Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Մերժելի է ազգադավի ու հանցագործի հետ սեղան նստեը և նրա խաղը խաղալը. ընտրություններին մասնակցելը բացառվում է
March 24, 2016    (656 դիտւմ)

ԳԱԼԱ-ի հարցազրույցը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի հետ: -Պարոն Սեֆիլյան, այսօր «Նոր Հայաստանը» հրապարակել էիշխանափոխության «ճանապարհայինքարտեզ»-ը, որը ենթադրում է արտահերթ ընտրությունների միջոցով երկրում փոխել իշխանությունը: Սա նաեւ ընդդիմադիր եւ քաղաքացիական հասարակության դաշտում ուժերի լայն կոնսոլիդացիա է ենթադրում: Հատկապես ո՞ր ուժերի հետ է «Նոր Հայաստանը» համագործակցության հնարավորություններ տեսնում: -Մեր նախագիծը կոչվում … Continue reading Մերժելի է ազգադավի ու հանցագործի հետ սեղան նստեը և նրա խաղը խաղալը. ընտրություններին մասնակցելը բացառվում է

Սվիտալսկի․ Գևորգ Սաֆարյանի անազատության մեջ գտնվելը անհամաչափ է իրավիճակին
March 23, 2016    (464 դիտւմ)

Անցած շաբաթ Երևանում կայացած մարդու իրավունքների շուրջ ԵՄ – Հայաստան երկխոսության ժամանակ եվրոպացի պաշտոնյաները բարձրացրել են նաև Ամանորից անազատության մեջ գտնվող ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի հարցը: Այս մասին «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Հարցեր կան, որոնք ես չեմ քննարկի հրապարակավ, սակայն գաղտնիք չէ, որ մենք բարձրացրել ենք ակտիվիստի հարցը, … Continue reading Սվիտալսկի․ Գևորգ Սաֆարյանի անազատության մեջ գտնվելը անհամաչափ է իրավիճակին

«Միայն պալատի ներսում քայլեր ձեռնարկելն արդյունք չի տալու». «Նոր Հայաստանը» չի միանա «4+4+4» ձևաչափով ընթացող քննարկումներին
March 19, 2016    (552 դիտւմ)

– Երեկ Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ ընթացող քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իշխանություններին առաջարկեց ստեղծել 4+4+4 բանակցությունների ձևաչափ՝ ԸՕ նախագիծը քննարկելու և մշակելու համար: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ համաձայն են ստեղծել այդ ձևաչափը: Հնարավո՞ր է՝ «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժումը ևս մասնակցի այդ քննարկումներին, և, առահասարակ, ի՞նչ կարելի … Continue reading «Միայն պալատի ներսում քայլեր ձեռնարկելն արդյունք չի տալու». «Նոր Հայաստանը» չի միանա «4+4+4» ձևաչափով ընթացող քննարկումներին

Գարեգին Չուգասզյանի հարցազրույցը Ազատություն ռադիոկայանին
    (542 դիտւմ)

Ռեժիմը այս օրենսգրքով շտապում է օր առաջ լեգիտիմության շղարշ հաղորդել իր բռնապետությանը, քանի որ մեզնից լավ է հասկանում այն բոլոր անկայունությունները, որոնք իրեն սպասում են առջևում թե՛ ֆինասատնտեսական և թե՛ աշխարհաքաղաքական իմաստով: Ուստի, ընդդիմությունը պետք է օգտվի այս հնարավորությունից և միավորվի մատուցվող դրակոնյան ընտրական օրենքի շուրջ՝ միավորելով ժողովրդին:

«Նոր Հայաստան»-ի հույսը «որակով մոբիլիզացված ժողովրդի ոտքը գետնին խփելու» վրա է
March 9, 2016    (561 դիտւմ)

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը մարտի 18-ին հրավիրել է հանրահավաք՝ կապված երկրում սոցիալ-տնտեսական օրեցօր վատթարացող իրավիճակի, մարդու իրավունքների ոտնահարման հետ: «Կլինի բողոքի ցույց՝ մատնանշելու համար աղետալի վիճակն այդ բնագավառներում և ցույց տալու համար, որ կա պայքար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Վարուժան Ավետիսյանը: Նրա խոսքով՝ ընտրությունները, որպես ժողովրդավարական մեխանիզմ, … Continue reading «Նոր Հայաստան»-ի հույսը «որակով մոբիլիզացված ժողովրդի ոտքը գետնին խփելու» վրա է

Հմայակ Հովհանիսյանի հարցազրույցը դատական նիստից հետո
March 6, 2016    (439 դիտւմ)
Ինչ առնչություն ունի Ժիրայր Սէֆիլյանը Սուրեն Սուրենյանցի ծեծի ենթարկելու հետ
March 5, 2016    (505 դիտւմ)
Ժիրայր Սեֆիլյանին հարցաքննել են Սուրեն Սուրենյանցին ծեծի ենթարկելու գործով
    (439 դիտւմ)

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ընդդիմությանմիասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանին այսօր Կենտրոնիքննչական բաժին են կանչել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին ծեծիենթարկելու դեպքով: Այս մասին, ի պատասխան մեր հարցին ասաց «Նոր Հայաստան»հանրային փրկության ճակատի անդամ Վարուժան Ավետիսյանը, որընույնպես ներկա է եղել հարցաքննությանը: Նրա խոսքով՝ Սուրեն Սուրենյանցը հաղորդում է տվել այն մասին, որ2015 թվականի դեկտեմբերի 8-ին իրեն 3 անծանոթ Դատախազությանմոտակայքից նստեցրել … Continue reading Ժիրայր Սեֆիլյանին հարցաքննել են Սուրեն Սուրենյանցին ծեծի ենթարկելու գործով

Մինչեւ ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածը կարող է բախտորոշ լինել. Ժիրայր Սեֆիլյան
    (897 դիտւմ)

Ռեժիմի հեռացման համար Հիմնադիր խորհրդարանի սահմանած վերջնաժամկետը շուտով կմոտենա ավարտին: Նախորդ տարի ապրիլի 24-ից առաջ սկսելով բողոքի ակցիաների նախապատրաստում՝ Հիմնադիր խորհրդարանը ազդարարեց «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսի իրագործման անհրաժեշտության մասին: «Մենք կվերադառնանք տուն եւ ժողովրդին կոչ կանենք վերադառնալ տուն այն ժամանակ, երբ մենք արդեն հաջողել ենք ձերբազատվել այս ռեժիմից»,- ասում էր 100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ղեկավարությունը ստանձնած … Continue reading Մինչեւ ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածը կարող է բախտորոշ լինել. Ժիրայր Սեֆիլյան

Ժիրայր Սեֆիլյան. Վերջապես պետք է հասկանանք, որ օտար կայսրություների բախումներից մենք չենք կարող օգուտ ունենալ
February 25, 2016    (1983 դիտւմ)

Տարածաշրջանի հարևան և ավելի լայն շրջանակի երկրներում առկա ներքաղաքական և սոցիալ–տնտեսական անկայունության ֆոնին Հայաստանում կարծես թե պահպանվում է վերջին տարիների «կայուն լճացումը»: Դա իշխանության գործողությունների արդյունք է, թե՞ պարզապես երկիրը լողում է ընթացքին հանձնվածի վիճակում: Կարծում եմ՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումները հիմնականում մեր օգտին են: Այդ համատեքստում աշխարհի առջև Իրանի բացվելը և Արևմուտքի հետ դրական առումով նրա հարաբերությունների արմատական փոփոխությունը, … Continue reading Ժիրայր Սեֆիլյան. Վերջապես պետք է հասկանանք, որ օտար կայսրություների բախումներից մենք չենք կարող օգուտ ունենալ