Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Հաց Բերողն ինքնազոհաբերվեց հանուն համախմբման և ազատագրման
March 18, 2017    (1060 դիտւմ)

17 մարտի 2017թ. «Արմավիր» ՔԿՀ Հաց Բերող Արթուր Սարգսյանն անգամ իր մահով ծառայեց Հայրենիքին և քաղաքացուն: Այսօր մենք ավելի շատ պետք է մտածենք նրա ինքնազոհաբերության համազգային ուղերձի մասին՝ ամեն գնով ու ոչինչ չխնայելով մեր ջանքերը համախմբել հանուն գաղութային վարչակազմի հեռացման, Արցախի իրավական միացման, պետական ինքնիշխանության և ժողովրդավարության: Սրանք քայլեր են, որ պետք է կազմեն մեր … Continue reading Հաց Բերողն ինքնազոհաբերվեց հանուն համախմբման և ազատագրման

Ժիրայր Սէֆիլյանը և Սասնա Ծռերը ողջունում են ՕՐՕ դաշինքի համակիրների ընդվզումային նկրտումը
March 16, 2017    (623 դիտւմ)

Ողջունում ենք օրեր առաջ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում ՕՐՕ դաշինքի համակիրների դրսևորած ընդվզումային նկրտումը։ Խորհրդանշական և կարևոր է, որ․ ա) Դաշինքի համակիրները ոչ միայն ընդվզել են քաղաքացիների իրավունքների, պատվի և արժանապատվության ոտնահարման դեմ, այլև պատժել են ոտնահարողին, բ) պատժվել է գաղութային վարչակազմի գլխավոր «մահակներից» մեկի՝ ոստիկանության զորքերի հրամանատար, ժողովրդի և քաղաքացու դեմ իր ենիչերիական վայրագությամբ … Continue reading Ժիրայր Սէֆիլյանը և Սասնա Ծռերը ողջունում են ՕՐՕ դաշինքի համակիրների ընդվզումային նկրտումը

«Սասնա Ծռեր»-ի ապստամբությունը ներքին Սարդարապատի հաջողված փորձարկումն էր. Վարուժան Ավետիսյան
January 21, 2017    (452 դիտւմ)

Ժամանակն է պատմականորեն գնահատելու «Սասնա Ծռեր»-ի ապստամբությունը: Ցանկալի կլիներ դրան ավելի ուշ անդրադառնալ: Սակայն մամուլում և հանրային այլ տեղեկութային հարթակներում ուղղորդված քարոզչություն է կատարվում, որի նպատակն է նսեմացնել «Սասնա Ծռեր»-ի ապստամբության նշանակությունը՝ ձգտելով այն ներկայացնել որպես ձախողված փորձ և, ըստ այդմ՝ ապստամբությունը որպես փոփոխության հասնելու ոչ արդյունավետ մեթոդ: Կա նաև «Սասնա Ծռեր»-ին որպես ահաբեկիչներ ու … Continue reading «Սասնա Ծռեր»-ի ապստամբությունը ներքին Սարդարապատի հաջողված փորձարկումն էր. Վարուժան Ավետիսյան

Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարության հայտարարությունը Գ. Սաֆարյանի խեղկատակ «դատավարության» մասին
January 17, 2017    (441 դիտւմ)

Հիմնադիր Խորհրդարանի երիտասարդ անդամ Գևորգ Սաֆարյանի խեղկատակ «դատավարությունն» ավարտվեց սպասված արդյունքով: Սերժ Սարգսյանն ու իշխող գաղութային վարչախումբը երիտասարդ սերնդի պայքարի խորհրդանիշ դարձած Գևորգին, նրա այդպիսին իսկ լինելու պատճառով, պատժեցին երկու տարվա բանտարկության վճիռով: Ինչպես «դատական» ամբողջ գործընթացը, վերջին նիստը ևս հատկանշվեց մի կողմից Գ. Սաֆարյանի ու նրա պաշտպանի փայլուն իրավագիտությամբ ու հիմնավորումներով ու մյուս կողմից … Continue reading Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարության հայտարարությունը Գ. Սաֆարյանի խեղկատակ «դատավարության» մասին

Ժիրայր Սէֆիլյանի Ամանորյա խոսքը Նրանց, որ ընդվզել և բանտարկվել են հանուն արժանապատվության
December 31, 2016    (2386 դիտւմ)

« 30 » դեկտեմբերի 2016թ. «Արմավիր» ՔԿՀ Սիրելի զինակիցնե՛ր Շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մեր ժողովրդի ու պետականության համար կենսական նշանակություն ունեցող նոր՝ 2017թ. շեմին ուզում եմ ձեզ՝ պայքարի առաջամարտիկներիդ, հրապարակավ խոսք ասել արվածի և անելիքի վերաբերյալ: Մի քիչ ավելի ուշադիր կերպով դիտարկելով 1988-ից սկսված գործընթացները, կտեսնենք, որ ամեն ինչ արվել … Continue reading Ժիրայր Սէֆիլյանի Ամանորյա խոսքը Նրանց, որ ընդվզել և բանտարկվել են հանուն արժանապատվության

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության և «Սասնա Ծռեր» խմբավորման Ամանորյա ուղերձը
December 30, 2016    (1223 դիտւմ)

«29» դեկտեմբերի 2016թ. ք.Երևան Սիրելի՛ հայրենակիցներ Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների բարեմաղթությունների փոխարեն թշնամին ստիպում է մեզ նորից խոսել զոհերի մասին: Վարժեցնելով մեզ կորուստների անխուսափելիությանը, նա որդեգրել է մաշեցնող պատերազմի մարտավարություն՝ փորձելով սուգը դարձնել մեր ընտանիքների սովորական հոգեվիճակ: Իսկ օտարի շահերին լծված ազգադավ վարչակազմը, չկատարելով իր վրա դրված արժանապատվորեն հակազդելու պարտականությունը, ամեն ինչ անում է … Continue reading Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության և «Սասնա Ծռեր» խմբավորման Ամանորյա ուղերձը

Հողերի հանձնումը հավասար կլինի Հայաստանի կորստին. Ալեք Ենիգոմշյան (տեսանյութ)
December 28, 2016    (835 դիտւմ)

Աշխարհին ամենեւին պետք չէ ապացուցել, որ Արցախը հայկական հող է: Եւ ոչ էլ առանձնակի խելք է պետք՝ հասկանալու, որ հողերի հանձնումն աղետ կլինի, փաստացի հավասար Հայաստանի կորստին: «Արցախ. հաղթական այլընտրանք» խորագրով այսօր կայացած քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը: «Ադրբեջանը, անգամ տարածքներ ստանալուց հետո, չի հրաժարվելու Արցախից ու Հայաստանից՝ լրիվությամբ: … Continue reading Հողերի հանձնումը հավասար կլինի Հայաստանի կորստին. Ալեք Ենիգոմշյան (տեսանյութ)

Ժիրայր Սէֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի հայտարարությունը Իրանի Նախագահի՝ Հայաստան կատարած այցի առթիվ
December 22, 2016    (2926 դիտւմ)

21-ը դեկտեմբերի 2016թ. «Արմավիր» ՔԿՀ Իրանի հետ այսօրվա մեր հարաբերությունների՝ հնարավորի ու անհրաժեշտի համեմատությամբ չնչին ու ձևական վիճակը հստակ ցուցանիշ է, թե Հայաստանը ինչպիսի խորը գաղութային կախյալության մեջ է Ռուսաստանից: Ռուսաստանը հայաստանյան գաղութային վարչակազմի միջոցով փաստացի շրջափակել է մեզ Իրանից և մեր երկիրը վերածել իր հարավային փակուղու և Իրանի դեմ արգելապատնեշի: Ավելին՝ Ռուսաստանը չի բավարարվում … Continue reading Ժիրայր Սէֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի հայտարարությունը Իրանի Նախագահի՝ Հայաստան կատարած այցի առթիվ

«Վտանգը հաղթանակի գիծն է». Վարուժան Ավետիսյան
December 15, 2016    (3480 դիտւմ)

«Վտանգը հաղթանակի գիծն է» սահմանումը «ճգնաժամը նաև հնարավորություն է» ճշմարտության՝ ազգային ոգու գիտակցության հասած կամային ժողովրդի լավատեսական ըմբռնումն է և նույնպես ճշմարիտ է: Այն ձևակերպել է հայ մեծ մտածող և գործիչ Հայկ Ասատրյանը՝ ոգու տրամաբանության իրերի տրամաբանությունը և ըստ այդմ պատմության ընթացքը փոխելու հնարավորությունն ու ճանապարհը տեսանելի դարձնելու համար: Մենք նույնպես՝ սրտում և մտքում ամուր … Continue reading «Վտանգը հաղթանակի գիծն է». Վարուժան Ավետիսյան

Ամեն գնով ու ձևով հակաքայլեր կատարել և ընդվզմամբ կանխել աղետը. Հրամանատար Ժիրայր Սէֆիլյան և «Սասնա Ծռեր» խմբավորում
December 9, 2016    (3018 դիտւմ)

Հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի և «Սասնա Ծռեր» խմբավորման հայտարարությունը. 9-ը դեկտեմբերի 2016թ. Սասնա Ծռերի հուլիսյան գործողությունը և դրան հաջորդած համաժողովրդական շարժման ալիքը ցույց տվեցին, որ հայությունը դեռևս կարող է խափանել Արցախը հանձնելու և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը Ռուսաստանին զիջելու դավադիր ծրագիրը: Այդ պատճառով Մոսկվան և նրա դրածո հայաստանյան գաղութային վարչակազմը ստիպված եղան հաշտվել այդ իրողության հետ և … Continue reading Ամեն գնով ու ձևով հակաքայլեր կատարել և ընդվզմամբ կանխել աղետը. Հրամանատար Ժիրայր Սէֆիլյան և «Սասնա Ծռեր» խմբավորում