Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
«Իշխանափոխությունը օրակարգային խնդիր է. «Ժառանգությունը» պատրաստ է միասնական գործողությունների».Արմեն Մարտիրոսյան
September 6, 2015    (848 դիտում)

Արմեն Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումն էլ սահմանադրության կոպիտ խախտումով է տեղի ունեցել: Ինչ վերաբերում է սահմանադրության նոր տարբերակին՝ Մարտիրոսյանն ասաց, որ նախագծում հանդիպել է մի դրույթի, ըստ որի, անկախ պետությունը կարող է իր մեջ ներառել որեւէ պետության  տարածք. «Սա վտանգավոր է: Այս նոր սահմանադրությունում չկա մի կետ, որով պիտի պայքար լինի մենաշնորհների … Continue reading «Իշխանափոխությունը օրակարգային խնդիր է. «Ժառանգությունը» պատրաստ է միասնական գործողությունների».Արմեն Մարտիրոսյան

Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանի ելույթը «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)
September 4, 2015    (1399 դիտում)

4 սեպտեմբեր 2015 թ. Մեր երկրում առկա բոլոր պրոբլեմների պատճառը մեկն է՝ սահմանադրականության բացակայությունը: Սահմանադրականություն ասելով, մենք հասկանում ենք փոխադարձ վերահսկողություն, դատարանի անկախություն, հասարակական – քաղաքական կյանքում հետադարձ կապերի առկայություն, այդ թվում՝ քաղաքական որոշումների հետևանքների գործուն ազդեցություն այդ որոշումներն ընդունողների վրա։ Սահմանադրականություն ասելով, մենք հասկանում ենք նաև իրար վերահսկող էլիտար բևեռների փոխադարձ հանդուրժողականություն և ռազմավարական … Continue reading Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանի ելույթը «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

«Արցախը Հայաստան է և վերջ». Հիմնադիր խորհրդարան
September 2, 2015    (768 դիտում)

Այսօր սեպտեմբերի 2-ն է՝ Արցախի արհեստական անկախության օրը: Արցախի հայությունը 1988 թ. ոտքի կանգնեց իր ինքնորոշման իրավունքը Հայրենիքին վերամիավորվելու ձևով իրականացնելու նպատակով: Այս բնական ձգտումն ընդունեց և արցախաբնակ հայերին սատար կանգնեց համայն հայությունը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Սակայն հետագայում Արցախը Հայրենիքին վերամիավորելու փոխարեն ընտրվեց նրա ինքնորոշումը արհեստական անկախության ճանապարհով տանելու ռազմավարությունը: Այս ռազմավարության հեղինակները … Continue reading «Արցախը Հայաստան է և վերջ». Հիմնադիր խորհրդարան

«Ոչ մի պարագայում չի կարելի նահանջել»․ Ժիրայր Սէֆիլյան
September 1, 2015    (738 դիտում)

Պայքարող երիտասարդնե՛ր, դուք պետք է շատ ավելի հաստատակամ և սկզբունքային լինեք: Ոչ մի պարագայում չի կարելի նահանջել և հարմարվել: Նահանջի գինը մեր Հայրենիքն է և ձեր ու ձեր երեխաների ապագան: Ռեժիմն իր գոյության վերջին շնչում է, առանց երկմտելու և հաղթանակի հավատով մնացեք ձեր դիրքերում և շարունակեք պայքարը: Մասնավորապես՝ անմիջապես հրապարակեք ձեր և ձեր մերձավորների նկատմամբ … Continue reading «Ոչ մի պարագայում չի կարելի նահանջել»․ Ժիրայր Սէֆիլյան

Ռեժիմը հերթական անգամ բացահայտում է իր բռնատիրական բնույթը և հետևողականորեն խոչընդոտում Գարեգին Չուգասզյանի մասնագիտական գործունեությունը
August 28, 2015    (1440 դիտում)

28.08.2015 թ. Շինծու մեղադրանքով մեղադրյալի կարգավիճակում հայտնված Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանին արդեն երկրորդ անգամ արգելվում է մասնագիտական գործունեության անհրաժեշտության բերմամբ դուրս գալ ՀՀ սահմաններից: Նախորդ անգամ նրան արգելվեց Ինտերնետի կառավարման համաեվրապական ամենամյա   համաժողովին մասնակցելու նպատակով մեկնել Բուլղարիա, իսկ այս անգամ նրան արգելում են որպես Եվրոպայի խորհրդի Ինտերնետի ազատության ու միջպետական տեղեկատվական հոսքերի հարցերով կոմիտեի անդամ … Continue reading Ռեժիմը հերթական անգամ բացահայտում է իր բռնատիրական բնույթը և հետևողականորեն խոչընդոտում Գարեգին Չուգասզյանի մասնագիտական գործունեությունը

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՄԱՍ 1
    (879 դիտում)

Հայաստանում իշխանափոխության 2 եղանակ գոյություն ունի՝ 1. համակարգի ներսում՝ ընտրությունների միջոցով, կամ 2. համակարգից դուրս՝ փողոցում ժողովրդին մոբիլիզացնելու միջոցով: Վերջին 20 տարիների փորձը ցույց է տվել, որ ընտրությունների միջոցով դա տեղի չի ունենում (դրա վառ ապացույցը 1996թ-ից ի վեր կայացած ընտրությունները) և տեղի չի ունենալու առնվազն մոտակա մի քանի տասնամյակում (դրա վառ ապացույցը՝ Արտաշատի քաղաքապետի … Continue reading ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՄԱՍ 1

Նախագահի նստավայրի ուղղությամբ հավկիթներ նետած ակտիվիստը ազատվել է աշխատանքից
August 26, 2015    (550 դիտում)

Օգոստոսի 20-ին բողոքի ցույցի ժամանակ ՀՀ նախագահի նստավայրի ուղղությամբ հավկիթներ նետած ակտիվիստ Գևորգ Սաֆարյանն ազատվել է աշխատանքից: Հիմնադիր խորհրդարանի քատուղարության անդամ Սաֆարյանը իրեն աշխատանքից ազատելը համարում է քաղաքական հետապնդում՝ ընդգծելով, որ աշխատանքից հեռացնելու մասին իրեն տեղեկացրել են ցույցի հաջորդ օրը․ – «Ինձ տնօրենը մոտեցավ և ասեց, որ «Այբ»-ում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ, որի արդյունքում … Continue reading Նախագահի նստավայրի ուղղությամբ հավկիթներ նետած ակտիվիստը ազատվել է աշխատանքից

Ուղղում Գևորգ Սաֆարյանին աշխատանքից ազատելու հաղորդագրության վերաբերյալ
    (917 դիտում)

Սերժ Սարգսյանին քննադատելու և նախագահական նստավայրի վրա ձվեր նետելու պատճառով որպես հաշվեհարդար հաստիքի կրճատման ձևական պատճառաբանությամբ ս.թ. սեպտեմբերի 1-ից Գևորգ Սաֆարյանին «Այբ» դպրոցում կատարած աշխատանքից ազատելու մասին Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրության մեջ թյուրիմացաբար հրապարակվել է սխալ տվյալ: Հաղորդագրության մեջ նշվել է, որ Սերժ Սարգսյանը «Այբ» հիմնադրամի կառավարման մարմնի՝ Գործադիր խորհրդի անդամ է, ինչը իրականությանը չի … Continue reading Ուղղում Գևորգ Սաֆարյանին աշխատանքից ազատելու հաղորդագրության վերաբերյալ

Ռեժիմը շարունակում է հաշվեհարդարի քայլեր կատարել Գևորգ Սաֆարյանի նկատմամբ
August 25, 2015    (2242 դիտում)

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը ազատվել է աշխատանքից՝ հաստիքների կրճատման ձևական պատճառաբանությամբ: Նա աշխատում էր «Այբ» դպրոցում՝ որպես անվտանգության աշխատող: Իրականում նրան աշխատանքից ազատելու պատճառը նրա քաղաքական ակտիվ գործունեությունն է, որը երբեմն դրսևորվում է կտրուկ գործողություններով: Ռեժիմի համբերության բաժակը «լցվել է», քանի որ ս.թ. օգոստոսի 20-ին ռուսաստանաբնակ ուսանողուհի Սյուզի Գևորգյանի նկատմամբ կատարված բռնության դեմ … Continue reading Ռեժիմը շարունակում է հաշվեհարդարի քայլեր կատարել Գևորգ Սաֆարյանի նկատմամբ

«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության՝ քաղաքական ուժերին ուղղված դիմումի առթիվ Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հայտարարությունը
August 24, 2015    (1200 դիտում)

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը ողջունում է «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության գործունեությունը, քանի որ նա վառ է պահում ժողովրդական դիմադրության կրակը: Այս համատեքստում ողջունելի է նաև «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության դիմումը, որով նա քաղաքական ուժերին կոչ է անում ձևավորել Ժողովրդական վստահության կառավարություն: Ժողովրդի վստահությունը վայելող անցումային կառավարության ստեղծման առաջարկությունը համընկնում է Հիմնադիր խորհրդարանի ծրագրին: Միևնույն ժամանակ՝ ներկա փուլում ժողովրդի … Continue reading «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության՝ քաղաքական ուժերին ուղղված դիմումի առթիվ Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հայտարարությունը