Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը դատապարտում է ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի նկատմամբ կատարված բռնությունը
September 22, 2015    (780 դիտւմ)

22.09.2015 թ. Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը դատապարտում է 2015 թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ քաղաքացի, ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի նկատմամբ կատարված բռնությունը: Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունն այս բռնությունը գնահատում է որպես ռեժիմի կողմից մեր ժողովրդին ուղղված հերթական մարտահրավեր, որը պետք է ընդունել և հաշվի առնել նրան հեռացնելու քայլերը կատարելիս: Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն

Գարեգին Չուգասզյանի ելույթը Անկախության տոնի առթիվ (տեսանյութ)
September 21, 2015    (1744 դիտւմ)

Գ. Չուգասզյանի ելույթը Անկախության տոնի առթիվ Հիմնադիր խորհրդարանի կազմակերպած՝ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների ընդունելության ժամանակ Հարգելի բարեկամներ Այս տարի Հայաստանի անկախության տոնակատարության օրը համընկել է ներքին և արտաքին քաղաքական պայմանների անօրինակ վատթարացման հետ, երբ օրակարգում հայտնվել է այդ նույն անկախության, ապա՝  նաև հայրենազրկման  իրական հեռանկարը: Հայաստանի հյուսիսում և հարավում տեղի ունեցող տարածաշրջանային փոթորիկների հետևանքով ձևավորվող խորապատկերի վրա՝ … Continue reading Գարեգին Չուգասզյանի ելույթը Անկախության տոնի առթիվ (տեսանյութ)

Ընդդիմադիր ուժերի համագործակցության հռչակագիր
September 20, 2015    (989 դիտւմ)

                                                          Հ Ռ Չ Ա Կ Ա Գ Ի Ր Ներքոստորագրյալ հասարակական-քաղաքական միավորումներս, փաստելով, որ Հայաստանում ոտնահարված են Անկախության հռչակագրով և Սահմանադրությամբ ամրագրված արժեքները, ինչի հետևանքով Հայաստանի … Continue reading Ընդդիմադիր ուժերի համագործակցության հռչակագիր

Վահան Մարտիրոսյանի փախուստը Ադրբեջան ՀՀ ինքնիշխանության դեմ հոգեբանական պատերազմի հատուկ գործողություն է
September 19, 2015    (1924 դիտւմ)

19.09.2015 թ. Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը դատապարտում է ՀՀ քաղաքացի Վահան Մարտիրոսյանի կողմից քաղաքական ապաստան ստանալու համար ընտանիքի հետ միասին Ադրբեջան մեկնելու, ինչպես նաև այդ պետությունից Հայաստանի մասին բացասական դիրքորոշում հայտնելու երևույթը: Մեր երկրի հարցերը լուծելու է նրա տերը՝ հայ ժողովուրդը, իսկ Հայաստանի հետ փաստացի պատերազմի մեջ գտնվող Ադրբեջանին մեր հարցերին խառնելը դավաճանություն է: Միևնույն ժամանակ՝ … Continue reading Վահան Մարտիրոսյանի փախուստը Ադրբեջան ՀՀ ինքնիշխանության դեմ հոգեբանական պատերազմի հատուկ գործողություն է

Հայաստանը և Հայկ Կյուրեղյանը շուտով ազատ են լինելու
September 16, 2015    (1050 դիտւմ)

16.09.2015 թ. Հայկ Կյուրեղյանի արարքը յուրօրինակ ուղերձ էր հայ երիտասարդությանը: Նա ցույց տվեց, որ առանց պայքարի և զոհաբերության հնարավոր չէ հասնել հաղթանակի: Այդ ուղերձի ճշմարտացի և ժամանակին լինելու մասին է վկայում Հայկի նկատմամբ ռեժիմի աննախադեպ դաժան վերաբերմունքը, ինչը դրսևորվեց չնչին հանցանքի համար նրան 9 տարի ժամկետով ազատազրկման դատապարտելով: Ռեժիմը նման դաժանությամբ փորձում է ահաբեկել պայքարի … Continue reading Հայաստանը և Հայկ Կյուրեղյանը շուտով ազատ են լինելու

Իշխանությունները «փրկության օղակ չունեն».Ժիրայր Սեֆիլյան (տեսանյութ)
September 15, 2015    (673 դիտւմ)

Աղվան Հովսեփյանի գլխավորած Քննչական կոմիտեն յոթ ամիս ի վեր շարունակում է Ժիրայր Սեֆիլյանի և ընկերների գործով նախաքննությունը՝ այդպես էլ ո՛չ կարճելով, ո՛չ էլ գործը դատարան ուղարկելով:                Նյութի աղբյուրը՝ http://www.azatutyun.am/media/video/27247615.html

Հանրային փրկության ճակատ. ինչու և ինչպես: Բանախոսներ՝ Գ. Չուգասզյան, Պ. Հայրիկյան, Ա. Մարտիրոսյան:
September 14, 2015    (762 դիտւմ)
«Մեզ պետք է արտահերթ ժողովրդական ընդվզում» Գ. Չուգասզյան
    (838 դիտւմ)

Ոչ-ի ճակատի համաժողովում ներկայացված Գարեգին Չուգասզյանի ելույթի սեղմագիրը Հիմնադիր խորհրդարանն առաջին օրից ողջունել է այս նախաձեռնությունը: Այսօր ևս այստեղ ենք գտնվում, որպեսզի մեր Այո-ն ասենք այն տեքստին, որը նախապես բաժանված է: Դուք գիտեք, որ Հիմնադիր խորհրդարանը մասնակցում է նաև դիմադրության այլ ձևաչափերի և ողջունում է դրանք: Բառացիորեն երկու օր առաջ այդպիսի մի ձևաչափի մասին հրապարակայնորեն … Continue reading «Մեզ պետք է արտահերթ ժողովրդական ընդվզում» Գ. Չուգասզյան

Հանրային փրկության ճակատի ստեղծման վերջնաժամկետը սեպտեմբերի 21-ն է
September 13, 2015    (1253 դիտւմ)

Ոչ-ի ճակատի համաժողովում Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանի ելույթից. <<Մենք պետք է գիտակցենք, թե ինչ խորքային վտանգի առջև է կանգնած Հայաստանը: Ողջունելով այս միջոցառումը, բոլորին կոչ եմ անում մասնակցել բոլոր այն ձևաչափերին, որտեղ կա դիմադրություն: Ասեք ձեր կարծիքը, քննարկենք, դեռևս ունենք ժամանակ, բայց այդ ժամանակը անսահմանափակ չէ: Մենք մեզ համար որոշել ենք, որ սեպտեմբերի 21-ը … Continue reading Հանրային փրկության ճակատի ստեղծման վերջնաժամկետը սեպտեմբերի 21-ն է

Արթուր Բաղդասարյան պալատական հայտնի լարախաղացը կրկին իջել է գյուղամեջ
    (1322 դիտւմ)

«Սարսափելի է նա, ով արդեն ոչինչ չունի կորցնելու» Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե Արթուր Բաղդասարյան պալատական հայտնի լարախաղացը կրկին իջել է գյուղամեջ և նորից ու նորից որոնում է իր քաղաքական երջանկությունը: Այս անգամ, սակայն, հերթական ձախողումներից հուսախաբ, Բաղդասարյանը գնացել է քաղաքական ինքնահրկիզման` գողացել է 11 երկրներում վաղուց արդեն ձևավորված ու գործող «Հայկական վերածնունդ» սփյուռքյան շարժման անունը, … Continue reading Արթուր Բաղդասարյան պալատական հայտնի լարախաղացը կրկին իջել է գյուղամեջ