Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Գարեգին Չուգասզյանին ձերբակալել են Ծիծեռնակաբերդի տարածքում
April 25, 2018    (1580 դիտւմ)

Հայտնում ենք, որ Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը երեկ դուրս էր եկել ընդհատակից և այսօր Հիմնադիր խորհրդարանի գործընկերների հետ բարձրացել էր Ծիծեռնակաբերդի համալիր հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Մոտ հինգ րոպե առաջ, Ծիծեռնակաբերդի բարձունքից իջնելիս, նրան դիմավորել են ոստիկանները և ձերբակալել։

Ժիրայր Սէֆիլյանի և Սասնա Ծռերի ողջույնի խոսքը հաղթական ժողովրդին
April 23, 2018    (22529 դիտւմ)

Սիրելի հայրենակիցնե՛ր, Հայաստանցինե՛ր և արտերկրահայե՛ր Անհուն հպարտությամբ ու հիացմունքով ողջունում ենք համազգային հաղթանակը, որ դուք տարաք Քաղաքացիական Սարդարապատում։ Դուք ապացուցեցիք, որ Հայ մարդը, Հայաստանի Քաղաքացին ազատ է, արժանապատիվ և արի։ Առանձին ջերմությամբ ու սիրով ողջունում ենք երիտասարդներին, որ դարձան պայքարի առաջամարտիկն ու շարժիչ ուժը՝ բերելով ապագայի մշակույթը և ազգային իղձերի կատարման ու մարդկային երջանկության երաշխավորման … Continue reading Ժիրայր Սէֆիլյանի և Սասնա Ծռերի ողջույնի խոսքը հաղթական ժողովրդին

Որդիների պայքարը հայրերի դեմ
    (810 դիտւմ)

Որդիների պայքարը հայրերի դեմ Երիտասարդների այսօրվա ընդվզումը ճորտության մեջ ծնված ու հասակ առած հայրերի աշխարհի դեմ պայքար է: Ամենախորհրդանշական օրինակը 16-ամյա Էրիկ Խաչատրյանի և նրա հոր տարբերություն-հակադրությունն է: Հայրը ոչ միայն չի հասկանում ու չի աջակցում իր ազգատենչ որդուն, չի գնահատում նրա զոհաբերությունը, այլև համաձայնել է գործիք դառնալ ազգադավ ու ոճրագործ ռեժիմի քարոզչամեքենայի ձեռքին և … Continue reading Որդիների պայքարը հայրերի դեմ

Ազգադավ և ոճրագործ ռեժիմին
    (1547 դիտւմ)

  Հանձնվի՛ր ընդվզած Քաղաքացուն: Եթե մտածում ես արյուն հեղել, Հայի ցասման զոհ կդառնաս: Էպոսում տե՛ս, թե ինչպես է Փոքր Մհերն ավերում Խլաթը, որտեղ մի կենդանի կատու չի թողնվում: Հայաճանաչ չե՛ս, գոնե ասելուց հետո հասկացի՛ր: Սասնա Ծուռ Վարուժան Ավետիսյան

Պետդեպը քննադատել է մարդու իրավունքների վիճակը Հայաստանում
April 21, 2018    (868 դիտւմ)

Իշխանության համակարգային կոռուպցիա, կամայական ձերբակալություններ ու կալանավորումներ, անկախ դատարանների բացակայություն, լրագրողների դեմ բռնություններ ու քննադատներին պատժելու համար պետության իրավական լիազորությունների օգտագործում. սրանք են Հայաստանում մարդու իրավունքների ոլորտի հիմնական խնդիրները, հայտարարում է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը` երեկ հրապարակած ամենամյա զեկույցում: Ամերիկայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ թեև վերջին խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը բարելավվել էր, սակայն, քվեարկությունն ուղեկցվել … Continue reading Պետդեպը քննադատել է մարդու իրավունքների վիճակը Հայաստանում

ԱՄՆ պետդեպարտամենտի մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցը
    (431 դիտւմ)

21.04.2018 | 12:33 Ապրիլի 9-ին Հայաստանն անցում կատարեց կառավարման խորհրդարանական ձևին։ Սերժ Սարգսյանը, որը 2008-2018-ին երկրի նախագահն էր, Ազգային ժողովի հատուկ նիստում ընտրվեց Հայաստանի վարչապետ։ Այդ պատճառով ապրիլի 13-ին այդ Երևանում բողոքի ցույցեր սկսվեցին։ Քվեների գնման և պետական աշխատողների և մասնավոր ընկերությունների աշխատողների վրա ճնշումների մասին հավաստի տեղեկությունները 2017-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հանդեպ հանրային վստահությունը խախտել են` … Continue reading ԱՄՆ պետդեպարտամենտի մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցը

Ժիրայր Սեֆիլյանի և Սասնա Ծռերի ուղերձը երիտասարդներին
April 20, 2018    (31603 դիտւմ)

  «20» ապրիլի 2018թ․ Սիրելի երիտասարդնե՛ր Տարիներ շարունակ հավատով ու համոզմունքով սպասում էինք ձեր քաղաքական ծնունդին։ Եվ, ահա՛, տեսնում ենք, որ մեր Հայրենիքն ապագա ունի, որ դուք իսկական իրավատեր քաղաքացիներ եք և Հայոց պետականության նավը վերջապես կտանեք բաց ծով։ Ճորտության մեջ ծնված ու ապրած ավագ սերնդի մեծ մասը չի կարողանում ամբողջությամբ հասկանալ ձեզ։ Դուք որդիների … Continue reading Ժիրայր Սեֆիլյանի և Սասնա Ծռերի ուղերձը երիտասարդներին

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՄԵՐԺԻ՛Ր ՍԵՐԺԻՆ ՇԱՐԺՄԱՆԸ
April 19, 2018    (482 դիտւմ)

Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունն իր զորակցությունն է հայտնում վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող մեծաքանակ քաղաքացիական շարժմանը, որի նպատակն է խաղաղ քաղաքացիական անհնազանդության միջոցով հեռացնել Սերժ Սարգսյանի ռեժիմը և հաստատել ժողովրդավարական իշխանություն: Այս օրերին բազմաթիվ սփյուռքահայեր նույնպես հետևում են Հայաստանի իրադարձություններին և միանշանակ սատարում են ժողովրդի խաղաղ հանրահավաքներն ու երթերը: Միանգամայն պարզ է, որ կեղծիքներով իրականացված … Continue reading ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՄԵՐԺԻ՛Ր ՍԵՐԺԻՆ ՇԱՐԺՄԱՆԸ

Կենդանի լեգենդը
    (4505 դիտւմ)

Արայիկ Խանդոյանը Հայի Ոգու և մարտականության մարմնացումն է: Բացառիկ Զինվոր և Իրավատեր Քաղաքացի: Ըմբոստ ու ինքնիշխան թե՛ արտաքին և թե՛ ներքին թշնամիների, առհասարակ՝ անարդարության ու անիրավության դեմ, որտեղ և ինչպես էլ դրանք դրսևորվեն: Սակայն անսահման սիրով ու գորովանքով է վերաբերվում ամեն Հայի և Հայաստանի քաղաքացու, պաշտպանության և աջակցության կարիք ունեցող յուրաքանչյուր մարդու նկատմամբ: Արայիկ Խանդոյանը … Continue reading Կենդանի լեգենդը

Հայաստանում քաղաքական բանտարկյալների զորակցության Փարիզի կոմիտեի հաղորդագրությունը
    (801 դիտւմ)

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ : Հայաստանում քաղաքական բանտարկյալների զորակցության Փարիզի կոմիտեի Այսօր, 2018 թ. ապրիլի 17-ին, մինչդեռ կեղծված ընտրությունների արդյունքում իշխանության անցած Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է նշանակվում ՝մնալով այսպիսով իշխանության գլուխ պաշտոնավարման երրորդ ժամկետում, փողոցում շարունակվում են ընթանալ քաղաքացիական անհնազանդության եւ բողոքի զանգվածային գործողությունները։ Մենք՝ հավաքված Փարիզում Հայաստանի դեսպանատան առջեւ, մեր զորակցությունն ենք հայտնում Հայաստանում թափ առած … Continue reading Հայաստանում քաղաքական բանտարկյալների զորակցության Փարիզի կոմիտեի հաղորդագրությունը