապատացմամբ, նրա եւ կենսոլորտի թունավորմամբ,

 մարդաթափության չափերի հասնող արտագաղթով, որն ուղեկցվում է առաջին հերթին տղամարդկանց, որակյալ աշխատուժի եւ «ուղեղների» արտահոսքով ու բնակչության վերարտադրության տեմպերի աղետալի դանդաղեցմամբ,

 վերագաղութացմամբ եւ հայկական պետականության ու Արցախի կորստի վտանգով,

 պատերազմի վերսկսման հավանականությամբ եւ դրանով պայմանավորված՝ հայրենաբնակ հայության ֆիզիկական բնաջնջման վտանգով,

գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի առաջ, նախաձեռնում է նրան ազատագրական պայքարի նպատակով համախմբելու եւ քաղաքացիական անհնազանդության քայլերով կառավարող ապազգային ռեժիմին հեռացնելու ու Նոր որակի՝ քաղաքացուն որպես հիմնական արժեք ընդունող եւ նրա վրա հիմնված ինքնիշխան, ժողովրդավարական, աշխարհիկ, իրավական, սոցիալական եւ մրցունակ հայկական պետության ձեւավորման ու զարգացման գործընթացի մեկնարկը:

——————————————————— ———————————————————

Նոր որակի հայկական պետությունը, հիմնվելով ազգային մշակույթի վրա եւ ստեղծագործաբար ներառելով միջազգային անհրաժեշտ փորձը.

1. Որպես արժեհամակարգային ուղենիշ է ընդունում համամարդկային առաքինությունները, հարգում է այդ առաքինություններից բխող մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները եւ ապահովում դրանց գերակայությունն ու արդյունավետ պաշտպանությունը:

2. Պայմաններ է ստեղծում ազգային ինքնության դրսեւորման եւ մարդու ստեղծագործ կարողության շարունակական հզորացման միջոցով նոր որակի կենսակերպի ձեւավորման համար, նպատակ ունենալով՝

 ընտանիքի, համայնքների եւ էթնիկական խմբերի ազատ, ներդաշնակ ու

 համերաշխ եւ համագործակցային հասարակության, այդ թվում՝ նրա հանրային համակեցության եւ քաղաքական ու սոցիալ-տնտեսական հարաբերությունների համակարգերի ձեւավորմանը,

ստեղծել նախադրյալներ հոգեւոր ու ֆիզիկական առումներով ներդաշնակորեն զարգացած մարդու, ինչպես նաեւ իր իրավունքներն ու պարտականությունները գիտակցող եւ, համապատասխանաբար՝ դրանք պաշտպանելու ունակ ու կատարելուն պատրաստ քաղաքացու կայացման համար:

3. Օժտված է լիարժեք ինքնիշխանությամբ, առաջնորդվում է ազգային եւ պետական շահերով՝ ձգտելով Հայաստանը վերածել միջազգային հարաբերությունների ստեղծագործ սուբյեկտի եւ վերաստանձնել Հայաստանի եւ նրա միջոցով համայն հայության` որպես միջազգային հարաբերությունների դերակատարներին կամրջող խաչմերուկի դերը, ինչպես նաեւ ակտիվորեն մասնակցել տարածաշրջանային եւ համաշխարհային զարգացմանն ու համագործակցությանը:

4. Ձեւավորում է ազգային շահերն արտահայտող նպատակներ առաջադրելու եւ իրագործելու ունակ պետական կառավարման համակարգ, որն ապահովում է պետական կառավարմանը քաղաքացիների գործուն ու արդյունավետ մասնակցություն եւ հասարակության հետ հետադարձ կապ եւ հաշվետու է նրա առջեւ, ինչպես նաեւ բոլոր ռազմավարական հարցերը լուծում է բացառապես ժողովրդի կամքի արտահայտման միջոցով՝ անմիջական ժողովրդավարության ձեւերով:

5. Զարգացնում է բավարար պաշտպանական հզորություն՝ Հայաստանի պաշտպանական անվտանգությունը ինքնուրույն կերպով ապահովելու եւ պաշտպանական բաղադրիչի մասով Հայաստանի ու հայության ռազմավարական շահերն իրացնելու համար:

6.

տնտեսական զարգացման ստեղծագործ միջավայրի ձեւավորումը, ինչպես նաեւ պաշտպանում է սեփականության իրավունքը:

7. Ապահովում է տնտեսական շահի նկատմամբ բնապահպանական շահի գերակայութան սկզբունքի հիման վրա էկոհամակարգերի վերականգնումը եւ մարդ-հասարակություն-բնություն կապի ներդաշնակությունը:

8. Ապահովում է գիտության, տեխնոլոգիաների եւ կրթության վերածումը ազգի եւ պետության շահերի իրացման գլխավոր գործիքի, ինչպես նաեւ կրթության հիմնական` մարդու եւ մարդկային

ապահովել հայության, Հայաստանի քաղաքացիների ու բնակիչների,

արժանապատիվ գոյությունն ու

ստեղծագործ զարգացումը,

նպաստել

Ապահովում է տնտեսական պաշարների եւ ստեղծվող հարստության արդար ու օրինական

բաշխումը, դրանց՝ բնակչության ընդհանուր կենսամակարդակի բարձրացման եւ ազգի ու պետության

անվտանգության համար օգտագործումը,

——————————————————— ———————————————————

սերունդների ուսուցման ու դաստիարակության դերի վերականգնումը՝ կլաստերային զարգացման մոդելների կիրառման եւ հումանիտար կրթության վերարժեվորման միջոցով:

9. Համայն հայության Հայրենիքն է, իր շուրջը համախմբում եւ արդյունավետ կերպով գործադրում է հայության կարողությունները՝ ի նպաստ նրա պահանջատիրական իրավունքների վերականգնման, Ցեղասպանության հետեւանքների հաղթահարման, հայապահպանության, հայրենադարձության, ծնելիության աճման եւ արդի ցանցային ու տեխնոլոգիական հնարավորությունների միջոցով Հայաստան-Սփյուռք միասնական կյանքով (որպես ամբողջական Հայկական աշխարհ) ապրելու ու գործելու պայմանների ստեղծման:

Նոր որակի հայկական պետությունը գործում է հայակենտրոնության ու հայաստանակենտրոնության, համահայկականության, հասարակական համերաշխության, ազգային փոքրամասնությունների իրավունքների հարգման, միջազգային համագործակցության, ռազմավարականության, արժեքահենքության ու գիտահենքության եւ ստեղծագործականության սկզբունքների ներդաշնակության հիման վրա:

Հիմնադիր խորհրդարանը պարտավորվում է ոչ ուշ, քան կառավարող ռեժիմին հեռացնելու օրվանից երկամսյա ժամկետում ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների առնվազն մեկ քառորդի հետ կնքել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու եւ Հիմնադիր խորհրդարանի միջեւ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի իշխանությունը հաստատելու եւ նոր որակի հայկական պետություն ստեղծելու մասին» պայմանագիր (այսուհետեւ՝ Պայմանագիր) եւ դառնալ պետական կառավարման լեգիտիմ ներկայացուցչական մարմին*:

Հիմնադիր խորհրդարանը եւ նրա ընտրած Անցումային կառավարությունը Պայմանագրով սահմանված երկամյա Անցումային փուլում գործելու են անցումային ժողովրդավարության սկզբունքով եւ իրականացնելու են Անցումային փուլի ծրագիր, որը միտված է լինելու կյանքի բոլոր ոլորտներում տեղի ունեցող անկումը կասեցնելուն, հնարավոր նենգադուլը (սաբոտաժը) կանխելուն եւ կայուն ժողովրդավարության վրա հիմնված Նոր որակի հայկական պետության ձեւավորման համար մեկնարկային պայմաններ ստեղծելուն:

Անցումային փուլի ընթացքում Հիմնադիր խորհրդարանը պարտավորվում է սույն Հռչակագրին եւ Պայմանագրին համապատասխան ապահովել համաժողովրդական մասնակցության ձեւաչափով նոր Սահմանադրության նախագծի մշակումը, համաժողովրդական քննարկումը, նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի կազմակերպումը, ինչպես նաեւ նոր Սահմանադրությամբ սահմանված կարգով անցկացնել համապետական եւ տեղական ընտրություններ **:

*Հիմնադիր խորհրդարանի լեգիտիմացման սույն չափանիշի համար որպես հիմք է ընդունվել գործող Սահմանադրության 113-րդ հոդվածի պահանջը, որի համաձայն «Հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը»: Երկամսյա ժամկետում ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների առնվազն մեկ քառորդի հետ պայմանագիր չկնքելու դեպքում Հիմնադիր խորհրդարանը պարտավորվում է գործող Սահմանադրությամբ սահմանված կարգով այդ ժամկետի ավարտից հետո երկամսյա ժամկետում կազմակերպել համապետական եւ տեղական արտահերթ ընտրություններ:

** Նոր Սահմանադրություն չընդունվելու դեպքում ընտրություններն անցկացվելու են գործող Սահմանադրությամբ: