Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Վարուժան Ավետիսյանը կոչով դիմել է երիտասարդներին
August 10, 2017    (31 դիտւմ)

«Սասնա Ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանը կրկին կոչով դիմել է երիտասարդությանը: Հիմանդիր խորհրդարանը ներկայացնում է Վարուժան Ավետիսյանի նամակը «Վարդաշեն» ՔԿՀ-ից: «Ռուսաստանը, օտվելով նախագահական ընտրությունների պատճառով ԱՄՆ արտաքին քաղաքականության ակտիվության նվազումից, հարմար պահ է ընտրել Մինսկի խմբում ավելի նախաձեռնող լինելու և Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում իրեն ձեռնտու միտումներ ձևավորելու համար: Զուգահեռաբար՝ Ռուսաստանը կարիք ունի ամրապնդելու Հայաստանից Արցախի … Continue reading Վարուժան Ավետիսյանը կոչով դիմել է երիտասարդներին

Արթուր Սարգսյանը գիտեր ինչի համար է մահանում, իսկ մենք գիտե՞նք արդյոք, թե ինչի համար ենք ապրում. Գ. Չուգասզյան
    (28 դիտւմ)

Արթուր Սարգսյանի  ծննդյան առիթով շատ խոսքեր են ասվելու: Ամենաքիչը որ կուզենայի լսել դա խղճահարության և լացակումաց ողբի տոնայնությամբ ասվելիքը  կլիներ: Իմ խորին համոզմամբ այն գիտակցյալ հաստատակամությունը, որով նա գնաց մահվան մերժում է իր արարքի այդպիսի ընկալումը, և ընդհակառակը, իր կյանքի վերջին ամիսների գործողություններին  հաղորդում այն վեհ և լուսավոր իմաստը, որից այդքան զուրկ է մեր շատ … Continue reading Արթուր Սարգսյանը գիտեր ինչի համար է մահանում, իսկ մենք գիտե՞նք արդյոք, թե ինչի համար ենք ապրում. Գ. Չուգասզյան

Ապստամբության, պատասխանատվության և հումանիզմի մասին. Վարուժան Ավետիսյան
July 20, 2017    (101 դիտւմ)

1) Ապստամբության իրավունքը բնական իրավունք է։ Այն ուղղակի կամ անուղղակի ձևակերպումներով ամրագրված է միջազգային իրավունքի ակտերով և գրեթե բոլոր պետությունների սահմանադրություններով։ Ապստամբության իրավունքի իրականացման անհրաժեշտությունն առաջանում է այն ժամանակ, երբ որևէ անհատ կամ կազմակերպություն յուրացնում է ժողովրդի իշխանությունը և խախտում մարդու հիմնարար իրավունքները։ Ապստամբությունը նաև ազատության տենչ ու արժանապատվություն ունեցող քաղաքացու պարտականությունն է։ Ապստամբությունը ժողովրդի … Continue reading Ապստամբության, պատասխանատվության և հումանիզմի մասին. Վարուժան Ավետիսյան

«Սասնա ծռերի» և ընկերների ուղերձը բանտից և ընդհատակից «Սասնա Ծռերի» ապստամբության տարեդարձի առթիվ
July 18, 2017    (978 դիտւմ)

Սիրելի հայրենակիցնե՛ր, «Մեկ տարի առաջ Սասնա Ծռեր ռազմաքաղաքական խմբավորումը 1921թ․-ից ի վեր առաջին անգամ զինված ապստամբություն կատարեց թրքաբոլշևիկյան համակարգի դեմ։ Ազգային ազատագրման և ժողովրդավարության հաստատման նպատակ հետապնդող այդ գործողությունը բխում էր ապստամբության աստվածային և բնական իրավունքից, այդ պատճառով միանգամայն իրավաչափ էր և նրա մասնակիցներն անպարտ են օրենքի առաջ։ Ապստամբությունն իր ճանաչողական- գաղափարական, քաղաքական-իրավական և հոգեբանական-հուզական … Continue reading «Սասնա ծռերի» և ընկերների ուղերձը բանտից և ընդհատակից «Սասնա Ծռերի» ապստամբության տարեդարձի առթիվ

Ժիրայր Սէֆիլյան․ Դիմաքանդակ հիսնամյակի առիթով
July 10, 2017    (1207 դիտւմ)

Ժիրայր Սէֆիլյանի էությունը, նրա մտքի և վարքի ակունքն ու շարժիչ ուժը սերն է․ սերն առ Արարիչ, Հայրենիք, Մարդ և Բնություն։ Նրան հասկանալու համար հարկավոր է սիրել այն ամենը, որ նա է սիրում։ Եվ այնպես ու այնքան, ինչպես և որքան նա սիրում է։ Եթե որևէ մեկը նրան չի հասկանում, պետք է ի՛ր ներսը նայի։ Ժիրայր Սէֆիլյանի … Continue reading Ժիրայր Սէֆիլյան․ Դիմաքանդակ հիսնամյակի առիթով

Ժիրայր Սէֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի համատեղ հայտարարությունն Արմավիր ՔԿՀ-ից
July 5, 2017    (140 դիտւմ)

Ի պատասխան Գարեգին Չուգասզյանի դեմ հարձակումների. Որպես կանոն, Հիմնադիր Խորհրդարանի և Սասնա Ծռերի հետ կապված հերթական տեղեկատվական ակտիվության և/կամ Հիմնադիր Խորհրդարանի ընտրյալ նախագահ Գարեգին Չուգասզյանի՝ արդի հայ քաղաքական մտքի հերթական բարձր դրսևորմամբ աչքի ընկնող հոդվածին կամ հարցազրույցին հետևում է թրքաբոլշևիկյան համակարգի գործիք գաղութային վարչակազմի քարոզչական հարձակումը: Հայտարարում ենք, որ Գարեգին Չուգասզյանի վերաբերյալ տարածվող կեղտոտ տեղեկությունները … Continue reading Ժիրայր Սէֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի համատեղ հայտարարությունն Արմավիր ՔԿՀ-ից

ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
June 29, 2017    (118 դիտւմ)

«Վերջին բոլշևիկն» և իր «Համիդիեի» վերածված ոստիկանությունը իրենց ցողունացված ողնուղեղներով անգամ զգում են, որ ազատագրական երկար պայքարում կոփված, բանտեր ու կտտանքներ տեսած, իրենց մարտական ու քաղաքացիական արիությունը բազմիցս ապացուցած Սասնա ծռերը այն ոսկորն են դառնալու, որը իրենք չեն կարողանալու կուլ տալ: Այստեղից էլ իբրև թե ուժի ցուցադրություն հանդիսացող, բայց իրականում սեփական բարոյական ողորմելիությունը մատնող, գարշանք … Continue reading ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանի մոտ նորագոյացություն է հայտնաբերվել (տեսանյութ)
June 12, 2017    (160 դիտւմ)

Կալանավայրում գտնվող՝  «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանի մոտ առողջական լուրջ խնդիրներ են ի հայտ եկել: « Մի քանի օր առաջ նա գանգատվել է կոկորդի հատվածում ցավերից:Մենք դիմեցինք ՔԿՀ՝ համապատասխան ստուգում իրականացվեց եւ նախնական ախտորոշում տրվեց՝ խպիպ եւ մեկ այլ նորագոյացություն՝ կիստոզ, որի բնույթը դեռեւս պարզված չէ»,- «Ա1+»-ին ասաց նրա պաշտպան Դավիթ Գյուրջյանը: Պաշտպանը  պահանջում … Continue reading «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանի մոտ նորագոյացություն է հայտնաբերվել (տեսանյութ)

Ժիրայր Սեֆիլյանի և Սասնա Ծռերի ուղերձը Մայիսյան հերոսամարտերի և անկախ պետականության վերականգնման տարեդարձերի առթիվ
May 26, 2017    (1043 դիտւմ)

Սիրելի՛ հայրենակիցնե՛ր Մեկ դար առաջ գոյութենական սպառնալիքին դեմ հանդիման հայտնված Հայը որոշեց լինել, շարունակել իր առաքելությունը և տեր կանգնել իր Հայրենիքին ու նախնիների ժառանգությանը։ Այդ որոշումից բխեց Սարդարապատյան ընդվզումը, ինչի շնորհիվ նաև վերականգնվեց ընդմիջված անկախ պետականությունը։ Ցավոք, հայ քաղաքական դասը համահունչ չեղավ Սարդարապատի ոգուն և չգործեց Հայի առաքելությունը վերաստանձնելու, Հայրենիքին և նախնիների ժառանգությանը վերատիրանալու տրամաբանության … Continue reading Ժիրայր Սեֆիլյանի և Սասնա Ծռերի ուղերձը Մայիսյան հերոսամարտերի և անկախ պետականության վերականգնման տարեդարձերի առթիվ

Ժիրայր Սէֆիլյանի և Սասնա Ծռերի հայտարարությունը Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր նկատմամբ բռնության առթիվ
May 19, 2017    (5108 դիտւմ)

18 մայիսի 2017թ․, «Արմավիր» ՔԿՀ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ՀՀԿ ընտրական շտաբում համակարգված ընտրակեղծարարությունը բացահայտելուն ուղղված Զարուհի Փոստանջյանի իրավաչափ պահանջին ի պատասխան նրա ու նրա դստեր նկատմամբ շտաբի ու ոստիկանության ներկայացուցիչների հանցավոր բռնությունը հայաստանյան իրականության հերթական երևակումն ու դրսևորումն է։ Այն ցույց է տալիս գաղութային վարչակազմի և նրա պատժիչ հրոսակախմբի վերածված ոստիկանության թրքաբարո վերաբերմունքը մեր … Continue reading Ժիրայր Սէֆիլյանի և Սասնա Ծռերի հայտարարությունը Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր նկատմամբ բռնության առթիվ