Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
«Սասնա Ծռեր»-ի ապստամբությունը ներքին Սարդարապատի հաջողված փորձարկումն էր. Վարուժան Ավետիսյան
January 21, 2017    (296 դիտւմ)

Ժամանակն է պատմականորեն գնահատելու «Սասնա Ծռեր»-ի ապստամբությունը: Ցանկալի կլիներ դրան ավելի ուշ անդրադառնալ: Սակայն մամուլում և հանրային այլ տեղեկութային հարթակներում ուղղորդված քարոզչություն է կատարվում, որի նպատակն է նսեմացնել «Սասնա Ծռեր»-ի ապստամբության նշանակությունը՝ ձգտելով այն ներկայացնել որպես ձախողված փորձ և, ըստ այդմ՝ ապստամբությունը որպես փոփոխության հասնելու ոչ արդյունավետ մեթոդ: Կա նաև «Սասնա Ծռեր»-ին որպես ահաբեկիչներ ու … Continue reading «Սասնա Ծռեր»-ի ապստամբությունը ներքին Սարդարապատի հաջողված փորձարկումն էր. Վարուժան Ավետիսյան

Ժիրայր Սէֆիլյանի Ամանորյա խոսքը Նրանց, որ ընդվզել և բանտարկվել են հանուն արժանապատվության
December 31, 2016    (2254 դիտւմ)

« 30 » դեկտեմբերի 2016թ. «Արմավիր» ՔԿՀ Սիրելի զինակիցնե՛ր Շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մեր ժողովրդի ու պետականության համար կենսական նշանակություն ունեցող նոր՝ 2017թ. շեմին ուզում եմ ձեզ՝ պայքարի առաջամարտիկներիդ, հրապարակավ խոսք ասել արվածի և անելիքի վերաբերյալ: Մի քիչ ավելի ուշադիր կերպով դիտարկելով 1988-ից սկսված գործընթացները, կտեսնենք, որ ամեն ինչ արվել … Continue reading Ժիրայր Սէֆիլյանի Ամանորյա խոսքը Նրանց, որ ընդվզել և բանտարկվել են հանուն արժանապատվության

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության և «Սասնա Ծռեր» խմբավորման Ամանորյա ուղերձը
December 30, 2016    (1100 դիտւմ)

«29» դեկտեմբերի 2016թ. ք.Երևան Սիրելի՛ հայրենակիցներ Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների բարեմաղթությունների փոխարեն թշնամին ստիպում է մեզ նորից խոսել զոհերի մասին: Վարժեցնելով մեզ կորուստների անխուսափելիությանը, նա որդեգրել է մաշեցնող պատերազմի մարտավարություն՝ փորձելով սուգը դարձնել մեր ընտանիքների սովորական հոգեվիճակ: Իսկ օտարի շահերին լծված ազգադավ վարչակազմը, չկատարելով իր վրա դրված արժանապատվորեն հակազդելու պարտականությունը, ամեն ինչ անում է … Continue reading Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության և «Սասնա Ծռեր» խմբավորման Ամանորյա ուղերձը

Ժիրայր Սէֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի հայտարարությունը Իրանի Նախագահի՝ Հայաստան կատարած այցի առթիվ
December 22, 2016    (2799 դիտւմ)

21-ը դեկտեմբերի 2016թ. «Արմավիր» ՔԿՀ Իրանի հետ այսօրվա մեր հարաբերությունների՝ հնարավորի ու անհրաժեշտի համեմատությամբ չնչին ու ձևական վիճակը հստակ ցուցանիշ է, թե Հայաստանը ինչպիսի խորը գաղութային կախյալության մեջ է Ռուսաստանից: Ռուսաստանը հայաստանյան գաղութային վարչակազմի միջոցով փաստացի շրջափակել է մեզ Իրանից և մեր երկիրը վերածել իր հարավային փակուղու և Իրանի դեմ արգելապատնեշի: Ավելին՝ Ռուսաստանը չի բավարարվում … Continue reading Ժիրայր Սէֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի հայտարարությունը Իրանի Նախագահի՝ Հայաստան կատարած այցի առթիվ

«Վտանգը հաղթանակի գիծն է». Վարուժան Ավետիսյան
December 15, 2016    (3301 դիտւմ)

«Վտանգը հաղթանակի գիծն է» սահմանումը «ճգնաժամը նաև հնարավորություն է» ճշմարտության՝ ազգային ոգու գիտակցության հասած կամային ժողովրդի լավատեսական ըմբռնումն է և նույնպես ճշմարիտ է: Այն ձևակերպել է հայ մեծ մտածող և գործիչ Հայկ Ասատրյանը՝ ոգու տրամաբանության իրերի տրամաբանությունը և ըստ այդմ պատմության ընթացքը փոխելու հնարավորությունն ու ճանապարհը տեսանելի դարձնելու համար: Մենք նույնպես՝ սրտում և մտքում ամուր … Continue reading «Վտանգը հաղթանակի գիծն է». Վարուժան Ավետիսյան

Ամեն գնով ու ձևով հակաքայլեր կատարել և ընդվզմամբ կանխել աղետը. Հրամանատար Ժիրայր Սէֆիլյան և «Սասնա Ծռեր» խմբավորում
December 9, 2016    (2831 դիտւմ)

Հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի և «Սասնա Ծռեր» խմբավորման հայտարարությունը. 9-ը դեկտեմբերի 2016թ. Սասնա Ծռերի հուլիսյան գործողությունը և դրան հաջորդած համաժողովրդական շարժման ալիքը ցույց տվեցին, որ հայությունը դեռևս կարող է խափանել Արցախը հանձնելու և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը Ռուսաստանին զիջելու դավադիր ծրագիրը: Այդ պատճառով Մոսկվան և նրա դրածո հայաստանյան գաղութային վարչակազմը ստիպված եղան հաշտվել այդ իրողության հետ և … Continue reading Ամեն գնով ու ձևով հակաքայլեր կատարել և ընդվզմամբ կանխել աղետը. Հրամանատար Ժիրայր Սէֆիլյան և «Սասնա Ծռեր» խմբավորում

«Սասնա ծռերը» բաց նամակ են հղել բանտից՝ պահանջելով դադարեցնել հիմնադրամի գործունեությունը
November 25, 2016    (1320 դիտւմ)

Բաց նամակ «Սասնա Ծռեր» հիմնադրամի հիմնադիր Ֆելիքս Հայրապետյանին. Հարգելի պարոն Հայրապետյան Մենք հաստատում ենք, որ Ձեր հիմնադրած «Սասնա Ծռեր» հիմնադրամը անցած ամիսների ընթացքում իր կատարած աշխատանքով անուրանալի և երախտագիտության արժանի ներդրում է կատարել ինչպես մարդասիրական, այնպես և Հայաստանի ազատագրման գործին նպաստելու առումներով: Այդուհանդերձ, տարակուսանքով և ցավով տեղեկացանք, որ «Սասնա Ծռեր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշ անդամներ … Continue reading «Սասնա ծռերը» բաց նամակ են հղել բանտից՝ պահանջելով դադարեցնել հիմնադրամի գործունեությունը

«Մենք համոզված ենք, որ շատ շուտով հեռացնելու ենք գաղութային վարչակազմին». Սասնա ծռերի եւ ընկերների կոչ-հայտարարությունը բանտից եւ ընդհատակից
November 22, 2016    (3199 դիտւմ)

Մենք՝ բանտում և ընդհատակում գտնվող քաղբանտարկյալներս և քաղհալածյալներս, հայտարարում ենք, որ շարունակում ենք ազատագրական պայքարը անսասան վճռականությամբ: Մեր հավատի և ուժի աղբյուրը Հայրենիքի ու ժողովրդի հանդեպ անսահման սերն է, որն էլ մեզ տանում է դեպի հաղթանակ և ազատություն: Մենք գիտակցում ենք, որ ժողովրդի վստահությունը վայելող ու նրա կամքն արտահայտող ներկայիս ազգային դիմադրության ու վաղվա իշխանության … Continue reading «Մենք համոզված ենք, որ շատ շուտով հեռացնելու ենք գաղութային վարչակազմին». Սասնա ծռերի եւ ընկերների կոչ-հայտարարությունը բանտից եւ ընդհատակից

Դառնալ Ազգ-բանակ և պատրաստվել պատերազմի ու ինքնապաշտպանության. Ժիրայր Սէֆիլյան
November 16, 2016    (1014 դիտւմ)

Սիրելի՛ ժողովուրդ Սարդարապատից մեկ դար անց մենք կրկին հայտնվել ենք սարդարապատային վիճակում: Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը հետևողականորեն քայլեր են ձեռնարկում ռուս-թուրքական օղակը հերթական անգամ մեր կոկորդին սեղմելու համար: Նրանք ծրագրում են մեզանից խլել և Ադրբեջանին հանձնել Արցախը, ինչի դիմաց Ադրբեջանը խոստանում է նորից գրկախառնվել Ռուսաստանի հետ, ինչը պետք է ապահովի ռուս-թուրքական դաշինքի գերակայությունը տարածաշրջանում: Բնականաբար՝ … Continue reading Դառնալ Ազգ-բանակ և պատրաստվել պատերազմի ու ինքնապաշտպանության. Ժիրայր Սէֆիլյան

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության և «Սասնա Ծռեր» խմբավորման հայտարարությունը «1000-դրամ» նախաձեռնության վերաբերյալ
November 12, 2016    (1607 դիտւմ)

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ապահովագրման նպատակով աշխատող անձանցից 1000-ական դրամ գանձելու վերաբերյալ նախաձեռնությունը Սերժ Սարգսյանի վարչախմբի և ամբողջ կառավարող վերնախավի ճղճիմ էությունը ու դավաճանական նպատակները բացահայտող համակարգային դրսևորում է: Նշված նախաձեռնությամբ ապազգային ու մակաբույծ այդ մարդակույտը բացառիկ ցինիկությամբ խոցում է մեր արժանապատվությունը և քաղքենիական լկտիությամբ փորփրում իր ընչաքաղցության ու դավաճանության պատճառով ապրիլյան քառօրյայի ժամանակ … Continue reading Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության և «Սասնա Ծռեր» խմբավորման հայտարարությունը «1000-դրամ» նախաձեռնության վերաբերյալ