Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
«Թաթուլն իր երիկամը տվեց հայ ազգի փրկության համար» (տեսանյութ)
November 11, 2016    (360 դիտւմ)

Հարազատներն այսօր  կարողացան տեսնել հուլիսի 17-ից անազատության մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանին: «Ինքը միշտ հոգեպես շատ ուժեղ է,  չի կոտրվում: Տեսքը լավ է ժպտում էր, ահագին դուխ տվեց մեզ»,- ասում է Թաթուլ Թամրազյանի մորաքույրը՝ Աննա Աղաջանյանը:  26-ամյա   Թաթուլ Թամրազյանը եւ նրա պաշտպանը դատարանում բողոքարկում են քննիչի անգործությունը: Նա հուլիսի 17-ից ՊՊԾ գունդը … Continue reading «Թաթուլն իր երիկամը տվեց հայ ազգի փրկության համար» (տեսանյութ)

«Սակայն այս ամենը մեզ չի ընկճելու, մենք անկոտրում ենք». Ժիրայր Սեֆիլյան
November 5, 2016    (2228 դիտւմ)

«100-ամյակն առանց ռեժիմ»-ի շարժման ղեկավար, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը վրդովված է իր տանը այսօր կատարված խուզարկությունից: Այս մասին «Ա1+»-ին փոխանցեց նրան տեսակցած պաշտպան Տիգրան Հայրապետյանը: «Դիտավորյալ են անում, որպեսզի ամեն անգամ ծանր հոգեբանական ճնշում գործադրեն տան անդամների՝ կնոջ եւ երեխաների վրա »,- ասաց փաստաբանը: Տիգրան Հայրապետյանի խոսքերով՝  իշխանություններն այդ ճնշումներով փորձում են նեղել … Continue reading «Սակայն այս ամենը մեզ չի ընկճելու, մենք անկոտրում ենք». Ժիրայր Սեֆիլյան

ՆՈՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ
October 27, 2016    (2855 դիտւմ)

Հրապարակում ենք «Նոր Հանրապետության հիմնադրման  «Սասնա Ծռեր» Ճանապարհային քարտեզ» -ը: Միեւնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Ճանապարհային քարտեզը կներկայացվի հանրությանը երեքշաբթի, նոյեմբերի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ, որի տեղի, ժամի եւ բանախոսների մասին կհայտնվի լրացուցիչ:   ՆՈՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ    ՀԻՄՆԱԴՐՄԱՆ «ՍԱՍՆԱ  ԾՌԵՐ» ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ   Նոր Հանրապետության հիմնադրման «Սասնա Ծռեր» Ճանապարհային քարտեզը մշակել են Հիմնադիր խորհրդարանի,  «Սասնա Ծռեր» … Continue reading ՆՈՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ

Ւ գիտություն Պաշտպանության նախարարի աթոռը զբաղեցնող անձի և նրա ճառագիրների
October 22, 2016    (322 դիտւմ)

Ազգ-բանակը ազգի պաշտպանական ներուժը առավելագույն արդյունավետությամբ համախմբող և կիրառող պաշտպանական կազմակերպվածք է, այլ ոչ թե պաշտպանությանը պատրաստ լինելու քաղաքացու գիտակցություն: Հերթական անգամ բացահայտում եք ձեր հոգու դատարկությունն ու մտքի գաճաճությունը: Եթե կարծում եք, որ կարող եք ռուսական գործակալներից կազմված ձեր կառավարության փուչիկներով խաբել ու մոլորեցնել մեր ժողովրդին, չարաչար սխալվում եք: Պատրաստվեք ազգային դատարանի առաջ պատասխան … Continue reading Ւ գիտություն Պաշտպանության նախարարի աթոռը զբաղեցնող անձի և նրա ճառագիրների

Բոյկոտ, ընդվզում, Նոր Հանրապետություն. Ժիրայր Սեֆիլյանի ու Վարուժան Ավետիսյանի համատեղ հոդվածը
    (1527 դիտւմ)

2015թ. կանխատեսել էինք, որ առնվազն 2017թ. իրական, այսինքն՝ Հայաստանում ապրող, ընտրազանգվածի մեծամասնությունը կհայտնվի ռեժիմի վերահսկողության տակ: Եվ այդ կանխատեսման վրա հիմնվելով եզրակացրել էինք, որ այլևս անհնար է հույս փայփայել, թե ընտրությունների միջոցով կարելի է հեռացնել ռեժիմին, ուստի նրան հնարավոր է հեռացնել միայն ընդվզման միջոցով: Տես այստեղ Արդեն իրականացած այս կանխատեսման համար բավարար էր դիտարկել այն … Continue reading Բոյկոտ, ընդվզում, Նոր Հանրապետություն. Ժիրայր Սեֆիլյանի ու Վարուժան Ավետիսյանի համատեղ հոդվածը

ՀՔԾ որոշմամբ կալանք է դրվել Ալեք Ենիգոմշյանի բանկային հաշվեհամարի վրա
    (304 դիտւմ)

Վարչախումբը շարունակում է քաղաքական հալածանքները Սասնա Ծռերի և նրանց մոտ կանգնած շրջանակների նկատմնամբ: Հատուկ Քննչական Ծառայության որոշմամբ կալանք է դրվել Ալեք Ենիգոմշյանի բանկային հաշվեհամարի վրա: Բացի այն փաստից, որ նման որոշումը հակաօրինական է, որովհետև բանկային հաշիվը որևէ կապ չունի նրան առաջադրված ի սկզբանե անհեթեթ մեղադրանքների հետ, այն այլ առումով ևս մարդու իրավունքների կոպիտ խախտում է, … Continue reading ՀՔԾ որոշմամբ կալանք է դրվել Ալեք Ենիգոմշյանի բանկային հաշվեհամարի վրա

Վիգեն Սարգսյանի համար «այդ տարածքները» հայրենիք չե՞ն և նա պատրա՞ստ է դրանք «վերադարձնել»
October 21, 2016    (328 դիտւմ)

Վերջերս ՀՀ Պաշտպանության նախարար նշանակված Վիգեն Սարգսյանը 2010 թ.-ի փետրվարի 12-ին, երբ հանդիսանում էր ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Վաշինգտոնի Ռազմավարական և Միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) կազմակերպած միջոցառման ժամանակ, պատասխանելով Ադրբեջանի դեսպանի հնչեցրած հարցին, հայտարարել է. «Կարևորն այն է, որ ՀՀ նախագահը, ով նախկինում Պաշտպանության նախարար էր, բազմիցս հայտարարել է, որ … Continue reading Վիգեն Սարգսյանի համար «այդ տարածքները» հայրենիք չե՞ն և նա պատրա՞ստ է դրանք «վերադարձնել»

Կարո Եղնուկյանի հայտարարությունը
October 20, 2016    (330 դիտւմ)

Իշխանությունների կողմից իմ նկատմամբ արդեն 5-րդ տարին իրականացվող քաղաքական հալածանքը ունի խորը արմատներ: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես Երևանի Ալեք Մանուկյան փողոցի վրա գտնվող իմ եռահարկ շինությունը անվճար տրամադրեցի Հիմնադիր խորհրադարանին և բոլոր այլ քաղաքացիական շարժումներին, ովքեր դրա կարիքն ունեցել են: Ավելին, ես ինքնս սկսեցի ակտիվ մասնակցություն ունենալ մի շարք քաղաքացիական նախաձեռնություններին, ինչը բնականաբար … Continue reading Կարո Եղնուկյանի հայտարարությունը

30 արծաթ Բ26-ին ծախված դատավորին (տեսանյութ)
    (722 դիտւմ)

Գևորգ Սաֆարյանի գործով հերթական դատական նիստը միջադեպով մեկնարկեց Դատավորը ընդհատեց նիստը՝ տեսնելով դահլիճում պարզված Հայաստանի դրոշը, ապա ցուցում տվեց կարգադրիչներին եռագույնը ձեռքին կնոջը դուրս բերել դահլիճից: Դատական կարգադրիչները կնոջն այլևս թույլ չտվեցին դահլիճ վերադառնալ: Բազմաթիվ ընդդիմադիր գործիչների դատած Մնացական Մարտիրոսյանին նա խորհրդանշական 30 արծաթ էր բերել, ինչպես ինքն ասաց՝ դատարանի համար․ – «Դատարանը ծախված ա … Continue reading 30 արծաթ Բ26-ին ծախված դատավորին (տեսանյութ)

Ժիրայր Սէֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը հորդորում են Կարո Եղնուկյանին դադարեցնել հացադուլը
    (1380 դիտւմ)

Սիրելի Կարո, Հացադուլը քաղբանտարկյալի համար պայքարի ծայրահեղ միջոց է: Սակայն այս մարդատյաց և հակահայ ռեժիմի համար մարդու կյանքը և առողջությունը ոչ մի արժեք չունեն: Միևնույն ժամանակ՝ քո հացադուլի շնորհիվ քո և մյուս քաղբանտարկյալների իրավունքների խախտումներն ավելի լայն հանրային ու միջազգային ուշադրության արժանացան: Հորդորում ենք քեզ բավարարվել այդ արդյունքով ու խնայել առողջությունդ և ուժդ ու եռանդդ … Continue reading Ժիրայր Սէֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը հորդորում են Կարո Եղնուկյանին դադարեցնել հացադուլը