Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Բերձորի ահաբեկչությունը և Հիմնադիր խորհրդարանի անդամների կալանավորումը ներառված են ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով եվրոպական ամենամեծ համաժողովի օրակարգում
September 24, 2015     (1171 դիտւմ)
Այս օրերին՝ 2015 թ. սեպտեմբերի 21-ից մինչև հոկտեմբերի 2-ը, Վարշավայում տեղի է ունենում ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով եվրոպական ամենամեծ համաժողովը՝ ԵԱՀԿ Մարդկային չափման իմպլեմենտացիայի գծով տարեկան նստաշրջանը: Այն կազմակերպում է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը:  Նստաշրջանի՝ «Խաղաղ հավաքների և միավորումների ազատություն» թեմայով սեպտեմբերի 23-ի նիստի օրակարգի՝ Հայաստանին վերաբերող բաժնում ներառված են Բերձորի ահաբեկչությունը և Հիմնադիր խորհրդարանի անդամների կալանավորումը, ինչպես նաև Մարշալ Բաղրամյան պողոտայում 2015 թ. հունիսի 22-ին տեղի ունեցած ոստիկանական բռնությունները:
Կից ներկայացվում են նստաշրջանի վերաբերյալ հղումները և սեպտեմբերի 23-ի նիստի՝ Հայաստանին վերաբերող օրակարգի տեքստը (կից ֆայլով):
http://www.osce.org/odihr/hdim_2015
http://www.osce.org/pc/153731?download=true

Մեկնաբանություններ