Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
«ԱրմենիաTV»-ն ցեխ է շպրտել Սէֆիլյանի անցած մարտական ուղու վրա և պետք է ներողություն խնդրի․ փաստաբան (տեսանյութ)
November 5, 2016    (5148 դիտւմ)

Ազատամարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանն ընդդեմ «Արմենիա TV» -ի քաղաքացիական հայց է ներկայացրել՝ հեռուստաընկերությունից պահանջելով իր վերաբերյալ տարածված կեղծ տեղեկությունները հերքել, ինչպես նաև իրենից հրապարակային ներողություն խնդրել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ժիրայր Սէֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ Սէֆիլյանի ձերբակալությունից օրեր առաջ՝ հուլիսի 12-ին «Արմենիա TV-ի «Սուր անկյուն» հաղորդման շրջանակներում ցուցադրվել է մի … Continue reading «ԱրմենիաTV»-ն ցեխ է շպրտել Սէֆիլյանի անցած մարտական ուղու վրա և պետք է ներողություն խնդրի․ փաստաբան (տեսանյութ)

Իշխանությունը կազմակերպելով Սարի թաղի պետական ահաբեկչությունը, կանխեց իր վախճանը. Ալեք Ենիգոմշյան
November 1, 2016    (766 դիտւմ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը: – Պարոն Ենիգոմշյան, Al Jazeera հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն անդրադառնում է ՊՊԾ գնդի գրավմանը՝ նշելով, որ նրանց պահանջը ոչ թե Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումն էր, այլ նրան Հայաստանի դիկտատոր նշանակելը: Հաջորդ պահանջը, նրա խոսքով, ԼՂ խնդրի կարգավորման հետ կապված կոշտ դիրքորոշում ունենալն … Continue reading Իշխանությունը կազմակերպելով Սարի թաղի պետական ահաբեկչությունը, կանխեց իր վախճանը. Ալեք Ենիգոմշյան

Մենք դրսում ենք անազատության մեջ, նրանք ներսում.Արմենակ Կյուրեղյան
    (664 դիտւմ)

Մեր զրուցակիցն է «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհրդի անդամ, Կյուրեղյան եղբայրների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը «Սասնա ծռերը» հրապարակել է ճանապարհային քարտեզը, ծրագիրը, որըդրված է քննարկման. արդյոք Ձեզ համար բոլոր կետերն ընդունելի են։Մասնավորապես որքանո՞վ է արդյունավետ լոկալ և զանգվածայինընդվզման մասին դրույթը։ Ծրագիրը քարացած չէ, փոփոխման և լրամշակման ենթակա է։ Ցանկացած ծրագիր միշտ կարող է լավանալ՝ կախված իրավիճակից, … Continue reading Մենք դրսում ենք անազատության մեջ, նրանք ներսում.Արմենակ Կյուրեղյան

Ծրագրի իրագործումը կհեռացնի գաղութային վարչակազմին. Վարուժան Ավետիսյանի բացառիկ հարցազրույցը
    (750 դիտւմ)

«Առաջին լրատվական»-ը բացառիկ հարցազրույց է անցկացրել Վարդաշեն ՔԿՀ-ում գտնվող, «Սասնա ծռեր» խմբի անդամ  Վարուժան Ավետիսյանի հետ Պարոն Ավետիսյան, նախ շնորհակալություն այս հնարավորության համար: Փորձենք մի փոքր ամփոփել տեղի ունեցածը: Ձեր համախոհներից շատերը նշում են, թե տեղյակ չեն եղել Ձեր ծրագրի մասին: Անգամ «Սասնա ծռեր»-ի անդամներից եղան այնպիսիք, որ նշում էին, թե ՊՊԾ գունդ մտնելուց հետո … Continue reading Ծրագրի իրագործումը կհեռացնի գաղութային վարչակազմին. Վարուժան Ավետիսյանի բացառիկ հարցազրույցը

«Սասնա ծռեր» ճանապարհային քարտեզը ենթադրում է երեք փուլ. Ալեք Ենիգոմշյան (տեսանյութ)
October 29, 2016    (2160 դիտւմ)

Մենք առաջիկա երեքշաբթի կունենանք մամուլի ասուլիս`  նվիրված ճանապարհային քարտեզի պարզաբանմանը: Այս պահին ասեմ, որ ճանապարհային քարտեզն առաջիկա ժամանակների աշխատանքային ծրագիրն է: ArmLur.am-ի հետ զրույցում, խոսելով «Սասնա ծռեր» ճանապարհային քարտեզի մասին, նշեց Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը: «Ծրագիրը ենթադրում է երեք փուլ: Առաջինն իշխանափոխության իրականացման փուլն է, երկրորդը`իշխանափոխությունից հետո մինչև նոր հանրապետության ստեղծումը, իսկ երրորդը` սկիզբ … Continue reading «Սասնա ծռեր» ճանապարհային քարտեզը ենթադրում է երեք փուլ. Ալեք Ենիգոմշյան (տեսանյութ)

«Բազմացել է մորթապաշտների անտարբեր մի տեսակ, որը մտածում է միայն իր մասին».Եղիշե Պետրոսյան (տեսանյութ)
October 27, 2016    (2373 դիտւմ)

Երաժիշտ Եղիշե Պետրոսյանը պատմում է, թե ինչու է ինքը պայքարում հանուն արդարության, քաղբանտարկյալների ազատության: Նա Սասնա ծռեր ֆոնդի հոգաբարձուների խորհրդի անդամ է և զբաղվում է հատկապես հանրության ուշադրությունը այդ խնդրի վրա մշտապես սևեռված պահելով:«Բազմացել է մորթապաշտների անտարբեր մի տեսակ, որը մտածում է միայն իր անձնական` ոչ ընդհանուրի շահերի մասին, այսինքն, իմ տունը սարքեցի, իմ տան ներսը … Continue reading «Բազմացել է մորթապաշտների անտարբեր մի տեսակ, որը մտածում է միայն իր մասին».Եղիշե Պետրոսյան (տեսանյութ)

«ՀԱԿ-ի մոտեցումը մենք չենք կիսում, իրենց հրավերը մեզ չի վերաբերում». Ալեք Ենիգոմշյան
October 25, 2016    (921 դիտւմ)

Այսօր ՀԱԿ-ը համագործակցության առաջարկ է արել բոլոր այն ուժերին, որոնք 2017թ-ի ապրիլին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին խնդիր են դնում ընտրություններով իշխանափոխություն իրականացնելու միջոցով Հայաստանում օրինակարգ իշխանության ձեւավորումն ու ժողովրդավարության հաստատումը: Այս առնչությամբ Aravot.am-ը «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանից հետաքրքրվեց՝ համագործակցության հրավերն ընդունո՞ւմ են, թե՞ ոչ: Նա պատասխանեց. «Մեր կեցվածքը շատ հստակ է այս վարչախմբի օրոք … Continue reading «ՀԱԿ-ի մոտեցումը մենք չենք կիսում, իրենց հրավերը մեզ չի վերաբերում». Ալեք Ենիգոմշյան

ԿՀԱՋՈՂՎԻ ԱՐԴՅՈ՞Ք ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՍՏԱՆՁՆԵԼ «ՀԱՅԿԱԿԱՆ ԻՎԱՆԻՇՎԻԼՈՒ» ԴԵՐԸ ՀԽ նախագահ Գ. Չուգասզյանի հարցազրույցը
    (1798 դիտւմ)

Հարց. Սասնա Ծռերի ապստամբական գործողությունից հետո անցել է ավելի քան երեք ամիս: Ինչպե՞ս կբնութագրեիք Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակը: Եթե կարճ պատասխանեմ Ձեր հարցին, ապա պետք է ասեմ հետևյալը. քաղաքական նոր ժամանակների “մի ուրվական է շրջում” Հայաստանում… Սասնա Ծռերի ապստամբական գործողությամբ հետաձգվեց ազատագրված հողերի հանձնման դավադիր գործընթացը, իսկ գաղութային ադմինիստացիայի կողմից մշակված և նոր սահմանադրությամբ պայմանավորված … Continue reading ԿՀԱՋՈՂՎԻ ԱՐԴՅՈ՞Ք ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՍՏԱՆՁՆԵԼ «ՀԱՅԿԱԿԱՆ ԻՎԱՆԻՇՎԻԼՈՒ» ԴԵՐԸ ՀԽ նախագահ Գ. Չուգասզյանի հարցազրույցը

Եկող շաբաթվանից կանցնենք հրապարակային պայքարի. Ալեք Ենիգոմշյան (տեսանյութ)
October 22, 2016    (721 դիտւմ)

Ավելի քան մեկ ամիս է, ինչ «Սասնա ծռեր» քաղաքական խորհուրդը հանրային հավաքներ, զանգվածային այլ միջոցառումներ չի իրականացնում: Եկող շաբաթվանից կրկին հրապարակային պայքար է սկսվելու: «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ճանապարհային քարտեզը գրեթե պատրաստ է, եկող շաբաթվա սկզբին կհրապարակվի, եւ հանրությունը կիրազեկվի այդ մասին: Հարցին, թե մտավախություն չկա՞, … Continue reading Եկող շաբաթվանից կանցնենք հրապարակային պայքարի. Ալեք Ենիգոմշյան (տեսանյութ)

«Ապացույց չկա Ժիրայր Սեֆիլյանի դեմ». կալանքի ժամկետը երկարացվեց
October 17, 2016    (1877 դիտւմ)

«100-ամյակն առանց ռեժիմ»-ի շարժման ղեկավար, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի կալանքի ժամկետը երկարացվել է եւս երկու ամսով: Պաշտպան Տիգրան Հայրապետյանն «Ա1+»-ին հայտնեց, որ լույս կիրակի գիշերը՝ ժամը 1,30 պետք է հրապարակվեր որոշումը, սակայն միայն  այսօր մեծ դժվարությամբ կարողացել են պարզել, որ Ժիրայր Սեֆիլյանի կալանավորման ժամկետը երկարացվել է: Պաշտպանի խոսքերով՝  մեղադրանքը ամբողջությամբ անհիմն է:  «Երեք … Continue reading «Ապացույց չկա Ժիրայր Սեֆիլյանի դեմ». կալանքի ժամկետը երկարացվեց