Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Քաղաքացիական ընդվզումը Հայաստանում կարող է ծագել ամենաանսպասելի առիթներով և անկախ ընտրությունների առկայությունից. Գարեգին Չուգասզյան
April 20, 2017     (260 դիտւմ)

Hraparak.am- հարցերին պատասխանում է «Հիմնադիր խորհրդարան»-ի համակարգող Գարեգին Չուգասզյանը:
-ԱԺ ընտրություններն ավարտվեցին։ Ակնկալու՞մ էիք ուժերի այն դասավորվածությունը, որ ձեւավորվեց այս ընտրությունների արդյունքում։
Իմ և Ձեր ընկալումների տարբերությունը սկսվում է նրանից, որ դուք ուժեր եք տեսնում մի տեղ, որտեղ կա ընդամենը մեկ ուժ՝ գավառականության ու փնթի գլոբալիզմի խառնուրդ հանդիսացող, ապապետական, ապազգային և հակամարդկային կազմակերպված հանցավոր համագործակցությունը: Դա իշխանությունը ուզուրպացրած, քաղաքական ու տնտեսական մենատիրության վրա մակաբուծող և Հայաստանի ժողովրդին հյուծող գաղութային ադմինիստրացիան է: Մնացած, Ձեր ասած «ուժերը» երևանյան նեո-խանության «ծուռ հայելիների» արտացոլանքն են՝ միամիտներին ապակողմնորոշելու, կամազուրկներին «մխիթարելու» և դրսի աչքին “թոզ փչելու” նոր ԵԼՔԸ…
Այդ «ուժերի» հավատո հանգանակը այն հին սնոբիստական ձևակերպումն է, որ «ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՐԺԱՆԻ Է ԻՐ ԿԱՌԱՎԱՐՈՂՆԵՐԻՆ»: Տեղական գավառամիտ բիրդան աղաները մոռանում են թե որ ժողովրդից են իրենք կամ իրենց հայրերը ծագել: Մոռանում են, որ հենց այդ նույն ժողովուրդն է հնարավորություն տվել, որ իրենք ուսում ստանան և իրեն ներկայացնեն և առաջնորդեն, և որի ստեղծած բարիքներն են, ոչ բարով, վայելում…
Ժողովուրդը իրականում միշտ արժանի է թե՛ բարոյական, թե՛ քաղաքական առումով էլ ավելի լավ ընտրախավի, քան այն, որը արդեն ունի, քանի որ միայն բարելավված ընտրախավն է , որ իրեն կդարձնի ավելի լավը: Սա է ընտրությունների իմաստը, որոնք մեր պարագայում լիովին իմաստազրկված են, և որոնցով որևէ դրական արդյունքի մենք չենք հասնի, քանի դեռ ժողովրդի հետ հետադարծ կապը բռնաբարող ոստիկանապետական բռնակալությունը փշրված չէ…
-Ընտրություններից առաջ հնչում էին բոյկոտի կոչեր։ Իրատեսական կարո՞ղ էր լինել բոյկոտը, երբ ընտրակաշառքը շարունակում է որոշիչ ազդեցություն ունենալ։ Մեր հասարակությունը պատրա՞ստ է բոյկոտի։
Բոյկոտը դիրքորոշում է: Այդ իմաստով քաղաքացին այն կամ որդեգրում է կամ ոչ: Իրատեսականությունը կարող է վերաբերել ոչ թե բոյկոտին այլ նրա նպատակներին: Այս իմաստով, եթե ծանոթ եք բոյկոտի դիրքորոշման մեր հիմնավորմանը, ապա նկատած կլինեք, որ այն բացատրվում էր ընդվզման գաղափարի հետ նրա ունեցած սերտ կապով: Ես հարցը կվերաձևակերպեի այսպես. պատրաստ է արդյո՞ք մեր հասարակութունը ընդդվզման: Եվ պատասխանը միանշանակ կլինի՝ «Պետք է պատրաստվի» ու այդ ընդվզմանը նրան պետք է առաջնորդի քաղաքացիական անհնազանդություն դավանող խավը…
Այսպիսով, այն ամենը ինչ դրան նպաստում է՝ օգտակար է: Այդ թվում նաև բոյկոտը, որովհետև, ինչպես մենք բազմիցս ասել էինք, նրա նպատակը ոչ թե բուն իշխանափոխությունն էր, այլ, նախևառաջ, հասարակության մեջ արժանանապատվության ամրապնդումը: Բոյկոտը բռնապետության օրոք արժանապատիվ ապրելու ալգորիթմի մի կարևոր մասն է և այն հիմքը, որից ծնվում է արմատական ընդվզման կամքը: Ընդամենը մի քանի տասնամյակ առաջ ազնվական ծագում ունեցող ու Անգլիայում փայլուն կրթություն ստացած Գանդին ու իր շրջապատը շատ ավելի հետամնաց ու ստորացված հնդիկ ժողովրդից քաղաքացիական անհնազանդության պատրաստ ազգ ձևավորեցին ու իրենց օրինակով արժանապատվություն ներարկեցին… Իսկ այսօր Հնդկաստանը ժողովրդավարություն ունեցող աշխարհի ամենամեծ երկիրն է… Մեր փոքր երկիրն ու ժողովուրդը շատ ավելի արագ ոտքի կկանգնի, չկասկածեք, քանի որ Հաց բերող Արթուր Սարգսյանի և Սասնա Ծռերի նման արժանապատվության և իր նկատմամբ սիրո ու նվիրվածության օրինակներ ունի: Բոյկոտի կողմնակիցները ևս մեկ անգամ ցույց տվեցին իրենց այն կանխագուշակման ճշտությունը, որ Հայաստանում ընտրություններով իշխանափոխություն հնարավոր չի լինի, քանի դեռ մեր երկրում իշխում է ավտորիտար բռնապետության համատարած կախվածության որոգայթը : Նշեմ նաև, որ այն ուժերը, որոնք ունեն արմատական դիրքորոշում, այս հերթական չընտրությունների արդյունքում ստացան կողմնակիցների նոր որակյալ խմբաքանակ, իսկ իշխող կազմակերպված հանցախումբը հենց իր ներսում ստացավ նոր հակասություններ և կոնֆլիկտային խմբեր: Վկան ՍԱՍԻ Արտակի հետ կապված ներհհկական արտահոսքն ու գգզվռտոցը… -Ի տարբերություն նախորդ ընտրությունների՝ այս անգամ խորհրդարան չանցած ուժերը չեն պատրաստվում ժողովրդին փողոց հանել, թեեւ ընդունում են ընտրակեղծիքների փաստը։ Կարո՞ղ ենք ակնկալել, որ առաջիկայում չեն լինի ֆորս-մաժորային վիճակներ ներքաղաքական կյանքում։ Հարցի ձևակերպման մեջ ընթերցողներին ակնհայտորեն ապակողմնորոշող պնդում կա: Այդ ե՞րբ եք տեսել, որ պառլամենտական ընտրություններից հետո ԵՐԲԵՎԷ ընդդիմությունը ժողովրդին փողոց դուրս հանի: ԵՐԲԵՔ նման բան չի եղել: Եվ ռեժիմի սահմանադրական փոփոխությունների իմաստը նաև նրանում էր, որ վերացնելով նախագահական իստիտուտը, վերացնում էին նաև նախագահական ընտրությունները, որոնք միշտ ընդվզման աղբյուր են եղել Հայաստանում: Սա ոչ թե ես եմ ասում, այլ սա սևով սպիտակի վրա գրված է վարչախմբի կողմից սահմանադրական փոփոխությունների հիմնավորման պաշտոնական փաստաթղթում: Իհարկե սրանք զուր հույսեր են… Վերջին տարիների փորձը ճիշտ հակառակն է վկայում. քաղաքացիական ընդվզումը Հայաստանում կարող է ծագել ամենաանսպասելի առիթներով և անկախ ընտրությունների առկայությունից: Օրինակներ՝ խնդրեմ. Պերմյակովի հետ կապված Գյումրու դեպքերը, «Էլեկտրիկ Երևանը» և, վերջապես ապրիլյան պատերազմի անմիջական հետևանք հանդիսացող «Սասնա ծռերի» ապստամբական գործողությունը: Ազգի «քաղաքագիտական Հիպոկրատների» կոնսիլիումը, իհարկե, չի ուզում գնալ «վիրահատության» նախընտրելով գումարային և այլ «ուժեղ թմրեցուցիչներով» հագեցած «զանգվածային անզգայացման» կամ այլ խոսքով ասած՝ բթացման նախընտական միամսյակները… Հույսն այն է, որ «հիվանդը» «ցավազրկման միամսյակից» դուրս գալով ևս հինգ տարի առանց բուժման դիմանա անտանելի դարձած ցավերին, իհարկե, ժամանակ առ ժամանակ Ազգային Ախոռում ճչալու թույլատվությամբ… Սակայն սին են հույսերը… «Վիրահատությունը» անխուսափելի է՝ կամ դրսից՝ «անդամահատումով» կամ ներսից՝ «գանգրենային հանգույցների» հատումով… – «Սասնա ծռեր»-ի սպասվելիք դատավարությունները կարո՞ղ են փոխել ներքաղաքական ստատուս-քվոն։ Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն կարելի է բնորոշել որպես անկայուն հավասարակշռություն՝ ինչպես օրինակ սարի գագաթին գտնվող գնդակի ունեցած թվացյալ կայունությունը…Անքան շատ հնարավորություններ կան այս հավասարակշռության ապակայունացման համար, որ դժվար է ասել, թե հատկապես ինչից այն կապակայունանա: Դա կարող է լինել հերթական սրումը արցախյան ճակատում, կամ ներքին տնտեսա-քաղաքական կամ արտաքին քաղաքական բազմաթիվ հնարավոր սրումներից կամայականը … Պարզ է մի բան. այս ստատուս-քվոն կարճաժամկետ կյանք ունի: Մի կողմից լուծում չստացող խնդիրների անկառավարելի կուտակումը , մյուս կողմից ժողովրդից թալանված հարստությոնից, անպատիժ հանցագործություններից և բռնություններից հարբած ու հափրած վերնախավի խնդիրները չնկատելու ջայլամային քաղաքականությունը ամենաուղիղ ճանապարհն են դեպի սոցիալական պայթուն,որի լավագույն ցուցիչը քաղաքական բանտարկյալների ու հալածյալների անշեղորեն աճող թիվն է Հայաստանում… Եթե Ցռան Վերգոն և իր մանկլավիկները հայ ժողովրդի պատմության նվազագույն իմացություն ունենային, ապա կիմանային թե անձամբ իրենց նմաններին ինչ ճակատագիր է հասել 100 տարի առաջ: Սակայն մենք իրավունք չունենք մխթարվել այս գիտելիքով, և սպասել, թե ինչպես է սույն ոչնչությունը և իր “արքունիքը” մեզ տանելու դեպի 100 տարվա առաջվա խայտառակության կրկնություն: Այո, ցավոք, մենք գործ ունենք ֆենոմենալ տհասի հետ…Սակայն չթերագնահատենք փորձության վտանգը և այսօրվանից ևեթ բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պատրաստվենք ազատվելու սույն չարիքից և դիմադրելու և հակադարձելու պարտվողական տրամադրության ամեն մի տեսական և առավել ևս գործնական արտահայտության …
Թագուհի Հակոբյան Նյութի աղբյուրը ` hraparak.am

Մեկնաբանություններ