Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
պայմանագիր
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԵՎ ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՈՐԱԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԵՎ ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՈՐԱԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու եւ Հիմնադիր խորհրդարանի միջեւ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի իշխանությունը հաստատելու եւ նոր որակի հայկական պետություն ստեղծելու մասին պայմանագիրը՝ դրա անբաժանելի մաս համարվող հավելվածով հանդերձ (այսուհետեւ` Պայմանագիր), ժողովրդի կամքն արտահայտող եւ բարձրագույն իրավական ուժ ունեցող իրավական ակտ է, որի նորմերը գերակա են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, միջազգային պայմանագրերի եւ այլ իրավական ակտերի նկատմամբ:

Հոդված 2. Պայմանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացին Հիմնադիր խորհրդարանին լիազորում է.

1) Որպես իշխանության իրականացման բարձրագույն ներկայացուցչական մարմին հանդես գալ իր անունից եւ ապահովել ժողովրդի իշխանության հաստատումը եւ պետական կառավարման ժողովրդավարական ու յուրային համակարգի ձեւավորումը:

2) Պայմանագրին եւ դրան չհակասող մասով՝ Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան ձեռնամուխ լինել իր լիազորությունների իրականացմանը եւ պետության բնականոն գործունեության ապահովմանը:
3) Մշակել եւ ընդունել «Նոր որակի հայկական պետության ձեւավորման եւ զարգացման ռազմավարական հայեցակարգ» (այսուհետեւ՝ Ռազմավարական հայեցակարգ):

4) Ռազմավարական հայեցակարգին համապատասխան մշակել եւ իրականացնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ապահովման, օտարերկրյա պետությունների եւ դրանց միավորումների հետ փոխշահավետ հարաբերությունների վերահաստատման, Արցախը Հայաստանի Հանրապետությանը դե յուրե միավորման, մարդու եւ քաղաքացու իրավունքների ու հիմնարար ազատությունների երաշխավորման, մենաշնորհների վերացման ու տնտեսության առողջացման եւ սոցիալական ու իրավական արդարության հաստատման միջոցառումներ:

5) Ռազմավարական հայեցակարգին համապատասխան մշակել եւ Պայմանագրի գործողության ժամկետի ավարտից առնվազն 6 (վեց) ամիս առաջ համաժողովրդական քննարկման ներկայացնել Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության նախագիծը:
6) Պայմանագրի գործողության ժամկետի ավարտից առնվազն 3 (երեք) ամիս առաջ կազմակերպել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե:

7) Պայմանագրի գործողության ժամկետի ավարտից առնվազն 2 (երկու) ամիս առաջ նոր Սահմանադրությամբ, իսկ այդպիսին չընդունվելու դեպքում՝ գործող Սահմանադրությամբ սահմանված կարգով կազմակերպել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ընտրություններ եւ նշանակումներ:

Հոդված 3. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում, եթե այն կնքել է ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների առնվազն 1/4-ը (մեկ քառորդը)։ Պայմանագրի գործողությունը դադարում է նոր Սահմանադրությամբ սահմանված կարգով, բայց ոչ ուշ, քան Պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից 2 (երկու) տարի հետո:

Հոդված 4. Պայմանագիրն ընդունվել է Հիմնադիր խորհրդարանի 2015 թվականի մարտի 5-ի N 17 որոշմամբ: Հիմնադիր խորհրդարանի սույն որոշումը հավասարազոր է Հիմնադիր խորհրդարանի կողմից Պայմանագիրը կնքելու գործողությանը։

Հոդված 5. Պայմանագիրը Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ կնքված է համարվում քաղաքացու կողմից Պայմանագիրը ստորագրելու պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ

Ազգանուն, Անուն, Հայրանուն

Անձնագիր/ՆՔ Ծննդյան տարի

Մարզ/Երկիր

Ստորագրություն

1/14

———————-
ՀԱՎԵԼՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՈՐԱԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

ԳԼՈՒԽ 1
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 1. Պետական կառավարման մարմինները եւ պաշտոնատար անձինք

Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրության (այսուհետեւ՝ Սահմանադրություն) 2-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետությունում պետական կառավարման մարմինները եւ պաշտոնատար անձինք են.

1) Հիմնադիր խորհրդարանը, Հիմնադիր խորհրդարանի նախագահությունը, Հիմնադիր խորհրդարանի նախագահը, նրա տեղակալը, Հիմնադիր խորհրդարանի պատգամավորները, պատգամավորների խմբերն ու խմբակցությունները, Հիմնադիր խորհրդարանի մշտական եւ ժամանակավոր հանձնաժողովները, դրանց նախագահները, տեղակալները եւ անդամները,

2) Անցումային կառավարությունը, Անցումային կառավարության անդամները եւ նրանց տեղակալները,

3) Հայաստանի Հանրապետության նախարարությունները, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը, այլ զորքերը եւ դրանց բարձրագույն հրամանատարական կազմը, օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները եւ դիվանագիտական առաքելություն իրականացնող պաշտոնատար անձինք,

4) Դատարանները, դրանց նախագահները եւ դատավորները, 5) Մարդու իրավունքների պաշտպանը,
6) Վերահսկիչ պալատը, դրա նախագահը եւ անդամները:

Հոդված 2. Տեղական ինքնակառավարման մարմինները եւ պաշտոնատար անձինք

Սահմանադրության 2-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետությունում

տեղական ինքնակառավարման մարմինները եւ պաշտոնատար անձինք են համայնքների (բացի Երեւանի համայնքից) ավագանիները եւ ավագանիների անդամները:

ԳԼՈՒԽ 2 ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ

Հոդված 3. Հիմնադիր խորհրդարանի հիմնական գործառույթը

1. Հիմնադիր խորհրդարանի հիմնական գործառույթը Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր իշխանության (բացառությամբ հանրաքվեների միջոցով ժողովրդի կողմից օրենսդիր իշխանության իրականացման դեպքերից) իրականացումն է:

2. Հիմնադիր խորհրդարանն իրականացնում է նաեւ Պայմանագրով նախատեսված պետական կառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ընտրության (նշանակման), նրանց մի մասի լիազորությունների երաշխավորման, դադարեցման եւ (կամ) նրանց գործունեության վերահսկողության, ինչպես նաեւ Պայմանագրով նախատեսված այլ գործառույթներ:

2/14

———————-
Հոդված 4. Հիմնադիր խորհրդարանի լիազորությունները եւ գործունեության կազմակերպումը

1. Հիմնադիր խորհրդարանի լիազորությունները սահմանվում են Պայմանագրով եւ Սահմանադրությամբ:

2. Հիմնադիր խորհրդարանի եւ նրա մարմինների ձեւավորման ու գործունեության կարգը սահմանվում է Պայմանագրով, Սահմանադրությամբ եւ Հիմնադիր խորհրդարանի կանոնակարգ օրենքով:

3. Հիմնադիր խորհրդարանն օրենսդիր իշխանությունն իրականացնում է օրենքներ ընդունելու, միջազգային պայմանագրեր վավերացնելու, կասեցնելու կամ չեղյալ հայտարարելու, հանրաքվե նշանակելու, համաներում հայտարարելու, ինչպես նաեւ պատերազմ հայտարարելու եւ խաղաղություն հաստատելու որոշումներ ընդունելու միջոցով:

4. Հիմնադիր խորհրդարանը հաստատում եւ փոփոխում է համազգային եւ պետական քաղաքական- ծրագրային գլխավոր փաստաթուղթը՝ «Նոր որակի հայկական պետության ձեւավորման եւ զարգացման ռազմավարական հայեցակարգը»:

5. Հիմնադիր խորհրդարանը երաշխավորում է հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը եւ բազմազանությունը՝ այդ նպատակով ստեղծելով կարգավորման մարմին:

6. Հիմնադիր խորհրդարանը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումը:

7. Հիմնադիր խորհրդարանը կարող է չեղյալ հայտարարել Պայմանագրի հավելվածի 7-րդ հոդվածի 5-րդ մասի 10-րդ եւ 11-րդ կետերով նախատեսված միջոցառումների իրականացումը։

Հոդված 5. Հիմնադիր խորհրդարանի կազմը եւ հանձնաժողովները

1. Հիմնադիր խորհրդարանը կազմված է վաթսունհինգ պատգամավորից: Հիմնադիր խորհրդարանը իրավասու է ավելացնելու Հիմնադիր խորհրդարանի կազմը, ինչպես նաեւ վերանայելու նրա կառուցվածքը եւ համալրման կարգը։

2. Հիմնադիր խորհրդարանի մարմիններն են՝ Հիմնադիր խորհրդարանի նախագահությունը, Հիմնադիր խորհրդարանի նախագահը, նախագահի տեղակալը, մշտական եւ ժամանակավոր հանձնաժողովները, դրանց նախագահներն ու նախագահների տեղակալները:

3. Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության (Արցախը՝ ներառյալ) տարածքում մշտապես բնակվող, գործունակ, քսանմեկ տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայը կամ օտարերկրյա պետության քաղաքացիություն ունեցող ազգությամբ հայը, որը.

1) գրավոր կերպով սկզբունքային համաձայնություն է տվել «Նոր որակի հայկական պետության

ձեւավորման եւ զարգացման ռազմավարական հայեցակարգի» հիմնադրույթներին,

  1. 2)  չի զբաղեցնում պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման պաշտոն,
  2. 3)  դիտավորությամբ հանցագործություն չի կատարել1,

4) չի եղել նախկին ԽՍՀՄ կամ օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կամ

իրավապահ մարմինների աշխատող կամ չի համագործակցել նախկին ԽՍՀՄ, Հայաստանի Հանրապետության, Արցախի կամ օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կամ իրավապահ մարմինների հետ,

5) Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում չի զբաղեցրել ստորեւ նշված կամ դրանց հավասարեցվող պաշտոններից որեւէ մեկը2.

1 Բացառություն է նախատեսվում Հիմնադիր խորհրդարանի Ընտրական հանձնաժողովի կամ դրա գործառույթը կատարող համապատասխան մարմնի պատճառաբանված որոշմամբ քաղաքական բանտարկյալ ճանաչված անձի համար:
2 Սույն կետում աստղանիշով նշված անձանց համար բացառություն կարող է նախատեսվել Հիմնադիր խորհրդարանի Ընտրական հանձնաժողովի կամ դրա գործառույթը կատարող համապատասխան մարմնի պատճառաբանված որոշմամբ:

3/14

  •   Նախագահ,
  •   Ազգային ժողովի նախագահ կամ Ազգային ժողովի նախագահի տեղակալ,
  •   Վարչապետ կամ փոխվարչապետ,
  •   Ազգային անվտանգության խորհրդի անդամ,
  •   Նախագահի, Ազգային ժողովի կամ Կառավարության աշխատակազմի ղեկավար կամ տեղակալ,
  •   մարզպետ կամ մարզպետի տեղակալ,
  •   Երեւան համայնքի ղեկավար կամ ղեկավարի տեղակալ, Երեւանի վարչական շրջանի ղեկավար,
  •   այլ համայնքի ղեկավար կամ ղեկավարի տեղակալ,
  •   անվտանգության, ոստիկանության, հարկային, մաքսային, դատական ակտերի հարկադիրկատարումն ապահովող կամ քրեակատարողական մարմինների աշխատող,
  •   դատավոր, դատախազ, քննիչ,
  •   Կենտրոնական բանկի նախագահ, տեղակալ կամ խորհրդի անդամ,
  •   Վերահսկիչ պալատի անդամ,
  •   Նախագահի կամ Վարչապետի վերահսկողական ծառայության աշխատող,
  •   Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, պետության ֆինանսավորմամբ կամ հովանավորությամբ գործող Ծրագրի իրականացման գրասենյակի ղեկավար կամ տեղակալ,
  •   Ընտրական հանձնաժողովի անդամ (վարչախումբը ներկայացնող կուսակցության կողմից),
  •   վարչախումբը ներկայացնող կուսակցության կառավարման մարմնի անդամ:
    4. Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր չի կարող դառնալ այն անձը, որը թեեւ ձեւականորենհամապատասխանում է Պայմանագրի հավելվածի 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներին, սակայն նրա գործունեությունը կամ դրա առանձին դրվագը Հիմնադիր խորհրդարանի Ընտրական հանձնաժողովի կամ դրա գործառույթը կատարող համապատասխան մարմնի պատճառաբանված որոշմամբ անհամատեղելի է ճանաչվում Հիմնադիր խորհրդարանի պատգամավորի կոչմանը:5. Հիմնադիր խորհրդարանում ստեղծվում է ութ մշտական հանձնաժողով՝ Անցումային կառավարության կառուցվածքի հաշվառմամբ:6. Մշտական հանձնաժողովներն ստեղծվում են օրենսդրական ակտերի նախագծերի եւ այլ հարցերի նախնական քննարկման եւ դրանց վերաբերյալ Հիմնադիր խորհրդարանին կամ Նախագահությանը եզրակացություններ ու առաջարկություններ ներկայացնելու համար:7. Անհրաժեշտության դեպքում Հիմնադիր խորհրդարանի կանոնակարգ օրենքով սահմանված կարգով կարող են ստեղծվել ժամանակավոր հանձնաժողովներ՝ առանձին օրենքների նախագծերի նախնական քննարկման կամ որոշակի հարցերի, իրադարձությունների եւ փաստերի մասին Հիմնադիր

խորհրդարանին եզրակացություններ եւ տեղեկանքներ ներկայացնելու համար: Ժամանակավոր հանձնաժողովներն օժտված են քննություն իրականացնելու նպատակով լիազոր պետական մարմինների համար պարտադիր կատարման ենթակա որոշումներ ընդունելու իրավասությամբ:

Հոդված 6. Հիմնադիր խորհրդարանի նախագահությունը

1. Հիմնադիր խորհրդարանի նախագահությունը կազմված է Հիմնադիր խորհրդարանի նախագահից, նրա տեղակալից եւ մշտական հանձնաժողովների նախագահներից:

2. Հիմնադիր խորհրդարանի նախագահությունն իրականացնում է հետեւյալ լիազորությունները՝
1) ներում է շնորհում դատապարտյալներին՝ Սահմանադրությամբ, Պայմանագրով եւ Հիմնադիր

խորհրդարանի կանոնակարգ օրենքով նախատեսված կարգով,
2) ընդունում է օրենքի ուժ չունեցող որոշումներ՝ Պայմանագրով նախատեսված դեպքերում, ինչպես

նաեւ Հիմնադիր խորհրդարանի գործունեության կազմակերպման հարցերով,
3) Հիմնադիր խորհրդարանի անունից ընդունում է ուղերձներ եւ հայտարարություններ՝ Հիմնադիր

խորհրդարանի կանոնակարգ օրենքով նախատեսված կարգով,

4/14

4) կազմավորում է ազգային անվտանգության խորհուրդ, որի կազմում պարտադիր կերպով ընդգրկվում են Հիմնադիր խորհրդարանի նախագահը, Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալը, Վարչապետը, Վարչապետի տեղակալը, Արտաքին գործերի եւ Սփյուռքի հարցերի նախարարը, Պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարը եւ Ներքին գործերի նախարարը,

5) նշանակում եւ հետ է կանչում օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններին առընթեր Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներին,

6) տնօրինում է Հիմնադիր խորհրդարանի նյութական միջոցները եւ ապահովում նրա բնականոն գործունեությունը,

7) ընդունում է Անցումային կառավարության հրաժարականը Հիմնադիր խորհրդարանի կողմից Անցումային կառավարությանը անվստահություն հայտնելու կամ Անցումային կառավարության ծրագրին հավանություն չտալու դեպքում,

8) ընդունում է Վարչապետի եւ Անցումային կառավարության այլ անդամի հրաժարականը նրանց

կողմից հրաժարական ներկայացնելու կամ նրանց պաշտոնները թափուր մնալու օրը,
9) հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային

պայմանագրերը,
10) կազմավորում է Հիմնադիր խորհրդարանին կից խորհրդակցական մարմիններ,
11) օրենքով սահմանված կարգով լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության եւ

քաղաքական ապաստան տալու հետ կապված հարցերը,
12) նշանակում եւ ազատում է Զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական

կազմին,
13)պարգեւատրում է Հայաստանի Հանրապետության շքանշաններով եւ մեդալներով, շնորհում

բարձրագույն զինվորական եւ պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական եւ այլ դասային աստիճաններ,

14)առաջարկում է Վերահսկիչ պալատի նախագահի ու անդամների եւ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածությունները:

3. Հիմնադիր խորհրդարանի նախագահությունն իր որոշումներն ընդունում է ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հոդված 7. Հիմնադիր խորհրդարանի նախագահը եւ տեղակալը

1. Հիմնադիրխորհրդարանինախագահըպետությանգլուխնէ:

2. Հիմնադիր խորհրդարանի նախագահին եւ նախագահի տեղակալին ընտրում է Հիմնադիր խորհրդարանը՝ Հիմնադիր խորհրդարանի առնվազն հինգ պատգամավորների առաջարկությամբ`

պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
3. Հիմնադիր խորհրդարանի նախագահն անձեռնմխելի է: Հիմնադիր խորհրդարանի նախագահն իր

լիազորությունների ժամկետում չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:

4. Հիմնադիր խորհրդարանի նախագահի եւ Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման կարգը սահմանվում է օրենքով:

5. Հիմնադիրխորհրդարանինախագահը.
1) վարում է Հիմնադիր խորհրդարանի նիստերը,
2) ստորագրում եւ հրապարակում է Հիմնադիր խորհրդարանի ընդունած օրենքներն ու որոշումները եւ

Հիմնադիր խորհրդարանի նախագահության որոշումները,
3) Հիմնադիր խորհրդարանի ընդունած օրենքի վերաբերյալ քսանմեկօրյա ժամկետում Անցումային

կառավարությունից առարկություններ եւ առաջարկություններ չստանալու պարագայում ստորագրում եւ հրապարակում է այն,

5/14

4) այդ ժամկետում Անցումային կառավարությունից Հիմնադիր խորհրդարանի ընդունած օրենքի վերաբերյալ առարկություններ եւ առաջարկություններ ստանալու պարագայում օրենքը վերադարձնում է Հիմնադիր խորհրդարան եւ կազմակերպում նոր քննարկում,

5) հնգօրյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է Հիմնադիր խորհրդարանի կողմից վերստին ընդունված օրենքը,

6) նախագահում է ազգային անվտանգության խորհուրդը,

7) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում, իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը, ստորագրում է վավերացման ենթակա միջազգային պայմանագրերը եւ դրանց վավերագրերը,

8) ընդունում է օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը եւ հետկանչագրերը,

9) Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է եւ համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում,

10)Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում օրենքով սահմանված կարգով հայտարարում է ռազմական դրություն եւ կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք եւ որոշում է ընդունում Զինված ուժերի կիրառման մասին,

11) սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով Հիմնադիր խորհրդարանի նախագահության անդամների հետ, օրենքով սահմանված կարգով հայտարարում է արտակարգ դրություն, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ եւ այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին:

6. Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալը կառավարում է Հիմնադիր խորհրդարանի աշխատակազմը եւ փոխարինում է Հիմնադիր խորհրդարանի նախագահին նրա բացակայության ժամանակ:

Հոդված 8. Պատգամավորի լիազորության իրականացման կարգը, երաշխիքները եւ գործունեության սահմանափակումները

1. Պատգամավորն իր լիազորությունները կատարում է մշտական հիմունքներով:

2. Պատգամավորն իրավունք ունի գրավոր եւ բանավոր հարցերով, իսկ պատգամավորների խմբակցությունները եւ խմբերը՝ նաեւ հարցապնդումներով դիմելու Անցումային կառավարությանը: Հերթական նստաշրջանի նիստերի գումարման շաբաթվա մեկ նիստում Վարչապետը եւ Անցումային կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին:

3. Հարցապնդումները ներկայացվում են գրավոր եւ քննարկումից առնվազն հինգ աշխատանքային օր

առաջ։
4. Հարցերով եւ հարցապնդումներով դիմելու, քննարկում կազմակերպելու եւ դրանց վերաբերյալ

որոշումներ կայացնելու կարգը սահմանվում է Հիմնադիր խորհրդարանի կանոնակարգ օրենքով:
5. Պատգամավորի կարգավիճակի եւ գործունեության այլ երաշխիքները սահմանվում են օրենքով:
6. Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն

պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, ինչպես նաեւ զբաղվել այլ վճարովի գործունեությամբ, բացի գիտական եւ ստեղծագործական գործունեությունից:

Հոդված 9. Պատգամավորի լիազորությունների դադարումը եւ թափուր մնացած պատգամավորական տեղի համալրումը

1. Պատգամավորի լիազորությունները դադարում են Հիմնադիր խորհրդարանի լիազորությունների ժամկետն ավարտվելու, Պայմանագրի հավելվածի 8-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները խախտելու, օտարերկրյա պետությունում մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետության

6/14

տարածքից դուրս գալու, մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան մեկ հինգերորդից անհարգելի կամ մեկ երկրորդից հարգելի պատճառներով բացակայելու, ազատազրկման դատապարտվելու, անգործունակ ճանաչվելու եւ հրաժարականի, ինչպես նաեւ Պայմանագրի հավելվածի 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներով նախատեսված հանգամանքները թաքցրած լինելու դեպքերում։

2. Պատգամավորի լիազորությունների դադարման կարգը սահմանվում է Հիմնադիր խորհրդարանի կանոնակարգ օրենքով:

3. Թափուր մնացած պատգամավորական տեղը համալրվում է Հիմնադիր խորհրդարանի սահմանած կարգով:

Հոդված 10. Հիմնադիր խորհրդարանի նստաշրջանները եւ նիստերը

1. Հիմնադիր խորհրդարանի հերթական նստաշրջանները գումարվում են Հիմնադիր խորհրդարանի կանոնակարգ օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով:

2. Հիմնադիր խորհրդարանի նիստերը դռնբաց են: Դռնփակ նիստ կարող է գումարվել Հիմնադիր խորհրդարանի որոշմամբ:

3. Հիմնադիր խորհրդարանի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարում են Հիմնադիր խորհրդարանի նախագահությունը եւ Հիմնադիր խորհրդարանի նախագահը, ինչպես նաեւ Հիմնադիր խորհրդարանի նախագահը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի կամ Անցումային կառավարության նախաձեռնությամբ: Արտահերթ նստաշրջանը կամ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում:

Հոդված 11. Օրենքների եւ որոշումների ընդունման կարգը

1. Հիմնադիր խորհրդարանի կողմից օրենքները, ինչպես նաեւ Պայմանագրով նախատեսված պետական կառավարման մարմիններ ձեւավորելու, Պայմանագրով նախատեսված պաշտոնատար անձանց նշանակելու (ընտրելու) եւ նրանց լիազորությունները դադարեցնելու, Պայմանագրի հավելվածի 4-րդ հոդվածի 2-5-րդ մասերով, 6-րդ հոդվածի 1-ին մասով, 12-րդ հոդվածի 1-ին մասով, 13-րդ, հոդվածով, 14-րդ հոդվածի 3-րդ մասով, 15-րդ հոդվածի 1-ին մասով, 16-րդ հոդվածի 2-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերով, 18-րդ հոդվածով, 19-րդ հոդվածի 1-ին մասով, 22-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 25-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում որոշումներն ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

2. Հիմնադիր խորհրդարանի մնացած որոշումները ընդունվում են քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

Հոդված 12. Անցումային կառավարության առարկությունների հաղթահարման կարգը

1. Անցումային կառավարության առարկությունները եւ առաջարկությունները չընդունելու դեպքում Հիմնադիր խորհրդարանը վերադարձված օրենքը վերստին ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

2. Հիմնադիր խորհրդարանը Անցումային կառավարության վերադարձրած օրենքը քննարկում է արտահերթ:

Հոդված 13. Անցումային կառավարության ծրագրին հավանություն տալը

Անցումային կառավարությունն իր կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, Հիմնադիր խորհրդարան է ներկայացնում իր ծրագիրը։ Անցումային կառավարության ծրագրին Հիմնադիր խորհրդարանի կողմից հավանություն տալու հարցը քննարկվում է արտահերթ եւ քվեարկության դրվում այն ներկայացվելուց հետո՝ հնգօրյա ժամկետում:

7/14

Հոդված 14. Օրենսդրական նախաձեռնության իրավունքը

1. Հիմնադիր խորհրդարանում օրենսդրական նախաձեռնության իրավունքը պատկանում է պատգամավորներին եւ Անցումային կառավարությանը:

2. Անցումային կառավարությունը կարող է սահմանել իր ներկայացրած օրենքների նախագծերի քննարկման հաջորդականությունը եւ պահանջել, որ դրանք քվեարկության դրվեն միայն իր համար ընդունելի ուղղումներով:

3. Անցումային կառավարության եզրակացության համաձայն՝ պետական բյուջեի եկամուտները նվազեցնող կամ ծախսերն ավելացնող օրենքների նախագծերն Հիմնադիր խորհրդարանն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

4. Անցումային կառավարությունն իր կողմից ներկայացված օրենքի նախագծի ընդունման առնչությամբ կարող է դնել իր վստահության հարցը: Եթե Անցումային կառավարության կողմից իր վստահության հարցը դնելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում, Հիմնադիր խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը չի ներկայացնում Անցումային

կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ կամ նման նախագիծ ներկայացվելու դեպքում Հիմնադիր խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ Պայմանագրի հավելվածի 19-րդ հոդվածի երրորդ մասով սահմանված ժամկետում որոշում չի ընդունում Անցումային կառավարությանն անվստահություն հայտնելու մասին, ապա վերջինիս ներկայացրած օրենքի նախագիծը համարվում է ընդունված։

5. Անցումային կառավարությունն օրենքի նախագծի առնչությամբ իր վստահության հարցը նույն նստաշրջանի ընթացքում կարող է դնել ոչ ավելի, քան երկու անգամ:

Հոդված 15. Պետական բյուջեի հաստատումը

1. Հիմնադիր խորհրդարանը Անցումային կառավարության ներկայացմամբ հաստատում է պետական բյուջեն: Մինչեւ բյուջետային տարվա սկիզբը պետական բյուջեն չհաստատվելու դեպքում ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով:

2. Պետական բյուջեի քննարկման եւ հաստատման կարգը սահմանվում է Հիմնադիր խորհրդարանի կանոնակարգ օրենքով:

Հոդված 16. Պետական բյուջեի կատարման վերահսկողությունը

1. Հիմնադիր խորհրդարանը վերահսկողություն է իրականացնում պետական բյուջեի կատարման, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների եւ վարկերի օգտագործման նկատմամբ։

2. Հիմնադիր խորհրդարանը վերահսկիչ պալատի եզրակացության առկայությամբ քննարկում եւ

հաստատում է պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը:

Հոդված 17. Միջազգային պայմանագրերը, պատերազմի հայտարարումը, խաղաղության հաստատումը, ռազմական եւ արտակարգ դրությունը

1. Հիմնադիր խորհրդարանը Հիմնադիր խորհրդարանի նախագահի առաջարկությամբ վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը:

2. Հիմնադիր խորհրդարանի վավերացմանը ենթակա են բոլոր միջպետական միջազգային պայմանագրերը: Վավերացված միջազգային պայմանագրում սահմանված՝ Հայաստանի Հանրապետության օրենքներին հակասող նորմերը կիրառվում են այն դեպքում, եթե այդ պայմանագրի մյուս կողմը/կողմերը նույնպես ընդունում է/են իրենց ազգային օրենքների նկատմամբ դրա նորմերի գերակայությունը:

8/14

3. Չվավերացված եւ ոչ միջպետական պայմանագրերով Հայաստանի Հանրապետության համար չեն կարող նախատեսվել այնպիսի միջազգային պարտավորություններ՝

1) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ կամ նախատեսում են պետական սահմանի փոփոխություն,

2) որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, ազատություններին եւ պարտականություններին,

3) որոնք ֆինանսական պարտավորություններ են նախատեսում Հայաստանի Հանրապետության համար,

4) որոնց կիրառումը նախատեսում է օրենքների փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում կամ սահմանում է օրենքներին հակասող նորմեր,

5) որոնց ստանձնումը սահմանափակված է օրենքով:

4. Հիմնադիր խորհրդարանը որոշում է ընդունում պատերազմ հայտարարելու եւ խաղաղություն հաստատելու մասին: Հիմնադիր խորհրդարանի նիստ գումարելու անհնարինության դեպքում պատերազմ հայտարարելու հարցը լուծում է Հիմնադիր խորհրդարանի նախագահությունը, իսկ նախագահության

նիստ գումարելու անհնարինության դեպքում՝ Հիմնադիր խորհրդարանի նախագահը:
5. Զինված ուժերի կիրառման կամ ռազմական դրություն հայտարարվելու դեպքերում իրավունքի

ուժով անհապաղ գումարվում է Հիմնադիր խորհրդարանի հատուկ նիստ:
6. Արտակարգ դրություն հայտարարելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է

Հիմնադիր խորհրդարանի հատուկ նիստ։

Հոդված 18. Հիմնադիր խորհրդարանի լիազորություններն արդարադատության ոլորտում

1. Հիմնադիր խորհրդարանը Հիմնադիր խորհրդարանի պետական կառավարման հարցերի հանձնաժողովի առաջարկությամբ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ հայտարարում է համաներում:

2. Հիմնադիր խորհրդարանը Հիմնադիր խորհրդարանի պետական կառավարման հարցերի հանձնաժողովի եզրակացության հիման վրա պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ նշանակում է դատավորներին եւ դատարանների նախագահներին, ինչպես նաեւ կարող է դադարեցնել նրանց լիազորությունները, համաձայնություն տալ նրանց որպես մեղադրյալ ներգրավելու կամ կալանավորելու վերաբերյալ:

Հոդված 19. Անցումային կառավարությանն անվստահություն հայտնելու կարգը

1. Հիմնադիր խորհրդարանը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է անվստահություն հայտնել Անցումային կառավարությանը:

2. Անցումային կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը կարող է

ներկայացվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից: Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ նման որոշման նախագիծ չի կարող ներկայացվել:

3. Անցումային կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, եւ ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում:

ԳԼՈՒԽ 3 ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 20. Անցումային կառավարության իրավասության շրջանակը եւ լիազորությունները

1. Անցումային կառավարությունը գործադիր իշխանության իրականացման մասով մշակում եւ իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքականությունը։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը Անցումային կառավարությունը մշակում եւ իրականացնում է Հիմնադիր խորհրդարանի նախագահի հետ համատեղ:

9/14

2. Անցումային կառավարության իրավասությանն են ենթակա պետական կառավարման բոլոր այն հարցերը, որոնք Պայմանագրով, Սահմանադրությամբ կամ օրենքով վերապահված չեն այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին։

3. Անցումայինկառավարությունը՝
1) Պայմանագրի հավելվածի 13-րդ հոդվածով նախատեսված կարգով Հիմնադիր խորհրդարանի

հավանությանն է ներկայացնում իր ծրագիրը,
2) Հիմնադիր խորհրդարանի հաստատմանն է ներկայացնում պետական բյուջեի նախագիծը,

ապահովում բյուջեի կատարումը, որի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Հիմնադիր խորհրդարան,

3) կառավարում է պետական սեփականությունը,

4) իրականացնում է ֆինանսատնտեսական, վարկային եւ հարկային միասնական պետական քաղաքականությունը,

5) իրականացնում է տարածքային զարգացման պետական քաղաքականությունը,

6) իրականացնում է պետական քաղաքականությունը գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական ապահովության եւ բնության պահպանության բնագավառներում,

7) իրականացնում է պետական քաղաքականությունը պաշտպանության եւ ազգային անվտանգության բնագավառներում,

8) ապահովում է պետական քաղաքականության իրականացումը արտաքին քաղաքականության բնագավառում,

9) ապահովում է հասարակական կարգի պահպանությունը, միջոցներ է ձեռնարկում օրինականության ամրապնդման, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների ապահովման ուղղությամբ,

10) Պայմանագրով եւ օրենքներով նախատեսված դեպքերում նշանակումներ է կատարում պետական պաշտոններում,

11) նշանակում եւ ազատում է Անցումային կառավարության անդամների տեղակալներին,
12) կազմավորում է խորհրդակցական մարմիններ,
13)իրականացնում է Պայմանագրով, Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված այլ

լիազորություններ:

Հոդված 21. Անցումային կառավարության որոշումները

1. Անցումային կառավարությունը Պայմանագրի, Սահմանադրության, միջազգային պայմանագրերի կամ օրենքների հիման վրա եւ դրանց կատարումն ապահովելու նպատակով ընդունում է որոշումներ, որոնք ենթակա են կատարման Հանրապետության ամբողջ տարածքում:

2. Անցումային կառավարության որոշումներն ընդունվում են Անցումային կառավարության անդամների ընդհանուր թվի երկու երրորդով:

3. Հիմնադիր խորհրդարանի նախագահությունը կարող է կասեցնել Անցումային կառավարության որոշումների գործողությունը մեկ ամիս ժամկետով եւ դիմել համապատասխան դատարան՝ Պայմանագրին, Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին կամ օրենքին դրանց համապատասխանության հարցը պարզելու համար։

Հոդված 22. Անցումային կառավարության կազմը եւ կառուցվածքը

1. ԱնցումայինկառավարությունըկազմվածէԱնցումայինկառավարությանհետեւյալանդամներից՝ 1) Արտաքին գործերի եւ Սփյուռքի հարցերի նախարար,
2) Պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարար,
3) Ներքին գործերի նախարար,

4) Տնտեսության, ֆինանսների եւ եկամուտների նախարար, 5) Գիտության, կրթության եւ մշակույթի նախարար,

10/14

6) Հայրենադարձության եւ սոցիալական հարցերի նախարար,
7) Ենթակառույցների, գույքի եւ պաշարների նախարար:
2. Անցումային կառավարության անդամներին, ինչպես նաեւ նրանց կազմից Վարչապետին եւ

Վարչապետի տեղակալին նշանակում եւ ազատում է Հիմնադիր խորհրդարանը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ Հիմնադիր խորհրդարանի նախագահության առաջարկությամբ:

3. Վարչապետի տեղակալը փոխարինում է Վարչապետին վերջինիս բացակայության ժամանակ:

4. Անցումային կառավարության կառուցվածքը, նրա եւ նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանվում է օրենքով:

5. Անցումային կառավարության անդամ կարող է նշանակվել երեսուն տարին լրացած յուրաքանչյուր ոք, ով բավարարում է Պայմանագրի հավելվածի 5-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով Հիմնադիր խորհրդարանի պատգամավորի համար սահմանված պահանջներին:

Հոդված 23. Բյուջեի նախագծի ներկայացումը եւ վստահության հարցը

1. Անցումային կառավարությունը պետական բյուջեի նախագիծն Հիմնադիր խորհրդարանի քննարկմանն է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն իննսուն օր առաջ եւ կարող է պահանջել, որ այն իր կողմից ընդունված ուղղումներով քվեարկության դրվի մինչեւ այդ ժամկետի ավարտը:

2. Բյուջեի հաստատման առնչությամբ Անցումային կառավարությունը կարող է դնել իր վստահության հարցը: Եթե Հիմնադիր խորհրդարանը Պայմանագրի հավելվածի 19-րդ հոդվածով նախատեսված կարգով Անցումային կառավարությանն անվստահություն չի հայտնում, ապա պետական բյուջեն՝ Անցումային կառավարության կողմից ընդունված ուղղումներով, համարվում է հաստատված:

3. Բյուջեի հաստատման առնչությամբ Հիմնադիր խորհրդարանի կողմից Անցումային կառավարությանն անվստահություն հայտնելու դեպքում նոր Անցումային կառավարությունը բյուջեի նախագիծն Հիմնադիր խորհրդարան է ներկայացնում իր ծրագիրը հավանության արժանանալուց հետո՝ տասն օրվա ընթացքում, որը քննարկվում եւ հաստատվում է սույն հոդվածով նախատեսված կարգով՝ երեսուն օրվա ընթացքում:

Հոդված 24. Վարչապետը եւ Վարչապետի տեղակալը

1. Վարչապետը.
1) հրավիրում եւ վարում է Անցումային կառավարության նիստերը,
2) ղեկավարում է Անցումային կառավարության գործունեությունը,
3) համակարգում է Անցումային կառավարության անդամների աշխատանքը,

4) ստորագրում է Անցումային կառավարության որոշումները,
5) ուղերձով դիմում է ժողովրդին եւ Հիմնադիր խորհրդարանին:
2. Վարչապետի հրաժարականի, պաշտոնից ազատելու կամ պաշտոնը զբաղեցնելու անհնարինության

դեպքում Անցումային կառավարությունը հրաժարական չի ներկայացնում:
3. Վարչապետ եւ Վարչապետի տեղակալ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած յուրաքանչյուր

ոք, ով համապատասխանում է Անցումային կառավարության անդամին ներկայացվող պահանջներին:
4. Վարչապետն ընդունում է որոշումներ՝ Պայմանագրով, Սահմանադրությամբ կամ օրենքներով իրեն վերապահված լիազորությունների իրականացման եւ Անցումային կառավարության գործունեության

կազմակերպմանն առնչվող հարցերով:
5. Վարչապետի, Վարչապետի տեղակալի եւ Անցումային կառավարության մյուս անդամների

վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման կարգը սահմանվում է օրենքով:

11/14

Հոդված 25. Վարչապետի լիազորությունների կատարման անհնարինությունը

1. Վարչապետի ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում, որոնք տեւականորեն անհնարին են դարձնում նրա լիազորությունների կատարումը, Հիմնադիր խորհրդարանը Անցումային կառավարության հիմնավորված առաջարկով պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ որոշում է ընդունում Վարչապետի՝ իր լիազորությունների կատարման անհնարինության մասին:

2. Եթե Վարչապետի լիազորությունների կատարման անհնարինության հիմքերը բացակայում են, ապա Անցումային կառավարությունը չի կարող նման առաջարկով դիմել Հիմնադիր խորհրդարան:

Հոդված 26.Վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում նրա պարտականությունների կատարումը

Վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում Վարչապետի պարտականությունները կատարում է Վարչապետի տեղակալը, իսկ եթե դա հնարավոր չէ` Անցումային կառավարության տարիքով

ամենաավագ անդամը։

Հոդված 27. Անցումային կառավարության անդամին ներկայացվող սահմանափակումները

Անցումային կառավարության անդամը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել իր պարտականությունների հետ չկապված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, ինչպես նաեւ զբաղվել այլ վճարովի գործունեությամբ, բացի գիտական եւ ստեղծագործական գործունեությունից:

Հոդված 28. Տարածքային քաղաքականության իրականացումը

Անցումային կառավարությունը տարածքային քաղաքականությունն իրականացնում է Պայմանագրին, Սահմանադրությանը եւ դրանց չհակասող օրենքներին համապատասխան՝ հիմք ընդունելով Անցումային փուլում տարածքային քաղաքականության նպատակները, խնդիրներն ու առաջնահերթությունները:

ԳԼՈՒԽ 4
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 29. Պայմանագրի գործողությունը

Պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից՝
1) Սահմանադրության գործողության ժամկետը սահմանափակվում է Պայմանագրի գործողության

ժամկետով:

2) Սահմանադրությունը, այդ թվում՝ Սահմանադրության 4-րդ, 6-րդ, 7-րդ, 11.1-րդ, 11.2-րդ եւ 104-108-րդ հոդվածները, ինչպես նաեւ միջազգային պայմանագրերը, օրենքները եւ այլ իրավական ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում Պայմանագրին: Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումը կարող է վերանայվել օրենքով:

3) Ուժը կորցրած են ճանաչվում Սահմանադրության 49-83.4-րդ, 84-90-րդ, 108-րդ, 109-րդ եւ 115-117-րդ հոդվածները:

4) Ուժը կորցրած են ճանաչվում Սահմանադրության 83.3-րդ հոդվածը, իսկ Կենտրոնական բանկի կարգավիճակն ու լիազորությունները սահմանվում են օրենքով: Կենտրոնական բանկի նախագահին եւ Կենտրոնական բանկի խորհրդի անդամներին նշանակում եւ ազատում է Անցումային կառավարությունը:

5) Ուժը կորցրած է ճանաչվում Սահմանադրության 103-րդ հոդվածը, իսկ քրեական հետապնդման հարուցման, քրեական գործերով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության, դատարանում մեղադրանքի ու պետական շահերի պաշտպանության եւ այդ նպատակով դատարանների վճիռների, դատավճիռների եւ որոշումների բողոքարկման, պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների

12/14

կիրառման օրինականության նկատմամբ հսկողության մարմիններն ու պաշտոնատար անձինք, ինչպես նաեւ նրանց լիազորությունները սահմանվում են օրենքով:

6) Ուժը կորցրած են ճանաչվում Սահմանադրության 91-102-րդ հոդվածները, իսկ դատարանների համակարգը եւ դատարանների լիազորությունները սահմանվում են օրենքով:

7) Դադարեցվում են Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց լիազորությունները:

8) Հիմնադիր խորհրդարանի կողմից եւ Պայմանագրին համապատասխան ընտրված (նշանակված) պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց լիազորությունների ժամկետը սահմանափակվում է Պայմանագրի գործողության ժամկետով:

9) Համայնքի ղեկավարի միջոցով համայնքի ինքնակառավարման իրականացման իրավունքը սահմանափակվում է մինչեւ Պայմանագրի գործողության ժամկետի ավարտը: Այդ ընթացքում համայնքների ղեկավարներին եւ նրանց տեղակալներին նշանակում ու ազատում է Անցումային կառավարությունը:

10) Երեւան համայնքում մինչեւ Պայմանագրի գործողության ժամկետի ավարտը սահմանափակվում է նաեւ ավագանու միջոցով տեղական ինքնակառավարման իրավունքի իրականացումը:

11) Մեկ տարի ժամկետով կասեցվում է կուսակցությունների գործունեությունը: Այդ ընթացքում կուսակցություններն օրենքով սահմանված կարգով վերագրանցվում են պետական գրանցման մարմնում:

12)Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց (բացառությամբ Հիմնադիր խորհրդարանից եւ նրա մարմիններից ու պաշտոնատար անձանցից) ընտրությունը (նշանակումը) եւ նրանց գործունեությունը կարգավորվում է Պայմանագրով եւ դրան չհակասող մասով՝ Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված կարգով:

13)Պայմանագրի գործողության ընթացքում գործադիր իշխանության իրականացման պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք (բացառությամբ Անցումային կառավարությունից) չեն կարող ընդունել անորոշ կամ որոշակի (բայց ոչ անհատապես որոշակի) անձանց համար պարտադիր նորմատիվ իրավական ակտեր: Մինչ Պայմանագրի ուժի մեջ մտնելն ընդունած նորմատիվ իրավական ակտերը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի եւ կառավարության ընդունած նորմատիվ իրավական ակտերից) ուժը կորցնում են Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո: Այդ ընթացքում Անցումային կառավարությունը որոշումներ է ընդունում դրանցով կանոնակարգվող հարաբերությունները կանոնակարգելու նպատակով:

Հոդված 30. Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված որոշ լիազորությունների վերաբաշխումը

1. Սահմանադրության 110-րդ հոդվածի 1-ին մասով եւ 112-րդ հոդվածներով Ազգային ժողովին

վերապահված լիազորությունները վերապահվում են Հիմնադիր խորհրդարանին:
2. Սահմանադրության 110-րդ հոդվածի 1-ին մասով եւ 112-րդ հոդվածներով կառավարությանը

վերապահված լիազորությունները վերապահվում են Անցումային կառավարությանը:
3. Սահմանադրության 111-րդ հոդվածի 1-2-րդ մասերով սահմանված բոլոր լիազորությունները

վերապահվում են Հիմնադիր խորհրդարանին:
4. Սահմանադրությամբ եւ գործող օրենքներով Ազգային ժողովին վերապահված լիազորությունները

վերապահվում են Հիմնադիր խորհրդարանին կամ դրա նախագահությանը՝ Պայմանագրով եւ օրենքով սահմանված կարգով:

5. Սահմանադրությամբ եւ գործող օրենքներով պետական պաշտոններում նշանակումներ կատարելու վերաբերյալ կառավարությանը եւ վարչապետին վերապահված լիազորությունները վերապահվում են Անցումային կառավարությանը՝ բացառությամբ Պայմանագրով նախատեսված դեպքերից:

6. Գործող օրենքներով կառավարությանը վերապահված լիազորությունները վերապահվում են Անցումային կառավարությանը:

13/14

7. «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Ազգային վիճակագրական ծառայության նախագահին եւ Վիճակագրության պետական խորհրդի անդամներին նշանակում է Հիմնադիր խորհրդարանի նախագահությունը:

8. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին, նախագահի տեղակալին եւ անդամներին նշանակում է Հիմնադիր խորհրդարանի նախագահությունը:

Հոդված 31. Օրենքների եւ այլ իրավական ակտերի համապատասխանեցումը Պայմանագրին

Հիմնադիր խորհրդարանը եւ Անցումային կառավարությունը Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից իրենց լիազորություններին համապատասխան երկու ամսվա ընթացքում մշակում են գործող օրենքները եւ այլ իրավական ակտերը Պայմանագրին համապատասխանեցնելու առաջնահերթ միջոցառումների ծրագիր եւ վեց ամսվա ընթացքում ապահովում են դրա կատարումը:

Հոդված 32. Հայաստանի Հանրապետության օրհներգը

Հիմնադիր խորհրդարանը մեկ տարվա ընթացքում օրենքով սահմանում է Հայաստանի Հանրապետության նոր օրհներգը:

14/14