Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Այլ ուժերի ակտիվացումը «Սասնա ծռերի» էներգետիկայի շնորհիվ է.Ալեք Ենիգոմշյան (տեսանյութ)
September 12, 2016    (2168 դիտւմ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ազատության հրապարակում սեպտեմբերի 10-ին հրավիրեց իր առաջին հանրահավաքը: Արդյո՞ք սա վկայում է այն մասին, որ «Սասնա ծռեր»- ը ձախողեցին, և այդ ձախողումը պատճառ հանդիսացավ, որ քաղաքական ուժերը այս պահին հայտ ներկայացնեն Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու: «Առաջին լրատվական»– ի հետ զրույցում այս հարցին ի պատասխան «Սասնա ծռեր» շարժման խորհրդի անդամ Աեք Ենիգոմշյանը նշեց, … Continue reading Այլ ուժերի ակտիվացումը «Սասնա ծռերի» էներգետիկայի շնորհիվ է.Ալեք Ենիգոմշյան (տեսանյութ)

Ինչի համար է ձերբակալվել Վահագն Ղումաշյանը (տեսանյութ)
September 7, 2016    (2084 դիտւմ)

Բանաստեղծ Ալեքսանդր Ղումաշյանը Սասնա ծռերի գործով ձերբակալված Վահագն Ղումաշյանի հայրն է: Նա վստահ է, որ իր տղան լրիվ անհիմն է ձերբակալվել: Պատմում է, որ Վահագնը ներգրավված է եղել Հիմնադիր խորհրդարանի աշխատանքներում որպես օպերատոր, ինքն էլ միայն լրատվամիջոցներից է տեղեկացել, որ տղայի մոտից տեսախցիկը վերցրել են, իսկ նրան՝ ձերբակալել: Գործի նյութերում գրված է, որ Վահագն Ղումաշյանը … Continue reading Ինչի համար է ձերբակալվել Վահագն Ղումաշյանը (տեսանյութ)

Վերաքննիչ դատարանը մերժեց Ժիրայր ՍԷֆիլյանի բողոքը. (տեսանյութ)
August 30, 2016    (1633 դիտւմ)

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր կայացած նիստում մերժել է «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի և «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի կալանքը վերանայելու բողոքները։ Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել Ժիրայր Սեֆիլյանին և ևս 8 անձանց: Սեֆիլյանը մեղադրվում էր մի խումբ անձանց միջոցով զենքի ապօրինի շրջանառություն կազմակերպելու մեջ: Օգոստոսի սկզբին … Continue reading Վերաքննիչ դատարանը մերժեց Ժիրայր ՍԷֆիլյանի բողոքը. (տեսանյութ)

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Մարտիրոսյան Հակոբյանի` Դեդ, դստերն ազատում են աշխատանքից (տեսանյութ)
August 24, 2016    (810 դիտւմ)

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Մարտիրոսյան Հակոբյանի` Դեդ, դստերն այսօր առավոտյան տեղեկացրել են, որ ինքն աշխատանքից հեռացման խնդրի առջև է կանգնած: Այս մասին  նա նշեց լրագրողների հետ զրույցում: «Որ ինձ համար ավելի լավ լինի, առաջարկեցին, որ ես դիմում գրեմ: Ես հաճախակի բացակայել եմ և պատճառաբանությունը դա են բերում: Ես մեկ շաբաթ եմ բացակայել», – նշեց նա: … Continue reading «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Մարտիրոսյան Հակոբյանի` Դեդ, դստերն ազատում են աշխատանքից (տեսանյութ)

Հիմնադիր խորհրդարանի օպերատոր Վահագն Ղումաշյանը կմնա կալանավորված.(տեսանյութ)
    (2378 դիտւմ)

Հիմնադիր խորհրդարանի օպերատոր Վահագն Ղումաշյանը կմնա կալանավորված: Վերաքննիչ քրեական դատարանն այսօր անփոփոխ է թողել առաջին ատյանի որոշումը: 24 օր առաջ  կալանավորված Վահագն Ղումաշյանը մեղադրվում է  զանգվածային անկարգությունների ժամանակ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Պաշտպան Հայկուհի Հարությունյանը սակայն նշում է, նա այդ օրը դեպքի վայրում չի եղել: «Վահագնը,  ինչպես նաեւ իր ընկերները,  որոնց հայտարարությունները մենք … Continue reading Հիմնադիր խորհրդարանի օպերատոր Վահագն Ղումաշյանը կմնա կալանավորված.(տեսանյութ)

Աշխարհի 32 քաղաքներում ի աջակցություն «Սասնա ծռերի» հանրահավաքներ կլինեն
August 23, 2016    (1834 դիտւմ)

«Հայկական վերածնունդ» համահայկական կազմակերպությունը պատրաստվում է համահայկական հանրահավաք անցկացնել սփյուռքի առնվազն 32 քաղաքում: Թիվը հատուկ է ընտրված՝ պայմանավորված ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների թվի հետ (այդ թվում՝ սնունդ բերող Արթուր Սարգսյանի): «Հայկական վերածնունդ» համահայկական կազմակերպության Բելգիայի կառույցի պատասխանատու Գարիկ ԽաչատրյաննArmtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ հավաքներով իրենց աջակցություն են հայտնում ոտքի կանգնած … Continue reading Աշխարհի 32 քաղաքներում ի աջակցություն «Սասնա ծռերի» հանրահավաքներ կլինեն

«Արայիկ Խանդոյանի առաջադրումը փոքրիկ մարտավարական քայլ է». Ա. Ենիգոմշյան
August 21, 2016    (1828 դիտւմ)

Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչ, ԱՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով հուլիսի 17-ից՝ ՊՊԾ գնդի գրավումից հետո Հայաստանում սկիզբ առած պայքարին ու ներկայիս տրամադրություններին, նշեց, թե ընդհանուր առմամբ շատ բան չի փոխվել տրամադրվածության առումով, ժողովուրդը շարունակում է կիսել «Սասնա ծռերի» պահանջները: Իսկ ներկայիս պասիվությունն, ըստ Ենիգոմշյանի, արդարացված է. եղան քաղաքական ձերբակալություններ, ապօրինի կերպով շատ քաղաքացիներ … Continue reading «Արայիկ Խանդոյանի առաջադրումը փոքրիկ մարտավարական քայլ է». Ա. Ենիգոմշյան

Դավաճաններին բացահայտելը մեր պարտքն է. Պավել Մանուկյան (տեսանյութ)
June 19, 2016    (802 դիտւմ)
Զ․Փոստանջյանը և Վ․Ավետիսյանը ՀՕՊ-ի հանձնման վտանգների մասին (տեսանյութ)
June 14, 2016    (686 դիտւմ)

Զարուհի Փոստանջյանը և Վարուժան Ավետիսյանը ՀՕՊ-ի հանձնման վտանգների մասին Հարցազրույց Ազատություն TV-ին, 13․06․2016

Ժողովուրդը պետք է սրբի ազգային դավաճաններին. Վարուժան Ավետիսյան (տեսանյութ)
    (1604 դիտւմ)

«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության կողմից Ազգային ժողովի դիմաց կազմակերպվել է բողոքի ակցիա: Ակցիայի մասնակիցների նպատակն է կանխել Ազգային ժողովի կողմից «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի վավերացումը: Ակցիայի մասնակիցների թվում է նաև  «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Վարուժան Ավետիսյանը: «Առաջին … Continue reading Ժողովուրդը պետք է սրբի ազգային դավաճաններին. Վարուժան Ավետիսյան (տեսանյութ)