Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
THE TURBULENT WORLD ORDER, ARMEXIT AND THE PROMISING PERSPECTIVE OF A US-ARMENIA STRATEGIC ALLIANCE
August 18, 2017    (1348 դիտւմ)

Published on the occasion of the anniversary of the events of July 31, 2016, when Sasna Tsrer temporarily laid down their arms to continue the rebellion. Click here for Armenian The turbulent world order, which emerged after the Cold War, has created a promising perspective for the liberation of Armenia from the Russian colonial rule … Continue reading THE TURBULENT WORLD ORDER, ARMEXIT AND THE PROMISING PERSPECTIVE OF A US-ARMENIA STRATEGIC ALLIANCE

«Անկարգ» աշխարհակարգը, Armexit-ը և հայ-ամերիկյան ռազմավարական դաշնակցության խոստումնալից հեռանկարը
    (781 դիտւմ)

Հրապարակվում է 2016թ․ հուլիսի 31-ի տարելիցի առթիվ, երբ Սասնա Ծռերը զենքը ժամանակավորապես վայր դրեցին՝ ապստամբությունը շարունակելու հնարավորությունը պահպանելու նպատակով Click here for english Սառը պատերազմից հետո առաջացած «անկարգ» աշխարհակարգը խոստումնալից հեռանկար է ստեղծում 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրերով ձևավորված տարածաշրջանային ճարտարապետության վրա հիմնված ռուսական գաղութատիրությունից Հայաստանի ազատագրման (Armexit) և հայ-ամերիկյան ռազմավարական դաշնակցության համար: Դաշնակցություն, որ կարող է … Continue reading «Անկարգ» աշխարհակարգը, Armexit-ը և հայ-ամերիկյան ռազմավարական դաշնակցության խոստումնալից հեռանկարը

Վարուժան Ավետիսյանը կոչով դիմել է երիտասարդներին
August 10, 2017    (779 դիտւմ)

«Սասնա Ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանը կրկին կոչով դիմել է երիտասարդությանը: Հիմանդիր խորհրդարանը ներկայացնում է Վարուժան Ավետիսյանի նամակը «Վարդաշեն» ՔԿՀ-ից: «Ռուսաստանը, օտվելով նախագահական ընտրությունների պատճառով ԱՄՆ արտաքին քաղաքականության ակտիվության նվազումից, հարմար պահ է ընտրել Մինսկի խմբում ավելի նախաձեռնող լինելու և Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում իրեն ձեռնտու միտումներ ձևավորելու համար: Զուգահեռաբար՝ Ռուսաստանը կարիք ունի ամրապնդելու Հայաստանից Արցախի … Continue reading Վարուժան Ավետիսյանը կոչով դիմել է երիտասարդներին

Արթուր Սարգսյանը գիտեր ինչի համար է մահանում, իսկ մենք գիտե՞նք արդյոք, թե ինչի համար ենք ապրում. Գ. Չուգասզյան
    (458 դիտւմ)

Արթուր Սարգսյանի  ծննդյան առիթով շատ խոսքեր են ասվելու: Ամենաքիչը որ կուզենայի լսել դա խղճահարության և լացակումաց ողբի տոնայնությամբ ասվելիքը  կլիներ: Իմ խորին համոզմամբ այն գիտակցյալ հաստատակամությունը, որով նա գնաց մահվան մերժում է իր արարքի այդպիսի ընկալումը, և ընդհակառակը, իր կյանքի վերջին ամիսների գործողություններին  հաղորդում այն վեհ և լուսավոր իմաստը, որից այդքան զուրկ է մեր շատ … Continue reading Արթուր Սարգսյանը գիտեր ինչի համար է մահանում, իսկ մենք գիտե՞նք արդյոք, թե ինչի համար ենք ապրում. Գ. Չուգասզյան

Ապստամբության, պատասխանատվության և հումանիզմի մասին. Վարուժան Ավետիսյան
July 20, 2017    (873 դիտւմ)

1) Ապստամբության իրավունքը բնական իրավունք է։ Այն ուղղակի կամ անուղղակի ձևակերպումներով ամրագրված է միջազգային իրավունքի ակտերով և գրեթե բոլոր պետությունների սահմանադրություններով։ Ապստամբության իրավունքի իրականացման անհրաժեշտությունն առաջանում է այն ժամանակ, երբ որևէ անհատ կամ կազմակերպություն յուրացնում է ժողովրդի իշխանությունը և խախտում մարդու հիմնարար իրավունքները։ Ապստամբությունը նաև ազատության տենչ ու արժանապատվություն ունեցող քաղաքացու պարտականությունն է։ Ապստամբությունը ժողովրդի … Continue reading Ապստամբության, պատասխանատվության և հումանիզմի մասին. Վարուժան Ավետիսյան

«Սասնա ծռերի» և ընկերների ուղերձը բանտից և ընդհատակից «Սասնա Ծռերի» ապստամբության տարեդարձի առթիվ
July 18, 2017    (1483 դիտւմ)

Սիրելի հայրենակիցնե՛ր, «Մեկ տարի առաջ Սասնա Ծռեր ռազմաքաղաքական խմբավորումը 1921թ․-ից ի վեր առաջին անգամ զինված ապստամբություն կատարեց թրքաբոլշևիկյան համակարգի դեմ։ Ազգային ազատագրման և ժողովրդավարության հաստատման նպատակ հետապնդող այդ գործողությունը բխում էր ապստամբության աստվածային և բնական իրավունքից, այդ պատճառով միանգամայն իրավաչափ էր և նրա մասնակիցներն անպարտ են օրենքի առաջ։ Ապստամբությունն իր ճանաչողական- գաղափարական, քաղաքական-իրավական և հոգեբանական-հուզական … Continue reading «Սասնա ծռերի» և ընկերների ուղերձը բանտից և ընդհատակից «Սասնա Ծռերի» ապստամբության տարեդարձի առթիվ

«Սասնա ծռերի» գործողությունից հետո հասարակությունում փոփոխություն կա. Էմիլ Աբրահամյան
July 16, 2017    (436 դիտւմ)

«Հիմնադիր խորհրդարանի» գաղափարակից Էմիլ Աբրահամյանը «Սասնա ծռերի» գործողություններից հետո փոփոխություն է նկատում հասարակության մոտեցումներում, բայց կարծում է, որ դա չի արտահայտվում, քանի որ ճնշումները, բռնությունները, որոնք եղել են ժողովրդի նկատմամբ, իրենց դերը կատարել են. «Ժողովրդին անելանելի վիճակի մեջ են դրել եւ հայտնվել են ցայտնոտի մեջ։ Ժողովուրդը ոչ հույս ունի ինչ-որ բանի հետ կապելու եւ ոչ … Continue reading «Սասնա ծռերի» գործողությունից հետո հասարակությունում փոփոխություն կա. Էմիլ Աբրահամյան

Ժիրայր Սէֆիլյան․ Դիմաքանդակ հիսնամյակի առիթով
July 10, 2017    (1917 դիտւմ)

Ժիրայր Սէֆիլյանի էությունը, նրա մտքի և վարքի ակունքն ու շարժիչ ուժը սերն է․ սերն առ Արարիչ, Հայրենիք, Մարդ և Բնություն։ Նրան հասկանալու համար հարկավոր է սիրել այն ամենը, որ նա է սիրում։ Եվ այնպես ու այնքան, ինչպես և որքան նա սիրում է։ Եթե որևէ մեկը նրան չի հասկանում, պետք է ի՛ր ներսը նայի։ Ժիրայր Սէֆիլյանի … Continue reading Ժիրայր Սէֆիլյան․ Դիմաքանդակ հիսնամյակի առիթով

Ռազմագերիների կացնահարումը կարող են բառացիորեն ընդունել. Ալեք Ենիգոմշյան
July 6, 2017    (617 դիտւմ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը: -Պարոն Ենիգոմշյան, «Սասնա ծռերի» դատավարության ընթացքում տեղի ունեցող միջադեպերը շարունակվում են: Դուք նշում էիք, որ սա մեկ նպատակ է հետապնդում՝ հասնել նրան, որ դատերն անցկացվեն փակ, առանց հանրային հնչեղության: Ինչ-որ բան ծրագրո՞ւմ եք իրականացնել այս կապակցությամբ առաջիկայում: -Մի բան պարզ է՝ վարչախմբի կատարած քայլերը լիովին անօրինական են, և գուցե կարճ ժամանակահատվածում կարողանան իրենց նպատակներն … Continue reading Ռազմագերիների կացնահարումը կարող են բառացիորեն ընդունել. Ալեք Ենիգոմշյան

Ժիրայր Սէֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի համատեղ հայտարարությունն Արմավիր ՔԿՀ-ից
July 5, 2017    (637 դիտւմ)

Ի պատասխան Գարեգին Չուգասզյանի դեմ հարձակումների. Որպես կանոն, Հիմնադիր Խորհրդարանի և Սասնա Ծռերի հետ կապված հերթական տեղեկատվական ակտիվության և/կամ Հիմնադիր Խորհրդարանի ընտրյալ նախագահ Գարեգին Չուգասզյանի՝ արդի հայ քաղաքական մտքի հերթական բարձր դրսևորմամբ աչքի ընկնող հոդվածին կամ հարցազրույցին հետևում է թրքաբոլշևիկյան համակարգի գործիք գաղութային վարչակազմի քարոզչական հարձակումը: Հայտարարում ենք, որ Գարեգին Չուգասզյանի վերաբերյալ տարածվող կեղտոտ տեղեկությունները … Continue reading Ժիրայր Սէֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի համատեղ հայտարարությունն Արմավիր ՔԿՀ-ից