Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
(Live) Վճռորոշ հանրահավաք Ազատության հրապարակում դեկտեմբերի 6-ին ժամը 20:00-ին
<
>
December 6, 2015     (7028 դիտւմ)




Սիրելի հայրենակից
«Նոր Հայաստան» ճակատը դեկտեմբերի 6-ին ժամը 20:00-ին
Ազատության հրապարակում հրավիրում է Վճռորոշ հանրահավաք:
Այսօր կարևոր խնդիր է լուծվում Ազատության հրապարկում։ Այդ խնդիրը վերաբերում է մեր բոլորի ապագային, մեր երկրի ապագային ու մեր զավակների ապագային։ Մենք ահազանգ ենք հնչեցնում։ Սարգսյանական խունտան երկիրը անապատի է վերածում և զրկում Հայաստանի քաղաքացիներին հայրենիքում ապրելու ապագայից։ Եթե դու այսօր կարողանում ես մի կերպ գոյատևել, հիշի՛ր, որ վաղը դրա հնարավորությունը չես ունենալու։ Վաղը քո զավակները անկարող են լինելու ապրել Հայաստանում, որովհետև նրանց առջև փակվելու են ապահով կյանքի բոլոր դռները։ Ուստի, խորհի՛ր և ականջալու՛ր եղիր մեր կանչին։ Ոտքի կանգնիր՛, բոյկոտի՛ր աշխատանքդ, եթե այն ունես, գործադու՛լ հայտարարիր, փակիր խանութդ կամ բիզնեսդ, եթե այն ունես, բոյկոտի՛ր դասերդ համալսարաններում և ուսումնական մյուս հաստատություններում, ժամանակավորապես մի կողմ դիր բոլոր զբաղվածություններդ և արի՛ Ազատության հրապարակ։ Միայն միասնական պայքարով կարող ենք հաղթանակ գրանցել։ Հակառակ պարագայում, չմասնակցելով գործընթացներին, դու ստորագրում ես Հայաստանի մահկանացուն, հետևաբար նաև` քո զավակների Հայաստանում ապրելու ապագայի մահկանացուն։
Արի՛ Ազատության հրապարակ։
Տե՛ր կանգնիր երկրին ու քո ընտանքին։

Մեկնաբանություններ