Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Ֆրանսահայ Իրավաբանների և Փաստաբանների Ասոցիացիայի Հայտարարությունը
<
>
February 26, 2016     (494 դիտւմ)

Ֆրանսահայ Իրավաբանների և Փաստաբանների ասոցիացիան իր խորը մտահոգությունն է արտահայտում առ այն, որ ազգությամբ հայ, Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի Շանթ Ոսկերիչյանին արգելվել է մուտք գործել ՀՀ տարածք՝ առանց օրինական հիմքերի:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկրի տարածք մուտք գործելու գործընթացը կարգավորելուն իրավասու լինելով հանդերձ, որպես իրավական հռչակված պետություն պարտավոր է օրենքը կիրառել թափանցիկ եւ առանց խտրականության բոլորի, այդ թվում նաև սփյուռքահայերի հանդեպ :

Այս պահանջը առավել հատկանշական է հայկական համատեքստում, ըստ որի պատմական և տնտեսական հանգամանքներից դրդված՝ հայերի մեծ մասը բնակվում է ՀՀ սահմաններից դուրս:

Ազգությամբ հայ այն անձինք, ովքեր ցանկանում են պահպանել կապը իրենց հայրենիքի հետ և մասնակցություն ունենալ հայ ժողովրդի կյանքում, չեն կարող ենթարկվել ՀՀ ազատ մուտք գործելու վիրավորական սահմանափակմանը:

Ֆրանսիահայ Իրավաբանների եւ Փաստաբանների Ասոցիացիան դիմում է ՀՀ կառավարությանը՝ վերանայել Շանթ Ոսկերիչյանի մուտքն արգելող որոշումը Ֆրանսիայի քաղաքացի և ծագումով հայ Շանթ Ոսկերիչյանին 2015 թվականի մայիսին արգելվել է մուտք գործել Հայաստանի Հանրապետություն՝ առանց օրինական բացատրության և առանց մուտքի մերժման չափանիշների ներկայացման:

Ավելի ուշ, մուտքի մերժումը արդարացվել է՝ շահառուի անվան գրանցմամբ մի ցուցակում, որի տվյալների արձանագրման չափանիշների ստուգումը անհնար է իրականացնել:

Հետևաբար, պարոն Ոսկերիչյանը պահանջում է ՀՀ վարչական դատարանում վիճարկել իր՝ ՀՀ մուտքի խոչընդոտման և Ֆրանսիա վերադարձնելու որոշման լիազորությունը, օրինականությունն ու շարժառիթը:

Այս գործի քննումը կիրականացվի 2016 թ.-ի մարտի 2-ին Երևանում կայանալիք դատական նիստի ժամանակ:

Ասոցիացիան հետևողականորեն ուսումնասիրելու է դատական գործընթացը՝ պարզելու համար, թե որքանով է ՀՀ արդարադատությունը հետամուտ լինում Եվրոպական Խորհրդում ստանձնած իր պարտավորություններին: Ըստ 2002 թ.-ի համաձայնագրի Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է վարել արդար դատավարություն՝ կիրառելով Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի պայմանները:

Փարիզ, փետրվարի 24, 2016 թ.

Մեկնաբանություններ